Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.12.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.12.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
10.12.2020
Дата вступления в силу
10.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4450/05/17
2020 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4450/05/17

Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան  

Դատավորներ՝

Կ. Բաղդասարյան

 

Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի դեկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Լիլիթ Մկրտչյանի` 59.554.967 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Լիլիթ Մկրտչյանի ընդդեմ Կոմիտեի՝ 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Լիլիթ Մկրտչյանից բռնագանձել 59.554.967 ՀՀ դրամ։

 Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Լիլիթ Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 10.10.2018 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ`Վերաքննիչ դատարան) 12.12.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.10.2018 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի փաստերի ուսումնասիրությունը վկայում է, որ Կոմիտեն պատշաճ կատարել է իր՝ որպես վարչական մարմնի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ գրավոր վարչական ակտը վարույթի մասնակիցներին հանձնելու պարտականությունը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հարկային մարմնի վրա դրել է առավել ծանր պարտականություն, քան նախատեսված է կիրառելի իրավանորմով, որպիսի պարտականությունը միաժամանակ անիրատեսական է՝ հաշվի առնելով սույն գործում առկա փորձագիտական եզրակացությունները:

Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործում առկա ապացույցները չեն ուսումնասիրվել համակցության մեջ, որի արդյունքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նույնիսկ փորձագետների կողմից հնարավոր չի եղել միանշանակ հաստատել այն փաստը, որ հետադարձ փոստային անդորրագրի վրա առկա ստորագրությունը Լիլիթ Մկրտչյանինը չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշման համաձայն՝ որոշվել է Լիլիթ Մկրտչյանից գանձել 59.554.967 ՀՀ դրամ պարտավորության գումար (հատոր 1-ին, գ.թ. 21-23)։

2. Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը Լիլիթ Մկրտչյանին ուղարկվել է ՀՀ, ք Երևան, Շենգավիթ, Կաշեգործների փողոց, թիվ 478 տուն հասցեով, որը ստացվել է 07022020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24)։

3 «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15022018 թվականի թիվ 17-0627Դ եզրակացության համաձայն՝ թիվ AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/ գրանցման ծանուցագրի ստորին ձախ հատվածում՝ «0702» բառերի դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 7-8)։

4 «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 26042018 թվականի թիվ 34271801 եզրակացության համաձայն՝ փորձաքննության տրամադրված` Շենգավիթ, Կաշեգործների փող 478 Լիլիթ Ռոբերտի Մկրտչյանին հասցեագրված 0702 թվագրված AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի բնօրինակի ստորին ձախ մասում՝ «Ամսաթիվ և ստորագրություն» տողագծից վեր, «0702» թվային գրառման դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 49-52)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք փոստային հավաստագրի վրա առկա որպես ստացողի ստորագրության պատկանելության վերաբերյալ փորձագետի հավանական եզրակացությունը բավարար է հասցեատիրոջ կողմից վարչական ակտի մասին իրազեկված չլինելու փաստը հաստատված համարելու համար:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետի համաձայն (հոդվածն ուժը կորցրել է 08122017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-260-Ն օրենքով)՝ վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (հոդվածն ուժը կորցրել է 08122017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-260-Ն օրենքով)՝ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (այսուհետ` բռնագանձման վերաբերյալ գործեր) հարուցվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով` այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա: 

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (հոդվածն ուժը կորցրել է 08122017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-260-Ն օրենքով)՝ բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է տեղեկություններ՝

1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին.

2) հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (այսուհետ՝ դրամական պահանջներ):

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն (հոդվածի մասն ուժը կորցրել է 08122017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-259-Ն օրենքով)՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե՝

ա. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018թ.) 29.1-ին հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018թ.) 29.2-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ նույն օրենքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը:

Վերը նշված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հարկ վճարողների կողմից հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ հարկային մարմնի հսկողությունը գործնականում ապահովելու նպատակով սահմանել է, որ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս, որից հետո, գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում, գումարը գանձվում է օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես՝ եթե առկա են իրավահարաբերության ծագման պահին գործող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերը, ապա վարչական ակտի հիման վրա դրամական պահանջը հարկադիր կատարման է ենթակա դատական կարգով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պարզման է ենթակա իրավական այն հարցը, թե Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումն արդյո՞ք օրենքով սահմանված կարգով մտել է ուժի մեջ, և ըստ այդմ վարչական մարմինը կարո՞ղ էր հայց ներկայացնել Դատարան ֆիզիկական անձի դեմ հանրային իրավական դրամական պահանջով, թե ոչ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը: Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով: Սույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ վերոնշյալ հոդվածներով անձի՝ վարչական ակտին տեղեկանալու իրավունքը պաշտպանվում (երաշխավորվում) է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքային նորմերով: Դրանց համաձայն` այդ իրավունքի խախտման հետևանք է վարչական ակտն այն ստանալու հաջորդող օրն ուժի մեջ մտնելը (տե՛ս «Իզի Ստարտ» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ, թիվ 3-2238/ՏԴ քաղաքացիական գործ ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ վարույթ իրականացնող վարչական մարմինը գրավոր վարչական ակտն ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին ընդունված գրավոր վարչական ակտի մասին պետք է իրազեկի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով, այն է՝ հանձնման եղանակով: Մասնավորապես՝ գրավոր վարչական ակտը պետք է հանձնվի ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պատվիրված փոստով, այդ թվում՝ ստանալու մասին ծանուցմամբ: Բացի այդ, գրավոր վարչական ակտը վարույթի մասնակիցներին կարող է հանձնվել նաև այլ եղանակով, եթե որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա կամ վարչական ակտի հասցեատերն ինքն է խնդրել օգտագործել վարչական ակտի հանձնման այլ միջոցներ: Գրավոր վարչական ակտն ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վարույթի մասնակիցներին հանձնելու հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ, մտնում է ուժի մեջ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության մեջ բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ5/0029/05/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա՛մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա՛մ փորձագետին։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանին առաջադրելու հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որին դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն բովանդակում է՝

1) նշում՝ հետազոտության կատարման վայրի և ժամանակի մասին.

2) նշում՝ կիրառված մեթոդների մասին.

3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

4) հետազոտություններից արված հետևությունները.

5) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, ապա նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլելու իր եզրակացությունում։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հրապարակվում է, հետազոտվում դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը կարող է որոշում կայացնել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ ցուցմունք տալու նպատակով դատարան հրավիրելու վերաբերյալ, եթե դա անհրաժեշտ է գործի առանձին հանգամանքներ պարզելու համար։ Փորձագետի ցուցմունք տալու նկատմամբ կիրառվում են վկայի ցուցմունք տալուն վերաբերող կանոնները։

Վերոգրյալ իրավանորմերով սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի կողմից նշանակված փորձաքննության արդյունքում փորձագետի եզրակացություն՝ որպես ապացույց, ձեռք բերելու և գնահատելու կանոնները:

Անդրադառնալով փորձագետի եզրակացության՝ որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ փորձագետի եզրակացությունը գնահատվում է ընդհանուր հիմունքներով և, ինչպես գործով ձեռք բերված ցանկացած այլ ապացույց, այն ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն փորձագետի եզրակացության տրամաբանությունը, այլ նաև կատարված հետազոտության գիտական հիմնավորվածության աստիճանն ու կատարված հետևությունների լրիվությունն ու հավաստիությունը: Ընդ որում, օրենքով սահմանված ապացույցներից որևէ մեկը, այդ թվում նաև՝ փորձագետի եզրակացությունը որևէ առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմամբ և ենթակա է գնահատման ընդհանուր կարգով՝ վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից: Այդուհանդերձ, ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով: Հետևաբար, անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ (տե՛ս, Սամվել Ֆրանգուլյանն ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով փորձագետի եզրակացության՝ որպես ապացույցի գնահատման առանձնահատկությունները նույնական են։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագիտական եզրակացության արդյունքում տրված հավանական եզրահանգումները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի ուժով չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն որոշակի փաստի առկայությունն ապացուցելու առումով: Հետևության ձևը (հավանական կամ կատեգորիկ) և փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունն այն երկու բաղադրամասերն են, որոնք հնարավոր չէ տարանջատել: Ոչ հավանական եզրակացությունն ինքնին և ոչ էլ եզրակացության մեջ նշված տվյալներն առանձին վերցրած չունեն ապացուցողական նշանակություն. այդպիսին չեն համարվում նաև հիպոթեթիկ եզրակացության համար հիմք հանդիսացող տվյալները: Հավանական հետևությունների թվից, որքան էլ որ շատ դրանք լինեն, չի առաջանում հավաստի և իրական եզրակացություն. հավանական հետևությունների քանակը չի ավելացնում փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը:

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշմամբ որոշվել է Լիլիթ Մկրտչյանից գանձել 59.554.967 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումար։ Նշված որոշումը Լիլիթ Մկրտչյանին ուղարկվել է ՀՀ, ք Երևան, Շենգավիթ, Կաշեգործների փողոց, թիվ 478 տուն հասցեով, որի ստացման վերաբերյալ թիվ AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման հետադարձ ծանուցման ստորին ձախ հատվածում առկա է ստորագրություն և «0702» նշում։ Կոմիտեն, դիմելով Դատարան, պահանջել է Լիլիթ Մկրտչյանից բռնագանձել 59.554.967 ՀՀ դրամ՝ որպես անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա չվճարված պարտավորության գումար։ Սույն գործով Դատարանի կողմից 27112017 թվականին նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի արդյունքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15022018 թվականի թիվ 17-0627Դ եզրակացության համաձայն՝ թիվ AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/ գրանցման ծանուցագրի ստորին ձախ հատվածում՝ «0702» բառերի դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից։ Դատարանի կողմից 27032018 թվականին նշանակված լրացուցիչ դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքում կազմված «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 26042018 թվականի թիվ 34271801 եզրակացության համաձայն՝ փորձաքննության տրամադրված՝ Շենգավիթ, Կաշեգործների փող 478 Լիլիթ Ռոբերտի Մկրտչյանին հասցեագրված 0702 թվագրված AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի բնօրինակի ստորին ձախ մասում՝ «Ամսաթիվ և ստորագրություն» տողագծից վեր, «0702» թվային գրառման դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից։

Դատարանի 10.10.2018 թվականի որոշմամբ սույն գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ գործում առկա փորձագիտական եզրակացություններով չի հաստատվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Կոմիտեի 31.01.2017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցման վրա առկա ստորագրությունը կատարվել է հայցվոր Լիլիթ Մկրտչյանի կողմից, որպիսի պայմաններում չի հաստատվում նաև այն հանգամանքը, որ Կոմիտեի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը մտել է ուժի մեջ և հանդիսանում է անբողոքարկելի վարչական ակտ:

Վերաքննիչ դատարանի 12122019 թվականի որոշմամբ Դատարանի 10.10.2018 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ հայցի հիմքում դրված վարչական ակտը հասցեատեր, գործով պատասխանող Լիլիթ Մկրտչյանին հանձնված լինելու` գործի հետագա ճակատագիրը (գործի ելքը) պայմանավորող, փաստի ապացուցման պարտականությունը կրել է Կոմիտեն, իսկ Դատարանի ձեռնարկած` ապացույցներ հավաքագրելու գործողություններով հնարավոր չէ միանշանակ եզրահանգման գալ հայցի հիմքում դրված վարչական ակտը հասցեատիրոջը հանձնված լինելու մասին, ուստի դրա բացասական հետևանքները կրում է Կոմիտեն: Իսկ այդ բացասական հետևանքները հանգում են Դատարանի վերջնական իրավացի եզրահանգմանն առ այն, որ գործի վարույթը ենթակա էր կարճման:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, քանի որ սույն գործում առկա փորձագիտական եզրակացություններով չի ապացուցվում Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը Լիլիթ Մկրտչյանի կողմից ստացված չլինելու հանգամանքը, քանի որ նշված եզրակացությունները պարունակում են հավանական եզրահանգումներ, մասնավորապես փորձագետները չեն տվել միանշանակ պատասխաններ Դատարանի կողմից առաջադրված հարցադրման վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը փոստային ծառայության միջոցով Կոմիտեի կողմից ուղարկվել է Լիլիթ Մկրտչյանի հասցեով, որն էլ սույն գործում առկա՝ ստանալու վերաբերյալ թիվ AR234929360AM հետադարձ ծանուցման համաձայն՝ հանձնվել է վերջինիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործում բացակայում է ստանալու վերաբերյալ թիվ AR234929360AM հետադարձ ծանուցման վրա առկա ստորագրության՝ Լիլիթ Մկրտչյանի կողմից կատարված չլինելու հանգամանքն ապացուցող պատշաճ ապացույց։

Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը փոստային ծառայության միջոցով Լիլիթ Մկրտչյանին ուղարկված լինելու և այն վերջինիս կողմից ստացված լինելու փաստերը, ուստի, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի դրույթները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված որոշումը Կոմիտեի կողմից Լիլիթ Մկրտչյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ուղարկվել է, վերջինս իրազեկվել է վիճարկվող վարչական ակտի մասին, ըստ դրա՝ այն մտել է ուժի մեջ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

10.12.2020 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/4450/05/17 վարչական գործով 10.12.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 10.12.2020 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշման դեմ, ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Լիլիթ Մկրտչյանի ` 59.554.967 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Լիլիթ Մկրտչյանի ընդդեմ Կոմիտեի՝ 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Լիլիթ Մկրտչյանից բռնագանձել 59.554.967 ՀՀ դրամ։

 Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Լիլիթ Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 10.10.2018 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ`Վերաքննիչ դատարան) 12.12.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.10.2018 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի փաստերի ուսումնասիրությունը վկայում է, որ Կոմիտեն պատշաճ կատարել է իր՝ որպես վարչական մարմնի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ գրավոր վարչական ակտը վարույթի մասնակիցներին հանձնելու պարտականությունը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հարկային մարմնի վրա դրել է առավել ծանր պարտականություն, քան նախատեսված է կիրառելի իրավանորմով, որպիսի պարտականությունը միաժամանակ անիրատեսական է՝ հաշվի առնելով սույն գործում առկա փորձագիտական եզրակացությունները:

Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործում առկա ապացույցները չեն ուսումնասիրվել համակցության մեջ, որի արդյունքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նույնիսկ փորձագետների կողմից հնարավոր չի եղել միանշանակ հաստատել այն փաստը, որ հետադարձ փոստային անդորրագրի վրա առկա ստորագրությունը Լիլիթ Մկրտչյանինը չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշման համաձայն՝ որոշվել է Լիլիթ Մկրտչյանից գանձել 59.554.967 ՀՀ դրամ պարտավորության գումար (հատոր 1-ին, գ.թ. 21-23).

2) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը Լիլիթ Մկրտչյանին ուղարկվել է ՀՀ, ք Երևան, Շենգավիթ, Կաշեգործների փողոց, թիվ 478 տուն հասցեով, որը ստացվել է 07022020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24).

3) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15022018 թվականի թիվ 17-0627Դ եզրակացության համաձայն՝ թիվ AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/ գրանցման ծանուցագրի ստորին ձախ հատվածում՝ «0702» բառերի դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 7-8).

4) «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 26042018 թվականի թիվ 34271801 եզրակացության համաձայն՝ փորձաքննության տրամադրված` Շենգավիթ, Կաշեգործների փող 478 Լիլիթ Ռոբերտի Մկրտչյանին հասցեագրված 0702 թվագրված AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի բնօրինակի ստորին ձախ մասում՝ «Ամսաթիվ և ստորագրություն» տողագծից վեր, «0702» թվային գրառման դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 49-52)։

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Սույն գործի հարուցման հիմք հանդիսացած հայցադիմումով Կոմիտեն պահանջել է Լիլիթ Մկրտչյանից բռնագանձել 59.554.967 ՀՀ դրամ։

 Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Լիլիթ Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը:

Դատարանի 10.10.2018 թվականի որոշմամբ սույն գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ գործում առկա փորձագիտական եզրակացություններով չի հաստատվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ Կոմիտեի 31.01.2017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցման վրա առկա ստորագրությունը կատարվել է հայցվոր Լիլիթ Մկրտչյանի կողմից, որպիսի պայմաններում չի հաստատվում նաև այն հանգամանքը, որ Կոմիտեի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը մտել է ուժի մեջ և հանդիսանում է անբողոքարկելի վարչական ակտ:

Վերաքննիչ դատարանի 12122019 թվականի որոշմամբ Դատարանի 10.10.2018 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ հայցի հիմքում դրված վարչական ակտը հասցեատեր, գործով պատասխանող Լիլիթ Մկրտչյանին հանձնված լինելու` գործի հետագա ճակատագիրը (գործի ելքը) պայմանավորող, փաստի ապացուցման պարտականությունը կրել է Կոմիտեն, իսկ Դատարանի ձեռնարկած` ապացույցներ հավաքագրելու գործողություններով հնարավոր չէ միանշանակ եզրահանգման գալ հայցի հիմքում դրված վարչական ակտը հասցեատիրոջը հանձնված լինելու մասին, ուստի դրա բացասական հետևանքները կրում է Կոմիտեն: Իսկ այդ բացասական հետևանքները հանգում են Դատարանի վերջնական իրավացի եզրահանգմանն առ այն, որ գործի վարույթը ենթակա էր կարճման:

 

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման՝ Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետը (հոդվածն ուժը կորցրել է 08122017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-260-Ն օրենքով), իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 1-ին մասը, 216.2-րդ հոդվածի 1-ին մասը (հոդվածներն ուժը կորցրել են 08.12.2017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-260-Ն օրենքով), «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը, նույն օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող 88-րդ հոդվածի 1.1-ին մասը (հոդվածի մասն ուժը կորցրել է 08.12.2017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-259-Ն օրենքով), իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018 թվականին) 29.1-ին հոդվածի առաջին պարբերությունը, 29.2-րդ հոդվածի առաջին պարբերությունը և դրանց վերլուծության արդյունքում արձանագրել է հետևյալը. «(...) օրենսդիրը հարկ վճարողների կողմից հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ հարկային մարմնի հսկողությունը գործնականում ապահովելու նպատակով սահմանել է, որ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս, որից հետո, գումարը գանձելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու դեպքում, գումարը գանձվում է օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես՝ եթե առկա են իրավահարաբերության ծագման պահին գործող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերը, ապա վարչական ակտի հիման վրա դրամական պահանջը հարկադիր կատարման է ենթակա դատական կարգով:

(...) տվյալ դեպքում պարզման է ենթակա իրավական այն հարցը, թե Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումն արդյո՞ք օրենքով սահմանված կարգով մտել է ուժի մեջ, և ըստ այդմ վարչական մարմինը կարո՞ղ էր հայց ներկայացնել Դատարան ֆիզիկական անձի դեմ հանրային իրավական դրամական պահանջով, թե ոչ» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 3-5-րդ էջերը):

Համակարգային վերլուծության ենթարկելով նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը և վկայակոչելով նշված իրավանորմերի վերաբերյալ «Իզի Ստարտ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ԿԱ ՀՊԾ, թիվ 3-2238/ՏԴ քաղաքացիական գործ ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «(...) վարույթ իրականացնող վարչական մարմինը գրավոր վարչական ակտն ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին ընդունված գրավոր վարչական ակտի մասին պետք է իրազեկի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով, այն է՝ հանձնման եղանակով: Մասնավորապես՝ գրավոր վարչական ակտը պետք է հանձնվի ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պատվիրված փոստով, այդ թվում՝ ստանալու մասին ծանուցմամբ: Բացի այդ, գրավոր վարչական ակտը վարույթի մասնակիցներին կարող է հանձնվել նաև այլ եղանակով, եթե որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա կամ վարչական ակտի հասցեատերն ինքն է խնդրել օգտագործել վարչական ակտի հանձնման այլ միջոցներ: Գրավոր վարչական ակտն ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վարույթի մասնակիցներին հանձնելու հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ, մտնում է ուժի մեջ» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 5-6-րդ էջերը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 37-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերը, 40-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերը, ապացույցների հետազոտման և գնահատման, փորձագետի եզրակացության՝ որպես ապացույցի գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ համապատասխանաբար Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ5/0029/05/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի և Սամվել Ֆրանգուլյանն ընդդեմ Հենրիկ Ֆրանգուլյանի թիվ ԵԷԴ/1089/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) փորձագիտական եզրակացության արդյունքում տրված հավանական եզրահանգումները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի ուժով չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն որոշակի փաստի առկայությունն ապացուցելու առումով: Հետևության ձևը (հավանական կամ կատեգորիկ) և փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունն այն երկու բաղադրամասերն են, որոնք հնարավոր չէ տարանջատել: Ոչ հավանական եզրակացությունն ինքնին և ոչ էլ եզրակացության մեջ նշված տվյալներն առանձին վերցրած չունեն ապացուցողական նշանակություն. այդպիսին չեն համարվում նաև հիպոթեթիկ եզրակացության համար հիմք հանդիսացող տվյալները: Հավանական հետևությունների թվից, որքան էլ որ շատ դրանք լինեն, չի առաջանում հավաստի և իրական եզրակացություն. հավանական հետևությունների քանակը չի ավելացնում փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 6-8-րդ էջերը):

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտել է, որ «ստորադաս դատարանների կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, քանի որ սույն գործում առկա փորձագիտական եզրակացություններով չի ապացուցվում Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը Լիլիթ Մկրտչյանի կողմից ստացված չլինելու հանգամանքը, քանի որ նշված եզրակացությունները պարունակում են հավանական եզրահանգումներ, մասնավորապես փորձագետները չեն տվել միանշանակ պատասխաններ Դատարանի կողմից առաջադրված հարցադրման վերաբերյալ։

(...) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը փոստային ծառայության միջոցով Կոմիտեի կողմից ուղարկվել է Լիլիթ Մկրտչյանի հասցեով, որն էլ սույն գործում առկա՝ ստանալու վերաբերյալ թիվ AR234929360AM հետադարձ ծանուցման համաձայն՝ հանձնվել է վերջինիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործում բացակայում է ստանալու վերաբերյալ թիվ AR234929360AM հետադարձ ծանուցման վրա առկա ստորագրության՝ Լիլիթ Մկրտչյանի կողմից կատարված չլինելու հանգամանքն ապացուցող պատշաճ ապացույց։

(...) սույն գործում առկա ապացույցներով հաստատվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը փոստային ծառայության միջոցով Լիլիթ Մկրտչյանին ուղարկված լինելու և այն վերջինիս կողմից ստացված լինելու փաստերը, ուստի, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի դրույթները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված որոշումը Կոմիտեի կողմից Լիլիթ Մկրտչյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ուղարկվել է, վերջինս իրազեկվել է վիճարկվող վարչական ակտի մասին, ըստ դրա՝ այն մտել է ուժի մեջ» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 9-րդ էջը):

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։

Վերաբերելիությունը վարչական դատավարությունում ապացույցները բնութագրող հատկանիշներից է։ Այն ցույց է տալիս, որ տվյալ ապացույցն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի։ Այսինքն՝ վերաբերելիությունը բնութագրում է ապացույցի և վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող փաստերի միջև կապը, վերաբերում է ապացույցի բովանդակությանը։ Օրենսդիրը սահմանել է նաև, որ որևէ փաստի հաստատված լինելու հարցը դատարանը որոշում է՝ անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետի համաձայն (հոդվածն ուժը կորցրել է 08.12.2017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-260-Ն օրենքով)՝ վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (հոդվածն ուժը կորցրել է 08.12.2017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-260-Ն օրենքով)՝ անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (այսուհետ` բռնագանձման վերաբերյալ գործեր) հարուցվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով` այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա: 

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (հոդվածն ուժը կորցրել է 08122017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-260-Ն օրենքով)՝ բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն նույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաև ներառում է տեղեկություններ՝

1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին.

2) հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակման առկայության մասին։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (այսուհետ՝ դրամական պահանջներ):

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն (հոդվածի մասն ուժը կորցրել է 08.12.2017 թվականին ընդունված և 01.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-259-Ն օրենքով)՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե՝

ա. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018թ.) 29.1-ին հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.2018թ.) 29.2-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ նույն օրենքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը:

Վերոգրյալ իրավանորմերի համաձայն՝ մինչև 01.04.2018 թվականը գործող իրավակարգավորումներով սահմանվել է անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի հարուցման կարգ: Ըստ այդմ՝ բռնագանձման վերաբերյալ գործերը հարուցվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով` այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա: Նշված գործերով հայցադիմումը, ի լրումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով և 216.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ներկայացվող պահանջների, պետք է ներառեր նաև տեղեկություններ վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին: Նշված պահանջի սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ և ուղղված է ուժի մեջ չմտած վարչական ակտերի հիման վրա անձանցից գումարներ բռնագանձելու իրավական հնարավորության բացառմանը: Այսինքն՝ բռնագանձման վերաբերյալ գործերի ոչ միայն հարուցման, այլ նաև քննության ու լուծման համար որոշիչ նշանակություն է ունեցել վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու և անբողոքարկելի դառնալու հանգամանքների առկայությունը, քանի որ ուժի մեջ չմտած և անբողոքարկելի չդարձած վարչական ակտերը ՀՀ իրավական համակարգում չեն առաջացնում իրավական հետևանքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավոր վարչական ակտի ընդունումը բավարար չէ, գրավոր վարչական ակտի իրավական համակարգում ի հայտ գալու և գործելու համար անհրաժեշտ է նաև, որ օրենքով սահմանված կարգով այդ վարչական ակտը մտնի ուժի մեջ (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 և Հովհաննես Չամսարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 10.12.2014 թվականի և 15.07.2015 թվականի որոշումները):

Այսպիսով, գտնում ենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մինչև 01.04.2018 թվականը գործող 29.1-րդ գլխում ամրագրված իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանին ենթակա են եղել միայն ուժի մեջ մտած և անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա ներկայացվող հանրային իրավական դրամական պահանջների մասին հայցերը:

Ընդ որում, վերոգրյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու և անբողոքարկելի դառնալու հանգամանքների ապացուցման պարտականությունն օրենսդիրը դրել է վարչական մարմնի վրա՝ սահմանելով դատարան ներկայացվող հայցադիմումում վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու մասին տեղեկություններ ներկայացնելու պարտադիր պահանջ: Այդուհանդերձ գործնականում հնարավոր են եղել նաև դեպքեր, երբ վարչական մարմնի կողմից ներկայացված հանրային իրավական պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո վարչական ակտն ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դառնալու հանգամանքը դարձել է վիճելի: Նկարագրված դեպքերում կարևորվել են վարչական դատավարությունում առանցքային նշանակություն ունեցող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում ամրագրված գործի փաստերն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի կիրառմամբ վիճելի փաստի առնչությամբ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ ՀՀ վարչական դատարանի կողմից ձեռնարկվող միջոցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչադատավարական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու գործով օբյեկտիվ ճշմարտությունը և արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տե´ս, Ալվարդ Եղիազարյանն և Տելեմակ Եղիազարյանն ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի թիվ ՎԴ/3654/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա´մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա´մ փորձագետին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության)։

Վերոգրյալ իրավանորմերով սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի կողմից նշանակված փորձաքննության արդյունքում փորձագետի եզրակացություն՝ որպես ապացույց, ձեռք բերելու և գնահատելու կանոնները, որը հանգում է հետևյալին. եթե գործի քննության ժամանակ ծագում է հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման անհրաժեշտություն, ապա դատարանն իրավունք ունի ինչպես կողմի միջնորդությամբ, այնպես էլ իր նախաձեռնությամբ նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունը, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի, ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումները՝ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Դիմելով Դատարան՝ Կոմիտեն պահանջել է Լիլիթ Մկրտչյանից բռնագանձել 59.554.967 ՀՀ դրամ՝ որպես անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա չվճարված պարտավորության գումար։ Որպես նշված հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու և անբողոքարկելի դառնալու ապացույց՝ Կոմիտեն դատարան է ներկայացրել թիվ AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման հետադարձ ծանուցագրի պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 24):

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Լիլիթ Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 31.01.2017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը:

Գործի քննության ընթացքում Լիլիթ Մկրտչյանը վիճարկել է թիվ AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման հետադարձ ծանուցագրի վրա առկա ստորագրությունն իրեն պատկանելու հանգամանքը: Փաստորեն տվյալ դեպքում սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը, այն է՝ հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտի ուժի մեջ մտած լինելը գործի քննության ընթացքում դարձել է վիճելի:

Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը 27.11.2017 թվականին նշանակել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի արդյունքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15.02.2018 թվականի թիվ 17-0627Դ եզրակացության համաձայն՝ թիվ AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/ գրանցման ծանուցագրի ստորին ձախ հատվածում՝ «0702» բառերի դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից։

Այնուհետև Դատարանի կողմից 27.03.2018 թվականին նշանակվել է լրացուցիչ դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի արդյունքում կազմված «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 26.04.2018 թվականի թիվ 34271801 եզրակացության համաձայն՝ փորձաքննության տրամադրված՝ Շենգավիթ, Կաշեգործների փող 478 Լիլիթ Ռոբերտի Մկրտչյանին հասցեագրված 0702 թվագրված AR234929360AM ստացման/հանձնման/ վճարման/գրանցման ծանուցագրի բնօրինակի ստորին ձախ մասում՝ «Ամսաթիվ և ստորագրություն» տողագծից վեր «0702» թվային գրառման դիմաց տեղադրված ստորագրությունը հավանաբար չի կատարվել Լիլիթ Մկրտչյանի կողմից, այլ կատարվել է մեկ այլ անձի կողմից։ Այսինքն՝ փորձագիտական եզրակացություններով կատեգորիկ հետևություն չի արվել AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի վրա առկա ստորագրությունը Լիլիթ Մկրտչյանի կողմից կատարված չլինելու մասին: Միևնույն ժամանակ, սակայն, կատեգորիկ հետևություն չի արվել, որ այդ ստորագրությունն արվել է Լիլիթ Մկրտչյանի կողմից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, թե կոնկրետ հայցատեսակով (վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման, ճանաչման) պայմանավորված` ով է կրում ապացուցման բեռը:

Փաստորեն, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասում, որպես ընդհանուր կանոն, նախատեսել է վարչական դատավարությունում գործի ելքը պայմանավորող որևէ փաստի չապացուցված մնալու իրավական հետևանքները՝ սահմանելով, որ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանել է նաև վարչական դատավարությունում գործող տարբեր հայցատեսակների հիման վրա հարուցված գործերի շրջանակներում ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոնները:

Գտնում ենք, որ սույն գործով վերը նշված հատուկ կանոնները կիրառելի չեն, քանի որ Կոմիտեի ներկայացրած հանրային իրավական դրամական պահանջի մասին հայցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հայցատեսակներից չէ:

Տվյալ դեպքում հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու փաստի ապացուցման բեռը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մինչև 01.04.2018 թվականը գործող 29.1-րդ գլխում ամրագրված իրավակարգավորումների համատեքստում կրել է վարչական մարմինը: Նշվածի հաշվառմամբ էլ, որպես այդ փաստը հաստատող ապացույց, Կոմիտեի կողմից դատարան է ներկայացվել AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի պատճենը: Վարչական ակտի հասցեատերը, սակայն, վիճարկել է դրա վրա առկա ստորագրությունն իրեն պատկանելու փաստը, ինչի հաշվառմամբ էլ անհրաժեշտություն է առաջացել հաստատելու կամ հերքելու AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/ գրանցման ծանուցագրի վրա առկա ստորագրությունը վերջինիս պատկանելու հանգամանքը:

Դատարանը վիճելի փաստի առնչությամբ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով նշանակել է դատաձեռագրաբանական, այնուհետև լրացուցիչ դատաձեռագրաբանական փորձաքննություններ, սակայն դրանց արդյունքում կազմված եզրակացություններով կատեգորիկ հետևություն չի արվել այն մասին, որ AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագրի վրա առկա ստորագրությունը պատկանում է Լիլիթ Մկրտչյանին: Այսինքն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող՝ հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու փաստը մնացել է չապացուցված, ուստի դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը, տվյալ դեպքում Կոմիտեն, քանի որ, ինչպես վերը նշվեց, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մինչև 01.04.2018 թվականը գործող 29.1-րդ գլխում ամրագրված իրավակարգավորումների համատեքստում Կոմիտեն է կրել հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու փաստի ապացուցման բեռը:

 

Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը 10.10.2018 թվականի որոշմամբ իրավացիորեն կարճել է սույն գործի վարույթը՝ գտնելով, որ չի հաստատվում այն հանգամանքը, որ Կոմիտեի 31.01.2017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը մտել է ուժի մեջ և հանդիսանում է անբողոքարկելի վարչական ակտ, ինչը հաստատվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ Դատարանի ձեռնարկած` ապացույցներ հավաքագրելու գործողություններով հնարավոր չի եղել միանշանակ եզրահանգման գալ հայցի հիմքում դրված վարչական ակտը հասցեատիրոջը հանձնված լինելու մասին և փաստը մնացել է վիճելի, այդուհանդերձ արձանագրել է, որ «սույն գործում առկա ապացույցներով հաստատվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 31012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը փոստային ծառայության միջոցով Լիլիթ Մկրտչյանին ուղարկված լինելու և այն վերջինիս կողմից ստացված լինելու փաստերը, ուստի, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի դրույթները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված որոշումը Կոմիտեի կողմից Լիլիթ Մկրտչյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ուղարկվել է, վերջինս իրազեկվել է վիճարկվող վարչական ակտի մասին, ըստ դրա՝ այն մտել է ուժի մեջ»:

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ սույն գործում առկա չէ որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց, որով կարող է հաստատվել 30012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումն ուժի մեջ մտնելու փաստը: Որպես նշված փաստը հաստատող միակ ապացույց Կոմիտեի կողմից ներկայացված AR234929360AM ստացման/հանձնման/վճարման/գրանցման ծանուցագիրը չի կարող հանդիսանալ թույլատրելի, քանի որ դրա վրա առկա ստորագրությունն ակտի հասցեատիրոջը պատկանելու վերաբերյալ կատեգորիկ հետևություններ փորձագետների եզրակացություններով չեն արվել: Փաստորեն Վճռաբեկ դատարանը հաշվի չի առել Դատարանի ձեռնարկած ակտիվ գործողությունների հետևանքով ձեռք բերված ապացույցները՝ փորձագետների երկու եզրակացությունները և չի հիմնավորել դրանք անտեսելու իր դիրքորոշումը:

Այսպիսով, գտնում ենք, որ 30012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշումը կարող էր հիմք հանդիսանալ սույն գործով սկզբնական հայցով հանրային իրավական դրամական պահանջ ներկայացնելու և այդ պահանջի բավարարում ստանալու համար, ինչպես նաև վիճարկման առարկա դառնալ հակընդդեմ հայցով միայն այդ վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու փաստը հաստատող անհերքելի ապացույցների առկայության պարագայում: Հակառակ դեպքում, մասնավորապես նման ապացույցների բացակայության պարագայում 30012017 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 30/03 որոշման հիմքով ներկայացված հանրային իրավական դրամական պահանջի մասին, ենթակա չի եղել ՀՀ վարչական դատարանի քննությանը, որպիսի պայմաներում հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա էր մերժման, իսկ վարույթ ընդունված գործի վարույթը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով՝ կարճման:

Միևնույն ժամանակ գտնում ենք, որ վերոգրյալ իրավանորմերը կիրառելի են նաև ուժի մեջ չմտած վարչական ակտի վիճարկման հայցերի նկատմամբ, քանի որ ուժի մեջ չմտած վարչական ակտը չի կարող դառնալ վիճարկման առարկա:

Գտնում ենք, որ Դատարանը 10.10.2018 թվականի որոշմամբ սկզբնական և հակընդդեմ հայցերի մասով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կարճելով սույն գործի վարույթը, իսկ Վերաքննիչ դատարանը 12.12.2019 թվականի որոշմամբ անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը կայացրել են հիմնավոր դատական ակտեր, ինչն անտեսվել է Վճռաբեկ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէր Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանություններով:

 

Դատավոր

 Դատավոր

 Դատավոր

Ռ.Հակոբյան

  Գ.Հակոբյան  

Ս. Միքայելյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան