Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-449-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (14.12.2002-22.07.2006)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.05/1(373) Հոդ.1233
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.11.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.11.2002
Дата вступления в силу
14.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին

 

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 հունվարի 2000 թվականի, ՀՕ-28) 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 441-րդ հոդվածով`

 

«Հոդված 441.

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Օտարերկրյա պետությունների քաղաքացիները կամ ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ ռեզիդենտներին հավասար:»:

 

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«21. Սույն օրենքի դրույթները, ներառյալ` պահպանության ողջ ժամկետը, կիրառվում են նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գոյություն ունեցող հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների այն օբյեկտների նկատմամբ, որոնք ստեղծվել, պատրաստվել, հասարակությանը մատչելի են դարձվել, կատարվել, բացահայտվել կամ հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պայմանով, որ ծագման երկրի օրենսդրությամբ դրանց նկատմամբ վերապահված իրավունքների գործողության ժամկետը չի լրացել (անկախ նախկին ձևականություններից), և այդ երկիրը հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բնագավառի` Հայաստանի Հանրապետության որևէ միջազգային պայմանագրի կողմ է, եթե միջազգային պայմանագրով կամ այդ երկրի օրենսդրությամբ նույնպիսի պահպանություն ընձեռվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված, պատրաստված, հասարակությանը մատչելի դարձված, կատարված, բացահայտված կամ հեռարձակված հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտներին:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. նոյեմբերի 28
      Երևան
   ՀՕ-449-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան