16.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2020 թվականի N 2054-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1960-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1960-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը.
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 1-ին կետից հանել «՝ N 2 հավելվածում ներառված» բառերը,
բ. 1-ին կետը «տրամադրվող» բառից հետո լրացնել «սոցիալական» բառով,
գ. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «համապատասխան մարզպետարան (այսուհետ՝ մարզպետարան)՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 18-ը» բառերով,
դ. 5-րդ կետում «Նախարարությունը շահառուի դիմումն ստանալուց հետո կատարում է շահառուի ներկայացրած տվյալների ճշգրտում՝ N 2 հավելվածում ներառված տվյալների հետ» բառերը փոխարինել «Մարզպետարանը շահառուի դիմումն ստանալուց հետո կատարում է շահառուի անշարժ գույքին հասցված վնասների առկայության և դրանց փոխհատուցման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ ուսումնասիրություն» բառերով,
ե. 6-րդ կետում «է փոխանցվում 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «փոխանցելու նպատակով շահառուների, սույն միջոցառման 4-րդ կետով սահմանված, տվյալները մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.
3) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Նախարարությունը մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա համապատասխան գումարը շահառուների բանկային հաշվեհամարներին է փոխանցում երկու աշխատանքային օրվա ընթացքում:».
4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |