Գլխավոր տեղեկություն
Номер
N 1477-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.01.2021-20.05.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.30/6(596) Հոդ.1362
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.12.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.12.2008
Дата вступления в силу
08.01.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1477-Ն

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշման 83-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1477-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված կենդանիների պարտադիր ծանուցման վարակիչ հիվանդությունների (այսուհետ` վարակիչ հիվանդություն) ծանուցման և գրանցման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`

1) վարակիչ հիվանդության դեպք` կենդանու կամ դրա դիակի մոտ վարակիչ հիվանդության ախտորոշման լաբորատոր հաստատված դեպք.

2) վարակիչ հիվանդության առաջնային բռնկում` որոշակի տարածքում և ժամանակահատվածում տվյալ վարակիչ հիվանդության մեկ կամ ավելի դեպքերի արձանագրում, որը հիվանդության տեսակով պայմանավորված համաճարակային կապ չունի նույն տարածքում նախկինում կամ այլ տարածքում արձանագրված բռնկման հետ.

3) վարակիչ հիվանդության երկրորդային բռնկում` վարակիչ հիվանդության առաջնային բռնկման հետևանքով վարակիչ հիվանդության մեկ կամ ավելի դեպքերի արձանագրում միևնույն կամ այլ տարածքներում.

4) անապահով կետ` վարակիչ հիվանդության բռնկման վայրը` անասնապահական տնտեսություն, համայնքի տարածք:

3. Կենդանիների հիվանդությունների նկատմամբ ախտորոշում իրականացնող լաբորատորիան կենդանիների հիվանդության և (կամ) անկման դեպք արձանագրած անասնաբուժական ծառայության կողմից ախտաբանական նմուշների ստացման մասին անհապաղ տեղեկացնում է անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմնի համակարգում գործող վարակիչ հիվանդության ախտորոշում իրականացնող լաբորատորիան փորձաքննության եզրակացության կամ արձանագրության մեկ օրինակն անհապաղ տրամադրում է լիազոր մարմնին: Կենդանիների վարակիչ հիվանդության դեպքերի վերաբերյալ լիազոր մարմինն անհապաղ տեղեկացնում և եզրակացության կամ արձանագրության մեկ օրինակը տրամադրում է գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` միաժամանակ ներկայացնելով այդ դեպքերի կանխարգելման և (կամ) վերացման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները:

(3-րդ կետը խմբ. 02.05.13 N 516-Ն, փոփ. 14.01.21 N 47-Ն)

4. Կենդանիների վարակիչ հիվանդության բռնկման մասին կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն ծանուցումն իրականացվում է միջազգային անասնահամաճարակային բյուրոյի կողմից ընդունված՝ ցամաքային կենդանիների առողջության կանոնագրքով սահմանված ընթացակարգով:

(4-րդ կետը խմբ. 02.05.13 N 516-Ն)

5. Լիազոր մարմինը կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, վերջինիս կողմից սահմանված ձևերին համապատասխան, ներկայացնում է կիսամյակային ու տարեկան հաշվետվություններ հանրապետությունում արձանագրված և գրանցված հիվանդությունների մասին:

(5-րդ կետը փոփ. 02.05.13 N 516-Ն)

6. Վարակիչ հիվանդության գրանցման նպատակով ախտորոշում իրականացնող լաբորատորիան լիազոր մարմնիը ծանուցում է հիվանդության բռնկումից և ախտորոշման հաստատումից հետո 12 ժամվա ընթացքում: Ծանուցումը ներառում է`

1) տվյալներ հիվանդության բռնկման առաջին դեպքի մասին` նշելով ծանուցման ժամը, ամսաթիվը, տարեթիվը.

2) համայնքի և մարզի անվանումները.

3) հիվանդության անվանումը և հարուցչի տեսակը կամ տարատեսակը` հնարավորության դեպքում.

4) համայնքում և մարզում համաճարակային բռնկման հերթական համարը.

5) համաճարակային բռնկման այն հերթական համարը, որը կասկածվում է որպես վարակի առաջնային օջախ.

6) համաճարակային բռնկման բնորոշումը` ըստ տարածվածության.

7) բռնկման վայրի անվանումը, աշխարհագրական տվյալները.

8) կարանտինային կամ սահմանափակումների գոտու տարածքները.

9) հիվանդության ախտորոշման ամսաթիվը և տարեթիվը.

10) հիվանդության վարակի օջախը.

11) հիվանդության ներթափանցման մոտավոր ժամկետը և ուղիները.

12) ձեռնարկված սահմանափակումները.

13) հիվանդության բռնկման ընթացքում հիվանդացած և անկած կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանիների տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).

14) հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանիների տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).

15) հիվանդության բռնկման ընթացքում հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանիների տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).

16) հիվանդության բռնկման ընթացքում ոչնչացված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանիների տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ):

(6-րդ կետը փոփ. 02.05.13 N 516-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետում սահմանված տեղեկությունների հիման վրա լիազոր մարմինը վարում է կենդանիների վարակիչ հիվանդությունների գրանցամատյան, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:

(7-րդ կետը փոփ. 02.05.13 N 516-Ն)

8. Հիվանդության երկրորդային նոր բռնկումների մասին, որոնք արձանագրվել են մինչև նախորդ շաբաթվա վերջին օրվա կեսգիշերը, անասնաբուժական ծառայությունը լիազոր մարմնին ծանուցում է մինչև հիվանդության վերացումը, յուրաքանչյուր շաբաթվա առաջին աշխատանքային օրը: Եթե սահմանված տեղեկությունները չեն ներկայացվել, ապա հիվանդության երկրորդային նոր բռնկում չի եղել:

9. Հիվանդությունների վերացմանն ուղղված կարանտինը կամ սահմանափակումները հանելուց հետո անասնաբուժական ծառայությունը լիազոր մարմնին ծանուցում է 12 ժամվա ընթացքում: Ծանուցումը ներառում է`

1) ծանուցման ժամը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

2) համայնքի և մարզի անվանումները.

3) հիվանդության անվանումը.

4) կարանտինը կամ սահմանափակումները հանելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը.

5) առողջացված անապահով կետերի քանակը.

6) վարակված կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).

7) ոչնչացված կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).

8) սպանդի ենթարկված կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).

9) բուժման ենթարկված կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).

10) առողջացած կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).

11) պատվաստված կենդանիների քանակը` ըստ կենդանու տեսակի (տավար, խոզ, ոչխար, այծ, թռչուն, միասմբակավորներ, ձկներ, վայրի կենդանիներ).

12) օգտագործված ախտահանիչի տեսակը և խտությունը.

13) ախտահանված մակերեսը (մ2):

10. Լիազոր մարմինը հիվանդության առաջնային և (կամ) երկրորդային բռնկումների արձանագրման, հիվանդության վերացմանն ուղղված կարանտինի կամ սահմանափակումների կիրառման կամ հանելու մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային, տեղական ինքնակառավարման և շահագրգիռ այլ մարմիններին:

10.1. Լիազոր մարմինը հիվանդության առաջնային և երկրորդային բռնկումների մասին անհապաղ հայտնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին:

(10.1-ին կետը լրաց. 02.05.13 N 516-Ն)

11. Հիվանդության առաջնային բռնկումից մինչև հիվանդության վերացումը` անասնաբուժական ծառայությունը լիազոր մարմնին, մինչև հաջորդող ամսվա 5-ը, ներկայացնում է ամենամսյա հաշվետվություններ տվյալ մարզի տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումների արձանագրման մասին:

12. Կենդանիների վարակիչ հիվանդությունների բռնկումների արձանագրման հաշվետվությունում ներառվում են`

1) հիվանդության անվանումը.

2) անապահով կետերի քանակը.

3) առողջացած անապահով կետերի քանակը.

4) անապահով մնացած կետերի քանակը.

5) հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի.

6) հիվանդացած կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի.

7) անկած կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի.

8) ոչնչացված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի և դիակների ոչնչացումն ավարտելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

9) հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի, և հարկադիր սպանդն ավարտելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

10) բուժման ենթարկված, այդ թվում` պատվաստված, շիճուկաբուժված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի.

11) առողջացած կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանու տեսակի:

13. Անասնաբուժական ծառայությունը, մինչև հաջորդող ամսվա 10-ը, լիազոր մարմնին ամենամսյա հաշվետվություններ է ներկայացնում տվյալ մարզի տարածքում հիվանդությունների նկատմամբ իրականացված անասնահակահամաճարակային միջոցառումների մասին:

14. Անասնահակահամաճարակային միջոցառումների մասին հաշվետվությունը ներառում է`

1) անասնահակահամաճարակային միջոցառման անվանումը.

2) պատվաստված կամ հետազոտված կամ բուժման ենթարկված կենդանիների գլխաքանակը` ըստ կենդանիների տեսակի.

3) օգտագործված անասնաբուժական դեղամիջոցի տեսակը և քանակությունը.

4) միջոցառման ընթացքում օգտագործված անասնաբուժական դեղամիջոցի խոտանված քանակությունը, չօգտագործված մնացորդային քանակությունը:

15. Լիազոր մարմինն ամփոփում է սույն կարգի 11-րդ և 13-րդ կետերով սահմանված հաշվետվությունները, և տեղեկատվություն ներկայացնում համապատասխան մարմիններին:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 02.05.13 N 516-Ն, փոփ. 14.01.21 N 47-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան