Գլխավոր տեղեկություն
Номер
N 439-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
09.12.2020
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող
Дата подписания
09.12.2020
Дата вступления в силу
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 դեկտեմբերի 2020 թվականի
ք. Երևան

N 439-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների՝

1) 1.1 կետի վերջին պարբերությունում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախս՝ էլեկտրոնային ճշտիչով հագեցած հաշվառքի սարքով գրանցված, հաշվարկային ամսվա համար բնական գազի ծախս:».

2) 4․1 կետի 2-րդ նախադասությունում «տարածքի արտաքին պատին հնարավոր ամենամոտ կետում» բառերը փոխարինել «տարածքը եզրափակող կառուցվածքի՝ արտաքինից, տեղակայման համար հնարավոր ամենամոտ մասում» բառերով․

3) 4․1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով․

«Ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների դեպքում առևտրային հաշվառքի սարքերը սույն կանոնների 4.6 կետի «գ» ենթակետի համաձայն պետք է համալրվեն բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով։ Բնակիչ-բաժանորդների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների դեպքում առևտրային հաշվառքի սարքերը բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով կարող են համալրվել բաժանորդների նախաձեռնությամբ և միջոցներով։ Շահագործվող առևտրային հաշվառքի սարքերի հետ համատեղելի Էլեկտրոնային ճշտիչների տեսակների ցանկը մատակարարը հրապարակում է իր կայքում։ Բաժանորդների կողմից (բացառությամբ բնակիչ-բաժանորդների) բնական գազի սպառման պայմանների կամ ծախսային ռեժիմների փոփոխությամբ պայմանավորված առևտրային հաշվառքի սարքերի տեսակի կամ տիպաչափի փոփոխության դեպքում առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման, տիպաչափի փոփոխության ծախսերը կրում է բաժանորդը:».

4) 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4.2. Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ՝ սպասարկման, հերթական ստուգաչափման և նորոգման) ծախսերը՝ անկախ դրա պատկանելությունից, կրում է մատակարարը: Բնակիչ-բաժանորդի համար նախատեսված առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, ինչպես նաև դրա տեղակայման նպատակով մինչև 5.0 գծամետր գազամատակարարման ցանցի ընդլայնման համար կառուցվող մուտքագծի ծախսերը կրում է մատակարարը, իսկ ԳՄՕԿ-ով սահմանված դեպքում՝ բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների ձեռքբերման ծախսերը կրում է բաժանորդը։ Կազմակերպությունների դեպքում՝ առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, ինչպես նաև նոր բաժանորդ դառնալու դեպքում բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների ձեռքբերման ծախսերը կրում է կազմակերպությունը։ Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման և նորոգման ծախսերը կատարվում են ԳՄՕԿ-ի 4.8 կետով սահմանված կարգով։»․

5) 4.6 կետի «գ» ենթակետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մատակարարի կողմից տեղադրվող առևտրային հաշվառքի սարքը պետք է համալրված լինի առնվազն 30 օր հիշողություն ունեցող գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչներով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով, և բաժանորդը առևտրային հաշվառքի սարքը չի համալրել էլեկտրոնային ճշտիչով:».

6) 4.9 կետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերահաշվարկված գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված և առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա ընթացքում հաշվառված գազի քանակների հանրագումարին ու տվյալ բաժանորդի սպառողական խմբին համապատասխան, առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա գազի սակագնի արտադրյալով:».

7) 4․12.1 կետի «ա» ենթակետի բանաձևում «ԱՏօր3» բառերը փոխարինել «ԱՏօր2» բառերով, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել կետի «ա» ենթակետի հետևյալ պարբերությունը.

«ԱՏօր3-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.».

8) 4.12.1 կետի «բ» ենթակետում «ԱՏօր4»-ի սահմանման մեջ և բանաձևում «ԱՏօր4» բառերը փոխարինել «ԱՏօր3» բառերով.

9) 5.4 և 7.8 կետերի 1-ին նախադասությունում «կնքել» բառը փոխարինել «փակել և կնքել» բառերով, «չգտնվող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բացակա» բառերը.

10) 6.1 կետում «ցուցմունքների» բառից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախսերի)» բառերը, իսկ «կազմակերպություն է» բառը՝ «և եթե վերջինս առևտրային հաշվառքի սարքը չի համալրել էլեկտրոնային ճշտիչով» բառերը.

11) 6.2 և 8.2 կետերում բոլոր հոլովաձևերով «ցուցմունք» բառից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախս)» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով.

12) 8.1 կետում «ցուցմունքների» բառից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախսի)» բառերը, իսկ «ենթակա չէ» բառը՝ «, եթե վերջիններս առևտրային հաշվառքի սարքը չեն համալրել էլեկտրոնային ճշտիչով» բառերը.

13) 8.3 կետի 3-րդ ենթակետում «ցուցմունքները» բառից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախսերը)» բառերը:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ 1-ին, 3-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերը՝ 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող`

Ս. ԱՂԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան