Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 311-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2021-03.02.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.420
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
02.10.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
05.10.2007
Дата вступления в силу
01.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007419

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հոկտեմբերի 2007 թ.

թիվ 311-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 29.06.10 թիվ 151-Ն)

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 29.06.10 թիվ 151-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը գործում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ը հաստատելու մասին թիվ 663-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ը հաստատելու մասին թիվ 663-Ն որոշումը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. հոկտեմբերի 5

Երևան

  

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 311-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  3/02

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը, ինչպես նաև վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները:

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) ապահովագրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական և վերաապահովագրական ընկերություն, օտարերկրյա ապահովագրական և օտարերկրյա վերաապահովագրական ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղ,

2) նորմատիվ՝ ապահովագրական ընկերության գործունեության հիմնական տնտեսական նորմատիվ,

3) ֆինանսական կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կամ ֆինանսական ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող օտարերկրյա մարմնի կողմից լիցենզավորվող և/կամ վերահսկվող իրավաբանական անձ,

4) ոչ ֆինանսական կազմակերպություն` ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող իրավաբանական անձ,

5) ածանցյալ գործիքներ` ներառում է ֆորվարդը, ֆյուչերսը, սվոպը, օպցիոնը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն այլ ածանցյալ գործիքները,

5.1) Արժութային սվոպ՝ համաձայնություն, որը նախատեսում է պայմանագրով սահմանված փոխարժեքով (սփոթ փոխարժեք) երկու արժույթների փոխանակում (առք/վաճառք)` այդ արժույթները պայմանագրով սահմանված ժամկետում և փոխարժեքով (ֆորվարդ փոխարժեք) հետ փոխանակելու (վաճառք/առք), ինչպես նաև պայմանագրով նախապես սահմանված տոկոսագումարներ փոխանակելու պայմանով: Սվոպի այս տեսակի դեպքում կարող են փոխանակվել ֆիքսված տոկոսադրույքը լողացող տոկոսադրույքի հետ, ինչպես նաև 2 տարբեր լողացող տոկոսադրույքները,

5.2) Փոխարժեքային սվոպ՝ արժութային սվոպի պարզ տեսակ, որը նախատեսում է պայմանագրով սահմանված փոխարժեքով (սփոթ փոխարժեք) երկու արժույթների փոխանակում (առք/վաճառք)` այդ արժույթները պայմանագրով սահմանված ժամկետում և փոխարժեքով (ֆորվարդ փոխարժեք) հետ փոխանակելու (վաճառք/առք) պայմանով,

6) արտարժույթի առաջին խումբ` ներառում է հատուկ փոխառության իրավունքը (այսուհետ` ՍԴՌ), ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթները, շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը, ավստրալիական դոլարը և բանկային ոսկին,

7) արտարժույթի երկրորդ խումբ` ներառում է արտարժույթի առաջին խմբի մեջ չընդգրկված արտարժույթները,

8) ՍԴՌ-ի զամբյուղ` ներառում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը,

9) բանկային ոսկի` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բանկային ոսկի,

9.1) թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտոր` «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ստանդարտացված ձուլակտոր,

10) համախառն ապահովագրավճար` ուղղակի ապահովագրության գծով հաշվեգրված ապահովագրավճարներ, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարներ և համաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրված ապահովագրավճարներ` առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը նշված գումարներում և առանց նվազեցնելու պայմանագրի կնքման պահին ապահովագրական ընկերության կողմից տրամադրված զեղչերը,

11) վաստակած համախառն ապահովագրավճարներ` համախառն ապահովագրավճարների և չվաստակած ապահովագրավճարների պահուստի (առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը չվաստակած ապահովագրավճարների պահուստում) մեծության փոփոխության տարբերություն,

12) համախառն ապահովագրական հատուցումներ` ուղղակի ապահովագրության պայմանագրերի գծով հաշվեգրված ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրած ապահովագրական հատուցումներ, համաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրված ապահովագրական հատուցումներ,

13) պահանջների պահուստ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտի համաձայն հաշվարկված տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի (ՏՉՊՊ) և ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի (ՆՉՊՊ) հանրագումար,

14) փոխհատուցում՝ ապահովագրական ընկերության կողմից վճարված ապահովագրական հատուցման դիմաց ստացված և ստացման ենթակա գումար (օրինակ` սուբրոգացիա և այլն), բացառությամբ վերաապահովագրողների կողմից ստացված և ստացման ենթակա հատուցումների,

15) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.19 թիվ 71-Ն) 

16) հաշվային պլան` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 328-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1030-Ն հրամանով համատեղ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան,

17) Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 14-ով սահմանված վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն,

18) հաշվեկշռային արժեք (մնացորդ)` ակտիվի կամ պարտավորության գծով հաշվեկշռում հաշվեգրած գումարը, ներառյալ դրանց գծով հաշվեգրած տոկոսները, տույժերը և տուգանքները, նվազեցրած դրանց գծով ձևավորած հնարավոր կորուստների պահուստը, արժեզրկումը և կուտակված մաշվածությունը, եթե այդպիսիք կան,

19) առաջնային գրավ՝ գրավ, որի դեպքում գրավառու ապահովագրական ընկերությունը գրավ դրված գույքի նկատմամբ ունի այդ գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք տվյալ գրավի այլ գրավառուների հանդեպ,

20) «փոխկապակցված անձինք» հասկացությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում կիրառվող նշանակությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխառուն (անձը) և այլ իրավաբանական անձ փոխկապակցված են միայն այն հիմքով, որ պետությունը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը և (կամ) Ասիական զարգացման բանկը տիրապետում է (են) փոխառուի (անձի) և այդ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայամասնակցությունների) 20 տոկոսից ավելիին կամ իրավունք ունի (ունեն) օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները,

21) կարգավորվող շուկա՝ համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

22) շուկա ստեղծող՝ կարգավորվող շուկայի մասնակից, որը կարգավորվող շուկայի կանոններով սահմանված կարգով բորսայական առևտրին թույլատրված որևէ դասի արժեթղթերի գինը պահպանելու, սահմանելու կամ կայունացնելու նպատակով իր անունից և իր հաշվին կնքում է տվյալ դասի արժեթղթերով գործարքներ:

(2-րդ կետը փոփ., լրաց. 09.12.10 թիվ 328-Ն, խմբ., լրաց., փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, լրաց. 27.11.12 թիվ 326-Ն, 23.07.13 թիվ 176-Ն, 12.08.14 թիվ 225-Ն, փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

3. Չարգելված են համարվում այն վերաապահովագրողները, որոնք օրինական ձևով լիցենզավորված են որևէ պետությունում: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով լիցենզավորված են համարվում նաև այն վերաապահովագրողները, որոնք գրանցված են այնպիսի պետությունում, որտեղ վերաապահովագրողների լիցենզավորման պահանջ նախատեսված չէ:

3.1. Սույն կանոնակարգով սահմանված դեպքերում վարկանշող կազմակերպությունների կողմից տրված վարկանիշերը կիրառելիս անհրաժեշտ է առաջնորդվել սույն կանոնակարգի Հավելված 2-ի 4-րդ գլխով սահմանված սկզբունքներով:

(3.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

3.2 Օտարերկրյա ապահովագրական ընկերությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ տարածվում են սույն կանոնակարգով ապահովագրական ընկերությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները՝ ընդհանուր կապիտալի մեծություն համարելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 34-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված ավանդը:

(3.2-րդ կետը լրաց. 27.05.19 թիվ 71-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

4. Կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

1) կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվը,

2) ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը (Ն1.1 նորմատիվ),

3) կապիտալի համարժեքության նորմատիվը (Ն1.2 նորմատիվ),

4) իրացվելիության նորմատիվը (Ն2 նորմատիվ),

5) ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն3 նորմատիվ),

6) տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվների նորմատիվը (Ն4 նորմատիվ),

7) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն5 նորմատիվ),

8) արտարժույթի տնօրինման նորմատիվը, որը բաղկացած է 2 տարրից.

ա. արտարժութային դիրքի նորմատիվ (Ն6.1 նորմատիվ),

բ. ըստ առանձին արտարժույթների դիրքի նորմատիվ (Ն6.2 նորմատիվ):

(4-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

5. Ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվի նվազագույն մեծությունը հիսուն միլիոն (50 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ է:

6. Սույն կանոնակարգի գլուխ 3-ի համաձայն հաշվարկված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի (Ն1.1 նորմատիվ) նվազագույն սահմանաչափը սահմանվում է 1:

(6-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 326-Ն, խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 27.05.19 թիվ 71-Ն)

8. Սույն կանոնակարգի գլուխ 4-ի համաձայն հաշվարկված կապիտալի համարժեքության նորմատիվի (Ն1.2 նորմատիվ) նվազագույն սահմանաչափը սահմանվում է 1:

9. Սույն կանոնակարգի գլուխ 5-ի համաձայն հաշվարկված իրացվելիության նորմատիվի (Ն2 նորմատիվ) նվազագույն սահմանաչափը սահմանվում է 1:

10. Սույն կանոնակարգի գլուխ 6-ի համաձայն հաշվարկված ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվի (Ն3 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 10 տոկոս:

11. Սույն կանոնակարգի գլուխ 7-ի համաձայն հաշվարկված տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվների նորմատիվի (Ն4 նորմատիվ) առավելագույն սահմանաչափերը սահմանվում են սույն կանոնակարգի գլուխ 7-ում` ըստ ակտիվների առանձին տեսակների:

12. Սույն կանոնակարգի գլուխ 8-ի համաձայն հաշվարկված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվի (Ն5 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 20 տոկոս:

12.1. Սույն կանոնակարգի գլուխ 8.1-ի համաձայն հաշվարկված արտարժութային դիրքի նորմատիվի (Ն6.1 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 10 տոկոս, իսկ նույն գլխի համաձայն հաշվարկված ըստ առանձին արտարժույթների դիրքի նորմատիվի (Ն6.2 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 7 տոկոս: Սույն կետում նշված առավելագույն սահմանաչափերը տարածվում են ինչպես բոլոր ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ միայն սույն կանոնակարգի 45.3-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքները ներառյալ հաշվարկված Ն6.1 և Ն6.2 նորմատիվների վրա: Ն6.1 և Ն6.2-ի նորմատիվների հաշվարկում ընդհանուր կապիտալն ընդգրկվում է օրական մեծությամբ:

(12.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)

13. Ն1.1, Ն1.2 նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով, Ն2 նորմատիվը՝ շաբաթական կտրվածքով, Ն3 նորմատիվը` ամսական կտրվածքով և Ն3 նորմատիվի Պ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում, Ն5 նորմատիվը` ամսական կտրվածքով և Ն5 նորմատիվի Ռ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում, Ն4, Ն6.1 և Ն6.2 նորմատիվները` օրական կտրվածքով:

(13-րդ կետը փոփ., լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

14. Նորմատիվների հաշվարկման ժամանակ հաշվարկին մասնակցող տարրերն ընդգրկվում են դրանց գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09-ին (այսուհետ՝ Կանոնակարգ 3/09) համապատասխան հաշվարկված հնարավոր կորուստների պահուստի գումարները նվազեցնելուց հետո, իսկ չբաշխված շահույթը` Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստին կատարված հատկացումները հաշվի առնելուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  3

(գլուխը խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

(վերնագիրը խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

 

15. Ապահովագրական ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը (Ն1.1) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

    ԸԿ
Ն1.1 = ------
   

ՆԿ

 

ՆԿ = max(ՆԿհաշվարկային, ՆԿբացարձակ)

ՆԿհաշվարկային = min(max(ՆԿգծային; 0.25 * ՊԿ); 0.45 * ՊԿ)

 

որտեղ`

 

ԸԿ -

ընդհանուր կապիտալի մեծություն՝ հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին)` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

ՆԿ -

hաշվետու ամսվա համար սույն գլխի համաձայն հաշվարկված նվազագույն կապիտալի մեծություն,

ՆԿբացարձակ -

նվազագույն կապիտալի բացարձակ մեծություն, որը որոշվում է սույն կանոնակարգի 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերի համաձայն,

ՆԿհաշվարկային -

hաշվետու ամսվա համար հաշվարկված նվազագույն կապիտալի հաշվարկային մեծություն, որը հաշվարկվում է սույն գլխի համաձայն,

ՆԿգծային -

hաշվետու ամսվա համար գծային մեթոդով հաշվարկվող կապիտալի նվազագույն մեծություն, որը ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների դեպքում հաշվարկվում է սույն կանոնակարգի 19-րդ կետի համաձայն, իսկ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների դեպքում՝ սույն կանոնակարգի 20-րդ կետի համաձայն,

ՊԿ -

հաշվետու ամսվա համար սույն կանոնակարգի 23-րդ կետի համաձայն հաշվարկված պահանջվող կապիտալի մեծություն:

16. Ապահովագրական ընկերության նվազագույն կապիտալի բացարձակ մեծությունը (ՆԿբացարձակ) որոշվում է հետևյալ կերպ`

1) մեկ միլիարդ (1 000 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «1-9»-րդ, «16-18»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

2) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ապահովագրական ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «10-15»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

3) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «1-6»-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

4) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:

17. Միաժամանակ մի քանի դասերով ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՆԿբացարձակ մեծությունը սահմանվում է տվյալ դասերի համար սույն կանոնակարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 4-րդ ենթակետերում սահմանված չափերից առավելագույնը:

18. Օտարերկրյա ապահովագրական ընկերությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի համար ՆԿբացարձակ մեծությունը սահմանվում է ՀՀ ԿԲ խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 34-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված մեծությունների չափով:

19. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար գծային մեթոդով հաշվարկվող կապիտալի նվազագույն մեծությունը (ՆԿգծային) հաշվարկվում է հետևյալ բանաձևի համաձայն՝

 

ՆԿգծային = ∑iտպi * ՏՊi + Գաi * Աi ), որտեղ

 

ՏՊi

i-րդ ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ձևավորված տեխնիկական պահուստների մեծություն՝ նվազեցված այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով,

Աi

i-րդ ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում հաշվեգրված համախառն ապահովագրավճարների մեծություն՝ նվազեցված այդ գումարներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով,

Գտպi , Գաi   

Գտպi  և Գաi գործակիցներն ապահովագրության յուրաքանչյուր դասի համար սահմանվում են հետևյալ աղյուսակի համաձայն՝

 

Ապահովագրության դասեր

Գտպi

Գաi

Առողջության ապահովագրություն

0.089

0.066

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

0.119

0.080

Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

0.085

0.094

Ցամաքային և երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն

0.075

0.075

Օդանավերի, ջրային փոխադրամիջոցների, փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն, օդանավերի և ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

0.103

0.140

Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն

0.094

0.075

Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն

0.103

0.131

Վարկի ապահովագրություն, երաշխիքի տրամադրում

0.177

0.113

Դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն

0.113

0.066

Աջակցության ապահովագրություն

0.186

0.085

Ֆինանսական վնասների ապահովագրություն

0.186

0.122

 

20. Կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար գծային մեթոդով հաշվարկվող կապիտալի նվազագույն մեծությունը (ՆԿգծային) հաշվարկվում է հետևյալ բանաձևի համաձայն՝

 

ՆԿգծային = 0.037 * ՏՊկյանք + 0.0007 * ՌԿ, որտեղ

 

ՏՊկյանք  

Կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ձևավորված տեխնիկական պահուստների մեծություն՝ նվազեցված այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով,

ՌԿ

Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ սույն կանոնակարգի Հավելված 7-ի համաձայն հաշվարկված ռիսկային կապիտալի մեծություն՝ նվազեցրած այդ գումարում վերաապահովագրողի մասնակցության չափով:

21. (կետն ուժը կորցրել է 27.05.19 թիվ 71-Ն)

22. (կետն ուժը կորցրել է 27.05.19 թիվ 71-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

23. Ապահովագրական ընկերության համար կապիտալի համարժեքության նորմատիվը (Ն1.2) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

    ԸԿ
Ն1.2 = ------
   

ՊԿ

 

    __________________  
ՊԿ =ՊԿգործ + ij Կորij * ՊԿi * ՊԿj ,  որտեղ 

 

ԸԿ -

ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծություն հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին)` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

ՊԿ -

հաշվետու ամսվա համար սույն գլխի համաձայն հաշվարկված պահանջվող կապիտալի մեծություն,

ՊԿգործ -

գործառնական ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն՝ հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

ՊԿi ՊԿ 

Պահանջվող կապիտալի մեծություններ հետևյալ i, j ռիսկերի համար՝

ՊԿվարկային -  

վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն՝ հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

ՊԿարտ -

արտարժութային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն՝ հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի,

ՊԿոչ կյանք -

ոչ կյանքի անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն՝ հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի,

ՊԿառողջ -

առողջության անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն՝ հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի,

ՊԿկյանք -

կյանքի անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն՝ հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 7-ի:

Կորij -

ՊԿi և ՊԿj մեծությունների միջև կորելյացիայի գործակիցներ՝ ըստ ստորև աղյուսակի.

 

 

ՊԿոչ կյանք

ՊԿառողջ

ՊԿկյանք

ՊԿվարկային

ՊԿարտ

ՊԿոչ կյանք

1

0

0

0.5

0.25

ՊԿառողջ

0

1

0.25

0.25

0.25

ՊԿկյանք

0.25

1

0.25

0.25

ՊԿվարկային

0.5

0.25

0.25

1

0.25

ՊԿարտ

0.25

0.25

0.25

0.25

1

(23-րդ կետը խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

24. Ապահովագրական ընկերության համար, որպես իրացվելիության նորմատիվ (Ն2 նորմատիվ) սահմանվում է ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների ու վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծության գումարների միջև սահմանային հարաբերակցությունը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ն2=ԱԲԻ/ԸՊ,

որտեղ՝

ԱԲԻ-ն ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծությունն է` հաշվետու շաբաթվա միջին օրական մեծությամբ (հաշվետու շաբաթվա յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծությունների հանրագումարը հարաբերվում է 7-ի):

ԸՊ-ն ապահովագրական ընկերության վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծությունն է:

25. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների (բացառությամբ սույն կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ ենթակետերով նշված ակտիվների) գծով հաշվեգրված տոկոսների) որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման: Բարձր իրացվելի ակտիվներում ընդգրկվում են նաև սույն կետում նշված արժեթղթերը (ընթացիկ շուկայական արժեքով), որոնք ձեռք են բերվել ռեպո համաձայնագրերով: Բարձր իրացվելի ակտիվներում չեն ընդգրկվում գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված ակտիվները: Բարձր իրացվելի ակտիվներ են համարվում.

1) կանխիկ դրամական միջոցներ (ներառյալ` ճանապարհին գտնվող դրամական միջոցներ), Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր,

2) բանկային ոսկի (ներառյալ` ճանապարհին գտնվող բանկային ոսկի),

3) Կենտրոնական բանկում ապահովագրական ընկերության հաշվի մնացորդ և Կենտրոնական բանկում ներդրված ավանդ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը),

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով, Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

5) ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից,

6) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշեր ունեցող պետությունների, կենտրոնական բանկերի կողմից թողարկված պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով, Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

7) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում ապահովագրական ընկերության բանկային հաշվի (ինչպես նաև` անկանխիկ ոսկով հաշվի) մնացորդ և նշված բանկերում ներդրված ցպահանջ և ժամկետային ավանդ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը),

8) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում ապահովագրական ընկերության հաշվի մնացորդ և նշված բանկերում ներդրված ցպահանջ և ժամկետային ավանդ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը),

9) Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

10) Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների (որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը) կողմից թողարկված ոչ պետական պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով:

(25-րդ կետը լրաց., փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, լրաց. 27.11.12 թիվ 326-Ն, 23.07.13 թիվ 176-Ն, փոփ. 12.08.14 թիվ 225-Ն, լրաց. 18.04.15 թիվ 90-Ն, փոփ., խմբ. 15.12.15 թիվ 275-Ն)

26. Վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված պարտավորությունները`

1) ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների մեծությունը` Ն2 նորմատիվի հաշվարկման օրվա (հաշվետու շաբաթվա վերջին օր) վերջի դրությամբ,

2) մինչև Ն2 նորմատիվի հաշվարկման օրը (հաշվետու շաբաթվա վերջին օր) ապահովագրական ընկերությանը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստը (ՆՉՊՊ)` հաշվարկված համաձայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտի,

3) ապահովագրական հատուցման հետ չառնչվող բոլոր պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման Ն2 նորմատիվի հաշվարկման օրվան (հաշվետու շաբաթվա վերջին օր) հաջորդող յոթ օրվա ընթացքում, ինչպես նաև ժամկետանց պարտավորությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

 ՍՏԱՆՁՆԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԵԿ ՌԻՍԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

27. Ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն3) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 Ն3=(Պ/ԸԿ)*100,

որտեղ՝

Պ-ն մեկ ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) գծով ապահովագրական ընկերության կողմից ստանձնած պարտավորության (ապահովագրական գումարի) չափն է՝ նվազեցված

1) այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20 %, 50 % և 400 % ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողի պարտավորության չափով,

2) այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերաապահովագրողի պարտավորության չափով,

3) այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 830% և 800% ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողի պարտավորության չափով, եթե

ա. միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.

1. վերաապահովագրողի պարտավորության կատարումն ապահովված է սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20 %, 50 % կամ 400 % ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողի կողմից տրված երաշխիքով կամ երաշխավորությամբ,

2. առկա են երաշխիքի կամ երաշխավորության առկայությունը հավաստող փաստաթղթեր,

3. երաշխիքի կամ երաշխավորության տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող պայմանագրի (պայմանագրերի) գործողության ժամկետին,

4. երաշխիքի կամ երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ.

կամ

բ. բավարարված է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1. Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում ապահովագրական ընկերությունն առնվազն 3 տարի համագործակցել է տվյալ վերաապահովագրողի հետ և այդ համագործակցության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 2 ապահովագրական պատահար, որոնց գծով ծագել է վերաապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման իր մասնաբաժինը վճարելու պարտականություն և այդ համագործակցության ընթացքում չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք:

2. Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ վերաապահովագրողի հետ ապահովագրական ընկերության համագործակցության փորձը 3 տարուց պակաս է, սակայն այդ համագործակցության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 1 ապահովագրական պատահար, որի գծով ծագել է վերաապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման իր մասնաբաժինը վճարելու պարտականություն և այդ համագործակցության ընթացքում չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք:

3. Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ վերաապահովագրողի հետ համագործակցության ողջ ժամանակահատվածում (առկայության դեպքում) չի եղել վերաապահովագրողի կողմից հատուցումների վճարման հետ կապված իր պարտավորությունների չկատարման որևէ դեպք և Ն3 նորմատիվի հաշվարկման օրվա դրությամբ առկա է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ ապահովագրական ընկերություն, որի համագործակցության փորձը տվյալ վերաապահովագրողի հետ բավարարում է սույն պարբերության 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմաններին:

ԸԿ - ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:

(27-րդ կետը խմբ. 09.12.10 թիվ 328-Ն, 18.04.15 թիվ 90-Ն, փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

27.1. (կետն ուժը կորցրել է 18.04.15 թիվ 90-Ն)

27.2 Սույն կանոնակարգի 27-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված համագործակցությունը համարվում է առկա, եթե Ն3 նորմատիվի հաշվարկմանը նախորդող 5 տարիների ընթացքում առկա է սույն կանոնակարգի 27-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տևողությամբ ժամանակահատված, որի ընթացքում տվյալ ապահովագրական ընկերությունը (3-րդ ենթակետում նախատեսված այլ ապահովագրական ընկերության համագործակցության փորձը հաշվի առնելու դեպքում` այդ ապահովագրական ընկերությունը) ունեցել է գործող վերաապահովագրության պայմանագրեր տվյալ վերաապահովագրողի հետ:

(27.2-րդ կետը լրաց. 09.12.10 թիվ 328-Ն, փոփ. 18.04.15 թիվ 90-Ն)

28. Սույն կանոնակարգի իմաստով ապահովագրության օբյեկտները համարվում են փոխկապակցված, եթե դրանց գծով մեծ հավանականությամբ կարող են տրվել ապահովագրական հատուցումներ մեկ ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում:

28.1. Երկրաշարժի ռիսկի դեպքում Ն3 նորմատիվի Պ տարրը առանձին տարածքային խմբում գտնվող և երկրաշարժի ռիսկից ապահովագրված բոլոր օբյեկտներից յուրաքանչյուրի ապահովագրական արժեքի 15%-ի միաժամանակյա վնասման դեպքում ապահովագրական ընկերության պարտավորության չափն է՝ նվազեցված վնասման այս սցենարի դեպքում սույն կանոնակարգի 27-րդ և 27.2-րդ կետերով սահմանված պայմաններին բավարարող վերաապահովագրողի պարտավորության չափով:

Սույն կետի իմաստով առանձին տարածքային խմբերն են՝

Խումբ 1 - Երևան

Խումբ 2 - Արարատ, Արմավիր, Արագածոտն, Վայոց ձոր

Խումբ 3 - Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք

Խումբ 4 - Կոտայք

Խումբ 5 - Սյունիք

Խումբ 6 – Արցախ

Խումբ 7 - այլ:

(28.1-ին կետը լրաց. 27.05.19 թիվ 71-Ն)

(27.05.19 թիվ 71-Ն որոշումն ունի կետին վերաբերող անցումային դրույթ:)

28.2. Եթե ապահովագրության օբյեկտը միաժամանակ գտնվում է սույն կանոնակարգի 28.1-րդ կետով սահմանված 1-ից ավել տարածքային խմբերում, ապա Ն3 նորմատիվի հաշվարկման ժամանակ պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքով՝

1) եթե հնարավոր է ապահովագրական ընկերության պատասխանատվության չափը տվյալ օբյեկտի մասով ապահովագրության պայմանագրի դրույթներին համապատասխան տարանջատել ըստ տարածքային խմբերի, ապա նորմատիվի հաշվարկման ժամանակ տվյալ օբյեկտի մասով ընկերության պատասխանատվության չափը համապատասխանորեն բաշխվում է ըստ տարածքային խմբերի,

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված տարանջատման անհնարինության դեպքում տվյալ օբյեկտը ընդգրկվում է այն տարածքային միավորում, որտեղ գտնվում է ապահովագրված ռիսկերի գերակշիռ մասը:

(28.2-րդ կետը լրաց. 27.05.19 թիվ 71-Ն)

28.3. Եթե ապահովագրության օբյեկտը ապահովագրված է երկրաշարժի ռիսկից, ապա տվյալ օբյեկտի գծով Ն3 նորմատիվի Պ տարրը հաշվարկվում է ինչպես սույն կանոնակարգի 28.1-րդ, այնպես էլ 27-րդ կետերի համաձայն (27-րդ կետի կիրառման դեպքում երկրաշարժի ռիսկի հիմքով ապահովագրության օբյեկտների փոխկապակցվածությունը չի դիտարկվում):

(28.3-րդ կետը լրաց. 27.05.19 թիվ 71-Ն)

29. Ն3 նորմատիվի Պ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման, այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության պահին Ն3 նորմատիվը հաշվարկելիս ընդհանուր կապիտալը և Պ տարրը ընդգրկվում են տվյալ օրվա վերջի դրությամբ: Ն3-ի ամսական հաշվարկում ընդհանուր կապիտալն ընդգրկվում է հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ, իսկ Պ տարրը` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԲՈԼՈՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

30. Ապահովագրական ընկերության կողմից ձևավորված տեխնիկական պահուստներին (նվազեցրած վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվները (այսուհետ՝ տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներ) կարող են տեղաբաշխվել հետևյալ ուղղություններով.

 

Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները

Առավելագույն սահմանաչափը տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ բոլոր սուբյեկտներով (փոխառուներով)

Առավելագույն սահմանաչափը տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ մեկ սուբյեկտով (փոխառուով)

(1)

(2)

(3)

1. Կանխիկ դրամական միջոցներ (ներառյալ`ճանապարհին գտնվող դրամական միջոցներ), Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր, բանկային ոսկի (ներառյալ` ճանապարհին գտնվող բանկային ոսկի)

3%

3%

2. Հայաստանի Հանրապետության և Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր`ընթացիկ (շուկայական) արժեքով, Կենտրոնական բանկում ապահովագրական ընկերության հաշվի մնացորդ և Կենտրոնական բանկում ներդրված ավանդ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից

100 %

100 %

3. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշ ունեցող պետությունների պետական գանձնապետական պարտատոմսեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» ու բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների (որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը) կողմից թողարկված ոչ պետական պարտատոմսեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով, Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» ու բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում բանկային հաշիվներ (ինչպես նաև` անկանխիկ ոսկով հաշիվներ), ցպահանջ և ժամկետային ավանդներ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը)

40 %

5 %

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով, եթե դրանք թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին և ունեն շուկա ստեղծող, ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:

40 %

10 %

5. Բանկային հաշիվներ (ինչպես նաև` անկանխիկ ոսկով հաշիվներ), ցպահանջ և ժամկետային ավանդներ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը)` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող մասնաճյուղերին տրամադրված ցպահանջ և պայմանագրով նախատեսված ժամկետ չունեցող փոխառություններ, եթե փոխառության պայմանագրով սահմանափակված չէ փոխատուի առաջին իսկ պահանջով փոխառության գումարը ստանալու փոխատուի իրավունքը

100 %

20%
6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական, ներդրումային ընկերություններին և իրենց կանոնադրության համաձայն հրապարակային օֆերտայի միջոցով փոխառություններ ներգրավող վարկային կազմակերպություններին, ինչպես նաև օտարերկրյա ապահովագրական, ներդրումային ընկերությունների և իրենց կանոնադրության համաձայն հրապարակային օֆերտայի միջոցով փոխառություններ ներգրավող վարկային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերին տրամադրված ցպահանջ և պայմանագրով նախատեսված ժամկետ չունեցող փոխառություններ, եթե փոխառության պայմանագրով սահմանափակված չէ փոխատուի առաջին իսկ պահանջով փոխառության գումարը ստանալու փոխատուի իրավունքը: 20% 5%

7. Սույն աղյուսակում նշված արժեթղթեր ընթացիկ (շուկայական) արժեքով, որոնք ձեռք են բերվել ռեպո համաձայնագրերով

50%

10%

8. Փայեր ներդրումային ֆոնդերում՝ ընթացիկ (շուկայական) արժեքով, որոնք գրանցված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ներդրումային քաղաքականությունն իրականացնում են ՀՀ տարածքում և առկա չէ պայման, որն արգելում է այդ փայերի հետագա օտարումը

5%, բայց ոչ ավել քան 100 մլն դրամը

 5%, բայց ոչ ավել քան 100 մլն դրամը

(30-րդ կետը փոփ. 09.12.10 թիվ 328-Ն, լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն, 23.07.13 թիվ 176-Ն, խմբ. 12.08.14 թիվ 225-Ն, լրաց. 18.04.15 թիվ 90-Ն, փոփ. 15.12.15 թիվ 275-Ն, լրաց. 12.05.17 թիվ 106-Ն)

31. Ապահովագրական ընկերությունը չի կարող տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները տեղաբաշխել ածանցյալ գործիքներում, գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված ակտիվներում և այն ակտիվներում, որոնց վրա կա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման:

(31-րդ կետը փոփ. 16.10.12 թիվ 275-Ն)

32. Սույն կանոնակարգի 30-րդ կետում նշված ուղղությունները և սահմանաչափերը, ինչպես նաև 31-րդ կետում նշված սահմանափակումները չեն տարածվում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված ապահովագրության դասի գծով ձևավորված տեխնիկական պահուստների նկատմամբ: Տվյալ դասի գծով ձևավորված տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները տեղաբաշխվում են ապահովագրության պայմանագրում նշված ակտիվներում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` պայմանագրում նշված ակտիվներին ռիսկայնությամբ հնարավորինս մոտ ակտիվներում:

33. Տեխնիկական պահուստները (նվազեցրած վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) և տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները Ն4 նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են հաշվետու օրվա վերջի դրությամբ` հաշվեկշռային արժեքով, բացառությամբ այն ակտիվների, որոնք սույն կանոնակարգի 30-րդ կետի Ն4 նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են ընթացիկ (շուկայական) արժեքով:

(33-րդ կետը խմբ. 20.12.11 թիվ 368-Ն)

34. (կետն ուժը կորցրել է 20.12.11 թիվ 368-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

 ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

35. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն5) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

 Ն5=(Ռ/ԸԿ)*100, որտեղ՝

Ռ - ն ապահովագրական ընկերության կողմից մեկ անձին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունների, կանխավճարների, ռեպո համաձայնագրերի, (համաձայն սույն կանոնակարգի 38.1-րդ կետի), ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի (համաձայն սույն կանոնակարգի 38.3-րդ կետի), ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջների մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկված արժեթղթերում ներդրումների, մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ ունեցած ցանկացած այլ պահանջների, վարկային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային հոդվածների մնացորդների, այդ թվում՝ տվյալ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից այլ անձին տվյալ ապահովագրական ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), ինչպես նաև տվյալ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխավորությունների հանրագումարն է` հաշվեկշռային (արտահաշվեկշռային) արժեքով:

ԸԿ - ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:

(35-րդ կետը լրաց., փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, լրաց. 27.11.12 թիվ 326-Ն, փոփ. 15.12.15 թիվ 275-Ն, 27.05.19 թիվ 71-Ն)

36. Ն5 նորմատիվի Ռ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման, այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության պահին Ն5 նորմատիվը հաշվարկելիս ընդհանուր կապիտալը և Ռ տարրը ընդգրկվում են տվյալ օրվա վերջի դրությամբ:

37. Ն5 նորմատիվի ամսական հաշվարկում ընդհանուր կապիտալը ընդգրկվում է հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ, իսկ Ռ տարրը` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, բացառությամբ ապահովագրական ընկերության բանկային հաշիվների, որոնք նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են ամսվա միջին օրական մեծությամբ:

38. Ն5 նորմատիվը չի հաշվարկվում ապահովագրական ընկերության բանկային հաշիվների ծագման և դրանց յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

38.1. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում ռեպո համաձայնագրերը համարվում են պահանջ ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ նկատմամբ` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի չափով, իսկ սույն կանոնակարգի հավելված 2-ի 3-րդ գլխով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում՝ ռեպո համաձայնագրի չապահովված մասի արժեքի չափով:

(38.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, խմբ. 27.11.12 թիվ 326-Ն)

38.2. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջները ընդգրկվում են միայն ածանցյալ գործիքների գծով հաշվեկշռի ակտիվային մասում արտացոլված գումարների չափով, բացառությամբ այն դեպքի, երբ ապահովագրական ընկերությունը սվոպ գործարքի արդյունքում ստացել է երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ՝ ռուսական ռուբլու), որի դեպքում Ռ տարրի հաշվարկում սվոպն ընդգրկվում է ապահովագրական ընկերության արտահաշվեկշռում արտացոլված ստացման ենթակա ամբողջ գումարի չափով:

(38.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

38.3. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը և փոխառությամբ տրամադրված արժեթղթերը համարվում են պահանջ՝

1) տվյալ արժեթղթի թողարկողի նկատմամբ՝ արժեթղթի հաշվեկշռային արժեքի չափով, և

2) ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ (փոխառուի) նկատմամբ՝ սույն կանոնակարգի հավելված 2-ի 15.2 կետով սահմանված չապահովված մասի արժեքի չափով: Ընդ որում, եթե ապահովագրական ընկերությունը ռեպո համաձայնագրով ձեռք է բերել երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ ռուսական ռուբլու), ապա վերջինս Ռ տարրի հաշվարկի առումով չի դիտվում որպես ռեպո համաձայնագրի ապահովվածություն:

(38.3-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

39. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում չեն ընդգրկվում.

1) Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված պարտատոմսերը, Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ այլ պահանջները,

2) սույն կանոնակարգի 17-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումները, ինչպես նաև նույն կետի 9-րդ ենթակետով սահմանված ներդրումները` հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող չափով,

3) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ապահովագրական ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված կուտակային հաշվի մնացորդը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ապահովագրական ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով բացված կուտակային հաշվի մնացորդը չի ընդգրկվում Ն5 նորմատիվի հաշվարկում մինչև Կենտրոնական բանկի կողմից ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցումը,

4) վերաապահովագրության այն պայմանագրերից բխող դեբիտորական պարտքերը, որոնցով ապահովագրական ընկերությունն իր կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերը վերաապահովագրում է, ինչպես նաև` վերաապահովագրողի բաժինը տեխնիկական պահուստներում,

5) այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված են.

ա. Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված պարտատոմսերով, Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով,

բ. կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով կամ երաշխավորություններով,

գ. սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերով,

դ. սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,

ե. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «AA-» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «Aa3» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանիշային կազմակերպության կողմից «A+» և բարձր վարկանիշեր ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի թողարկած արժեթղթերով,

զ. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «AA-» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «Aa3» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանիշային կազմակերպության կողմից «A+» և բարձր վարկանիշեր ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով:

Ընդ որում, այդ պահանջները և դրանց ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև պահանջների` մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի` մինչև մարումն ընկած ժամկետները, երաշխիքների կամ երաշխավորությունների տրամադրման ժամկետները: Բացի այդ, փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում ապահովագրական ընկերությանը տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:

(39-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

39.1. Այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված չեն սույն կանոնակարգի 39-րդ կետի 5-րդ ենթակետի ա-զ պարբերություններում նշված ապահովվածության տեսակներով, չապահովված մասով ընդգրկվում են Ն5 նորմատիվի հաշվարկի մեջ, իսկ ապահովված մասը չի ընդգրկվում Ն5 նորմատիվի հաշվարկի մեջ: Ընդ որում, Ն5 նորմատիվի հաշվարկում ընդգրկվող պահանջների չապահովված մասերն իրենց գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:Սույն կետը չի տարածվում ռեպո համաձայնագրերի, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի և փոխառությամբ տրամադրված արժեթղթերի վրա:

(39.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)

40. Մեկ ապահովադրի հետ կնքվելիք ապահովագրության պայմանագրերի գծով 500 մլն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող դեբիտորական պարտքերը չեն ընդգրկվում Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում, եթե դրա վերաբերյալ առկա է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Կենտրոնական բանկի նախագահի (այսուհետ՝ Նախագահ) համաձայնությունը: Նախագահը համաձայնություն է տալիս ապահովագրության պայմանագրերի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելու համար, եթե

1) միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարների վճարման ժամկետը չի գերազանցում ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 14-օրյա ժամկետը կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրավճարն ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից,

2) ապահովագրության պայմանագրով ապահովագրավճարի միանվագ վճարման կարգ նախատեսված չլինելու դեպքում՝ հերթական վճարումների պարբերականությունը և հերթական վճարվող գումարների մեծությունները հավասարաչափ բաշխված են ապահովագրության ամբողջ ժամանակահատվածի համար,

3) ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ եթե միանվագ կամ որևէ հերթական ապահովագրավճարի վճարումը կետանցվում է և կետանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում չի իրականացվում կետանցված ապահովագրավճարի վճարում, ապա ապահովագրության պայմանագիրը կետանցմանը հաջորդող 5-րդ օրը միակողմանի լուծվում է ապահովագրողի կողմից,

4) ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրողն ապահովագրական հատուցում վճարելիս հաշվանցում է տվյալ ապահովագրության պայմանագրի գծով հատուցումը վճարելու պահին առկա ամբողջ դեբիտորական պարտքը: Ընդ որում, ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ եթե մեկ ապահովագրական պատահարի արդյունքում տվյալ ապահովադրի հետ կնքված մեկ կամ մի քանի ապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրական հատուցում վճարելիս կիրառվում է սույն ենթակետով սահմանված դրույթը, ապա առաջնահերթ բավարարվում են այդ պայմանագրերով ապահովադիր չհանդիսացող ֆիզիկական անձ շահառուների, այնուհետ՝ ապահովադիր չհանդիսացող իրավաբանական անձ շահառուների, իսկ վերջում՝ ապահովադիր հանդիսացող շահառուների պահանջները (նման շահառուների առկայության դեպքում): Եթե սույն ենթակետով սահմանված դրույթը կիրառելու արդյունքում գումարը չի բավարարում ապահովադիր չհանդիսացող բոլոր ֆիզիկական անձ շահառուների պահանջները բավարարելու համար, ապա ապահովագրական հատուցում վճարելիս հաշվանցվում է միայն դեբիտորական պարտքի մի մասը այնպես, որ հաշվանցման արդյունքում հնարավոր լինի բավարարել ապահովադիր չհանդիսացող բոլոր ֆիզիկական անձ շահառուների պահանջները:

41. Նախագահը համաձայնություն չի տալիս ապահովագրության պայմանագրերի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելուն, եթե բացակայում է սույն կանոնակարգի 40-րդ կետի 1-4 ենթակետերում նշված պայմաններից որևէ մեկը կամ եթե նշված համաձայնությունը տալու դեպքում կարող են վտանգվել ապահովագրական համակարգի (կամ առանձին ապահովագրական ընկերության) հուսալիությունը և (կամ) բնականոն գործունեությունը կամ եթե նշված պայմանագիրը թեև պարունակում է սույն կանոնակարգի 40-րդ կետում սահմանված բոլոր պայմանները, սակայն պարունակում է այնպիսի դրույթ, որը հնարավորություն է տալիս շրջանցել սույն կանոնակարգի 40-րդ կետի պայմաններից որևէ մեկը:

42. Սույն կանոնակարգի 40-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու համար ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում՝ կցելով կնքվող ապահովագրության պայմանագրի նախագիծը: Անհրաժեշտության դեպքում՝ Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ:

43. Եթե ապահովագրական ընկերությունը ապահովագրության պայմանագրի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելու վերաբերյալ ստացել է Նախագահի համաձայնությունը, ապա ապահովագրության պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում կնքված ապահովագրության պայմանագրի պատճենը: Ընդ որում, եթե կնքված ապահովագրության պայմանագրի և 42-րդ կետի համաձայն ներկայացված ապահովագրության պայմանագրի նախագծի միջև առկա են այնպիսի անհամապատասխանություններ, որոնց առկայության դեպքում չեն պահպանվել սույն կանոնակարգի 40-րդ և 41-րդ կետերի պահանջները, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Նախագահի համաձայնությունը ի սկզբանե համարվում է չտրված: Եթե ապահովագրական ընկերության կողմից խախտվում են սույն կանոնակարգի 40-րդ կետի համաձայն ապահովագրության պայմանագրում սահմանված դրույթները, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Նախագահի համաձայնությունը համարվում է չտրված խախտումը իրականացնելու պահից:

44. Նախագահը որոշում է կայացնում սույն կանոնակարգի 40-րդ կետով սահմանված համաձայնությունը տալու կամ այն մերժելու մասին` ապահովագրական ընկերության կողմից դիմումը ներկայացնելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում Նախագահը որոշում չի կայացնում համաձայնությունը տալու կամ այն մերժելու վերաբերյալ, ապա համաձայնությունը համարվում է տրված:

(44-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն)

45. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սույն կանոնակարգի 44-րդ կետով սահմանված 10-օրյա ժամկետի ընթացքը կարող է կասեցվել` մինչև պահանջվող լրացուցիչ տեղեկությունների ստացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  8.1

(գլուխը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ (ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՆՈՐՄԱՏԻՎ, ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՆԵՐԻ ԴԻՐՔԻ ՆՈՐՄԱՏԻՎ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

(վերնագիրը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն)

 

45.1. Արտարժութային դիրքի նորմատիվը (Ն6.1) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ն6.1 = (Դ/ԸԿ) * 100,

որտեղ`

Դ-ն արտարժութային համախառն դիրքն է, որը հանդիսանում է տարբեր արտարժույթների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումարը` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի: Ընդ որում, արտարժութային համախառն դիրքը հաշվարկվում է ինչպես բոլոր ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ միայն սույն կանոնակարգի 45.3-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքները ներառյալ:

ԸԿ-ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:

(45.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

45.2. Ըստ առանձին արտարժույթների դիրքի նորմատիվը (Ն6.2 նորմատիվ) հաշվարկվում է յուրաքանչյուր արտարժույթի համար` համաձայն հետևյալ բանաձևի.

Ն6.2 = (Դi/ԸԿ) * 100,

որտեղ`

Դi -ն i-րդ արտարժույթի գծով արտարժութային բաց դիրքի բացարձակ մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի: Ընդ որում, արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է ինչպես բոլոր ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ միայն սույն կանոնակարգի 45.3-րդ կետով սահմանված ածանցյալ գործիքները ներառյալ:

ԸԿ-ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի:

(45.2-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, փոփ. 27.11.12 թիվ 326-Ն, 27.05.19 թիվ 71-Ն)

45.3. Ն6.1 և Ն6.2 նորմատիվները ածանցյալ գործիքները ներառյալ հաշվարկելիս հաշվարկում ներառվում են միայն ստորև նշված ածանցյալ գործիքները`

1) սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 5-րդ կետով սահմանված կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,

2) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանիշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշեր ունեցող պետությունների, կենտրոնական բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները,

3) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանիշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանիշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշեր ունեցող օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,

4) Արժութային և փոխարժեքային սվոպեր:

(45.3-րդ կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)

45.4. Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում ածանցյալ գործիքներն ընդգրկվում են միայն արտահաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ` ածանցյալ գործիքի գծով արտահաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրած տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):

(45.4-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

(գլուխն ուժը կորցրել է 27.05.19 թիվ 71-Ն)

 

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 09.12.10 թիվ 328-Ն, խմբ., լրաց., փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, խմբ. 06.11.12 թիվ 293-Ն, լրաց., փոփ. խմբ. 27.11.12 թիվ 326-Ն, փոփ. 16.10.12 թիվ 275-Ն, լրաց., խմբ. 23.07.13 թիվ 176-Ն, խմբ. 12.11.13 թիվ 255-Ն, լրաց., խմբ., փոփ. 12.08.14 թիվ 225-Ն, 18.04.15 թիվ 90-Ն, փոփ., խմբ. 15.12.15 թիվ 275-Ն, լրաց., փոփ. 11.10.19 թիվ 159-Ն, փոփ., լրաց., խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

 

Հավելված 1

«Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված
համարելու չափանիշները»

Կանոնակարգ 3/02-ի

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿ

(վերնագիրը խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

 

1. Ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալը (ԸԿ) հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն հավելվածի համաձայն կատարվող նվազեցումներից հետո) առավելագույնը 50 տոկոսի չափով, բացառությամբ Ն1.1 նորմատիվի մեծությունը հաշվարկելիս, որի դեպքում լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն հավելվածի համաձայն կատարվող նվազեցումներից հետո) առավելագույնը 25 տոկոսի չափով:

2. Հիմնական կապիտալը սույն կետով սահմանված հետևյալ տարրերի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է.

1) ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի (այսուհետ՝ սովորական բաժնետոմս) անվանական արժեք՝ գումարած սովորական բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցվում է ապահովագրական ընկերության կողմից թողարկված այն սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք

ա. հետ են գնվել ապահովագրական ընկերության կողմից, եթե արդեն իսկ չեն նվազեցվում սովորական բաժնետոմսերի անվանական արժեքից` կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, կամ

բ. ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում ապահովագրական ընկերությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ ձեռք են բերվել ապահովագրական ընկերության անուղղակի ֆինանսավորմամբ, կամ

գ. ապահովագրական ընկերությունը, որևէ իրավաբանական փաստաթղթի հիման վրա, պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել հետագայում (բացառությամբ՝ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի), կամ

դ. ապահովված են ապահովագրական ընկերության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, կամ որոնց սեփականատերերը տնտեսապես կամ իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում են հայտնվում այն բանի արդյունքում, որ նրանց՝ սովորական բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքից բխող պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ ենթակա է բավարարման ավելի շուտ, քան օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը:

2) ապահովագրական ընկերության կորուստները ծածկելու նպատակով օրենքի հիման վրա ստեղծված պահուստային հիմնադրամ կամ այլ ֆոնդ (այսուհետ՝ գլխավոր պահուստ),

3) չբաշխված շահույթ (վնաս)` նվազեցված հաշվային պլանի 52-րդ բաժնում հաշվառվող միջանկյալ շահաբաժինների չափով (այսուհետ` չբաշխված շահույթ): Ընդ որում, ապահովագրական ընկերության չբաշխված շահույթը ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի և սույն հավելվածի Ենթահավելված 1.1-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքների՝ գումարած բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցված զեղչ, առավելագույնը 150 տոկոսի չափով,

4) սույն հավելվածի Ենթահավելված 1.1-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեք՝ գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցված զեղչ: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսերը նվազեցվում են սույն հավելվածի Ենթահավելված 1.1-ի բոլոր պահանջներին բավարարող այն արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք

ա. հետ են գնվել ապահովագրական ընկերության կողմից, եթե արդեն իսկ չեն նվազեցվում սովորական բաժնետոմսերի անվանական արժեքից կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, կամ

բ. ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում ապահովագրական ընկերությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ ձեռք են բերվել ապահովագրական ընկերության անուղղակի ֆինանսավորմամբ, կամ

գ. ապահովագրական ընկերությունը, որևէ իրավաբանական փաստաթղթի հիման վրա, պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել հետագայում (բացառությամբ՝ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի), կամ

դ. ապահովված են ապահովագրական ընկերության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, կամ որոնց սեփականատերերը տնտեսապես կամ իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում են հայտնվում այն բանի արդյունքում, որ նրանց՝ սովորական բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքից բխող պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ ենթակա է բավարարման ավելի շուտ, քան օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը:

3. Հիմնական կապիտալի մեծությունը նվազեցվում է.

1) ապահովագրական ընկերության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով: Ընդ որում, սույն պարբերության իմաստով՝ երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն ստորադաս փոխառությունը, որը տրամադրվել է առնվազն հինգ տարի ժամկետով,

2) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս գտնվող), ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով, բացառությամբ՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների հաշվեկշռային արժեքի,

3) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող, ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների (ներառյալ գրավի տնօրինումից, սուբրոգացիայից և այլ պահանջներից առաջացած սեփականացված նյութական ակտիվների, այդ թվում` շահագործումից դուրս գտնվող) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերության սեփականությունը համարվելու յոթերորդ ամսվանից սկսած,

4) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և նրա գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի` հիմնական կապիտալի հաշվարկային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Ընդ որում, նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքը հավասար է սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մեծությանը,

5) ապահովագրական ընկերության կողմից վարձակալված կամ անհատույց օգտագործման պայմանագրով օգտագործվող հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,

6) ֆիզիկական անձանց տրամադրված փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով,

7) ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-10-րդ ենթակետերով նախատեսված գործառնություններ իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով, եթե.

ա. կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսը կամ ավելին, կամ

բ. բոլոր անձանց (այդ թվում՝ սույն կետի 8-րդ ենթակետում նշված անձանց) կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվարկային մեծության (նվազեցրած սույն կետի 1-6-րդ ենթակետերում նշված տարրերը) 10 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերության պահանջին բավարարող ներդրումները նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից, եթե այդ ներդրումներն արդեն իսկ չեն նվազեցվել սույն կետի «ա» պարբերության համաձայն:

Բացառություն են կազմում այն ներդրումները, որոնց արդյունքում ապահովագրական ընկերությունը ձեռք է բերում սույն ենթակետում նշված կազմակերպության կապիտալում 100 տոկոս մասնակցություն՝ պայմանով, որ ներդրումը կատարվել է այդ կազմակերպությունը հետագայում լուծարելու կամ ապահովագրական ընկերությանը միացնելու նպատակով, և Կենտրոնական բանկը տեղեկացվել է այդ նպատակի մասին: Այդ ներդրումները չեն նվազեցվում ներդրումը կատարելու պահից 6 ամսվա ընթացքում,

8) սույն կետի 7-րդ ենթակետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների հաշվեկշռային արժեքի և սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով, եթե.

ա. կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսը կամ ավելին, կամ

բ. եթե բոլոր անձանց (այդ թվում՝ սույն կետի 7-րդ ենթակետում նշված անձանց) կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվարկային մեծության (նվազեցրած սույն կետի 1-6-րդ ենթակետերում նշված տարրերը) 10 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերության պահանջին բավարարող ներդրումները նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից, եթե այդ ներդրումներն արդեն իսկ չեն նվազեցվել սույն կետի «ա» պարբերության համաձայն:

9) այլ կազմակերպություններում կատարված փոխադարձ ներդրումների դեպքում ապահովագրական ընկերության կապիտալում կատարված ներդրման հաշվեկշռային արժեքի չափով, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով՝ այդ ներդրումը կատարվել է ապահովագրական ընկերության կապիտալն արհեստականորեն մեծացնելու նպատակով: Սույն պարբերության իմաստով՝ փոխադարձ է համարվում այն ներդրումը, որի արդյունքում ապահովագրական ընկերությունը կամ այն կազմակերպությունը, որի կապիտալում ապահովագրական ընկերությունն ունի նշանակալից մասնակցություն (այսուհետ՝ սույն պարբերությունում` ապահովագրական ընկերություն), մասնակցություն է ձեռք բերում մեկ այլ անձի կամ այն կազմակերպության կապիտալում, որում այդ անձն ունի նշանակալից մասնակցություն, և վերջինս (վերջինիս նշանակալից մասնակիցը) իր հերթին մասնակցություն ունի (ունեն) ապահովագրական ընկերության կապիտալում:

4. Հիմնական կապիտալի հաշվարկային մեծությունը սույն հավելվածի 2-րդ կետի 1-4 ենթակետերում նշված մեծությունների հանրագումարն է` հաշվի առնելով այդ ենթակետերում նշված նվազեցումները և սահմանափակումները:

5. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է հետևյալ տարրերի հանրագումարից.

1) ապահովագրական ընկերության կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ՝ հաշվեկշռային արժեքով: Սույն գլխի իմաստով (բացառությամբ սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի)՝ ստորադաս փոխառություն է համարվում այն փոխառությունը, որը բավարարում է սույն հավելվածի Ենթահավելված 1.2-ի բոլոր պայմաններին միաժամանակ: Ընդ որում, ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն՝ լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ, բացառությամբ արտոնյալ բաժնետոմսերի: Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից նվազեցվում են դրանց սկզբնական արժեքի քսան տոկոսի չափով,

2) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխություն՝ հաշվեկշռային արժեքով՝ ոչ ավելի, քան ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվարկային արժեքի 25 տոկոսի և ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի տարբերության չափը: Եթե նշված տարբերությունը բացասական մեծություն է, ապա ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական ընկերության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխությունը չի ներառվում լրացուցիչ կապիտալի հաշվարկում: Նշվածը արտահայտվում է ստորև ներկայացված բանաձևով.

 

  min(ՎՓՀ, (ՀԿ * 0.25 – ՆԱՀԿ)), եթե (ՀԿ * 0.25 – ՆԱՀԿ) ≥ 0
ՎՓ=   
   0, եթե (ՀԿ * 0.25 – ՆԱՀԿ) < 0

 

 

որտեղ՝

 

ՎՓ -

լրացուցիչ կապիտալի հաշվարկում ներառվող՝ ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխությունն է,

ՎՓՀ -

ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխության հաշվեկշռային մեծությունն է,

ՀԿ -

ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվարկային մեծությունն է,

ՆԱՀԿ -  

ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքն է, որը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի, կապիտալ ներդրումների և վերագնահատումից օգուտների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, վերագնահատումից կորուստների և արժեզրկումից կորուստների չափով,

3) Կենտրոնական բանկի համապատասխան նորմատիվ իրավական ակտերի համաձայն հաշվարկված հավասարակշռման պահուստ՝ հաշվեկշռային արժեքով,

4) օտարերկրյա ստորաբաժանման ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկման արդյունքում առաջացող օգուտներից և վնասներից՝ հաշվեկշռային արժեքով,

5) հաշվային պլանի 54-րդ բաժնում հաշվառվող այլ համապարփակ եկամտի այլ տարրերից՝ հաշվեկշռային արժեքով:

6. Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների` այլ համապարփակ եկամտի տարր հանդիսացող վերագնահատումից փոփոխությունները, օգուտները և վնասները:

7. Սույն կանոնակարգի իմաստով՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք օգտագործվում են ապահովագրական գործունեության, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործառնությունների համար: Ընդ որում, ապահովագրական գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ ապահովագրական ընկերությունը և դրա մասնաճյուղերն իրականացնում են ապահովագրական գործունեություն, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործառնություններ:

 

Ենթահավելված 1.1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Արտոնյալ բաժնետոմսն ընդգրկվում է ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվարկում, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.

1) այն ամբողջությամբ վճարված է և օրենքով սահմանված կարգով հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում է կանոնադրական կապիտալի «Արտոնյալ բաժնետոմսեր-անվանական արժեք» հաշվում.

2) ապահովագրական ընկերության լուծարման դեպքում արտոնյալ բաժնետիրոջ պահանջները (այդ թվում` շահութաբաժինների գծով) ենթակա են բավարարման ապահովագրական ընկերության մյուս բոլոր պահանջատերերի պահանջները բավարարվելուց հետո, բացառությամբ սովորական բաժնետերերի պահանջների.

3) ապահովված չէ ապահովագրական ընկերության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) արտոնյալ բաժնետոմսի սեփականատերը տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ, ենթակա է բավարարման ավելի շուտ, քան ապահովագրական ընկերության լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ` ապահովագրական ընկերության հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ.

4) թողարկված է անժամկետ.

5) արտոնյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինը՝ ամբողջությամբ կամ մասամբ, ենթակա չէ վճարման, եթե դա կհանգեցնի ապահովագրական ընկերության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը կամ ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը, ընդ որում`

ա. շահութաբաժնի լրիվ կամ մասնակի չվճարումը ենթակա չէ կուտակման և վճարման հետագայում,

բ. ապահովագրական ընկերության և արտոնյալ բաժնետիրոջ միջև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում ապահովագրական ընկերության համար շահութաբաժնի ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունքի տրամադրում արտոնյալ բաժնետիրոջը, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը: Ընդ որում, սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարման՝ սույն պարբերությամբ նշված սահմանափակումը կարող է վերաբերել միայն այն ժամանակահատվածին, որի ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չի վճարվել արտոնյալ բաժնետոմսին հասանելիք շահութաբաժինը.

6) տվյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինները ենթակա են վճարման միայն ապահովագրական ընկերության զուտ շահույթից և (կամ) դրա հաշվին ձևավորված հիմնադրամներից, ընդ որում, շահութաբաժինները վճարվում են միայն դրամական միջոցով.

7) տվյալ բաժնետոմսերի գծով վճարվող շահութաբաժնի չափը չի կարող կախվածության մեջ դրվել ապահովագրական ընկերության վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ արտոնյալ բաժնետոմսերի գծով նախկինում վճարված շահութաբաժինների փաստացի մեծությունից.

8) ապահովագրական ընկերությունն անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ բաժնետոմսերի ձեռքբերումը.

9) առկա չէ համաձայնություն (որոշում, պայմանագիր, համաձայնագիր), որով արտոնյալ բաժնետոմսի սեփականատերն իրավունք կունենա որևէ սահմանափակում կամ խոչընդոտ նախատեսել ապահովագրական ընկերության կողմից լրացուցիչ սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերի հետագա թողարկման կամ նոր ստորադաս փոխառությունների ներգրավման համար.

10) ցանկացած իրավաբանական փաստաթղթով (բացառությամբ՝ ապահովագրական ընկերության կանոնադրության), որով կարգավորվում են ապահովագրական ընկերության և արտոնյալ բաժնետիրոջ միջև արտոնյալ բաժնետոմսի հետ կապված հարաբերությունները, սահմանված է, որ սույն հավելվածով սահմանված պահանջները (պայմանները) փոփոխվելու դեպքում, այդ փոփոխությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի նախնական համաձայնությանը, առանց որի փոփոխությունները պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):

 

Ենթահավելված 1.2

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՍՏՈՐԱԴԱՍ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Երկարաժամկետ ստորադաս փոխառությունը (այսուհետ նաև` փոխառություն) ընդգրկվում է ապահովագրական ընկերության լրացուցիչ կապիտալի հաշվարկում, եթե փոխառությունը (փոխառության պայմանագիրը) բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.

1) Փոխառությունը չի տրամադրվել ապահովագրական ընկերության հանդեպ ունեցած որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց:

2) Փոխառությունը ներգրավված է Հայաստանի Հանրապետության դրամով կամ առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով:

3) Ապահովագրական ընկերության լուծարման դեպքում փոխատուի պահանջները (այդ թվում` տոկոսների գծով) ենթակա են բավարարման ապահովագրական ընկերության մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո:

4) Փոխառությունն ապահովված չէ ապահովագրական ընկերության և (կամ) նրա հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) փոխատուն տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը ենթակա է բավարարման ավելի շուտ, քան ապահովագրական ընկերության լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, փոխատուի պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) փոխատուի` ապահովագրական ընկերության հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ:

5) Փոխառությունը տրամադրվել է առնվազն 5 տարի ժամկետով: Ընդ որում, փոխառության պայմանագրով փոխառության մայր գումարի մարում կարող է նախատեսվել միայն փոխառության գումարի լրիվ մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում, իսկ փոխառության պայմանագրի երկարաձգման դեպքում` երկարաձգված ամբողջական մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում (բացառությամբ՝ սույն Ենթահավելվածի 7-րդ ենթակետով սահմանված կարգով փոխառության ամբողջ գումարի վաղաժամկետ մարման դեպքերի):

6) Փոխառության պայմանագիրը չի պարունակում այնպիսի դրույթներ (խթաններ), որոնք տնտեսապես կամ այլ կերպ կարող են ստիպել (խթանել) ապահովագրական ընկերությանը ժամկետից շուտ ամբողջությամբ կամ մասնակիորեն մարել փոխառության գումարը: Սույն Ենթահավելվածի 17-րդ ենթակետով սահմանված փոխառության` բաժնետոմսերի փոխարկվելու դրույթը չի համարվում սույն ենթակետի իմաստով խթան:

7) Փոխառությունը (մայր գումարը և տոկոսները) ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ`

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի,

բ. եթե ժամկետից շուտ մարման դեպքում փոխառության ամբողջ գումարն ուղղվում է ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրմանը (սույն կանոնակարգի Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով),

գ. եթե փոխառությունը ժամկետից շուտ մարվում է ապահովագրական ընկերության նախաձեռնությամբ, և եթե պահպանվել են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

գ1. փոխառությունը ժամկետից շուտ մարելու նպատակով ապահովագրական ընկերությունը ստացել է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը,

գ2. փոխառության ժամկետից շուտ մարման ամսաթվի և փոխառության ստացման ամսաթվի միջև տարբերությունը կազմում է առնվազն 5 օրացուցային տարի:

8) Սույն Ենթահավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը ստանալու նպատակով ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ստորադաս փոխառությունը վաղաժամկետ մարելու նպատակահարմարությունը և դրա հետևանքով անցանկալի հետևանքներ չառաջանալը հիմնավորող տեղեկատվությունը և (կամ) փաստաթղթերը: Կենտրոնական բանկը փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական համաձայնության տրամադրման կամ մերժման վերաբերյալ, որի մասին ծանուցում է ապահովագրական ընկերությանը 30-օրյա ժամկետի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու և (կամ) ապահովագրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ, ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության դեպքում 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել Կենտրոնական բանկի որոշմամբ: Կենտրոնական բանկը սույն Ենթահավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը տրամադրում է, եթե`

ա. Ապահովագրական ընկերությունը փոխարինում է ստորադաս փոխառությունը սույն Ենթահավելվածի պահանջներին բավարարող մեկ այլ երկարաժամկետ ստորադաս փոխառությամբ կամ սույն կանոնակարգի Ենթահավելված 1.1-ի պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերով, և այդ փոխարինումը բացասաբար չի անդրադառնա ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակի վրա, կամ

բ. Ապահովագրական ընկերությունը հիմնավորում է, որ իր ընդհանուր կապիտալի մակարդակը, առանց սույն կետում նշված ստորադաս փոխառության, բավարար չափով բարձր է, և նոր կապիտալի գործիքով փոխարինելու անհրաժեշտությունը բացակայում է:

9) Պայմանագրի համաձայն՝ փոխառությունը (մայր գումարը կամ տոկոսները) ենթակա չէ մարման ապահովագրական ընկերության կողմից, եթե փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի ապահովագրական ընկերության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը: Ընդ որում, ապահովագրական ընկերության և փոխատուի միջև որևէ պայմանագրով կամ ապահովագրական ընկերության ներքին կամ անհատական իրավական ակտով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում ապահովագրական ընկերության համար փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունք տրամադրել փոխատուին, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է ապահովագրական ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը և (կամ) լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվող այլ ստորադաս փոխառությունների գծով վճարումների իրականացմանը:

10) Սույն Ենթահավելվածի 9-րդ ենթակետում նշված դեպքում փոխառության մայր գումարի և (կամ) տոկոսների մասնակի կամ ամբողջական չվճարումը չի հանդիսանում ապահովագրական ընկերության կողմից պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում:

11) Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների մեծությունը չի կարող կախվածության մեջ դրվել ապահովագրական ընկերության վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ փոխառության գծով կատարված մայր գումարի և (կամ) տոկոսների փաստացի վճարումների մակարդակից: Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների չափը չի կարող նվազել այն դեպքում, երբ փոխառության գծով սահմանված վճարումները ապահովագրական ընկերությունը կատարում է ամբողջությամբ և ժամանակին:

12) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ փոխատուի համար իրավունք` ժամկետից շուտ պահանջելու փոխառության գումարը միայն այն հիմքով, որ ապահովագրական ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել այլ պարտավորությունների գծով իր ստանձնած պարտավորությունները:

13) Փոխառությունը չի տրամադրվել այնպիսի իրավաբանական անձի կողմից, որում ապահովագրական ընկերությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, և (կամ) ապահովագրական ընկերությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ փոխառության ներգրավումը:

14) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ, որ փոխատուն կարող է որևէ կերպ սահմանափակել կամ խոչընդոտել ապահովագրական ընկերությանը այլ փոխատուներից նոր փոխառությունների ներգրավման հարցում:

15) Փոխառության գծով վճարվող գումարների վճարման ժամանակացույցը հստակ նշված է փոխառության պայմանագրում:

16) Այն դեպքում, երբ փոխառության գումարը ապահովագրական ընկերությանը տրամադրվում է փուլերով (տրանշերով), ապա լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվելու նպատակով յուրաքանչյուր այդպիսի փուլ (տրանշ) պետք է բավարարի սույն հավելվածով սահմանված բոլոր պայմաններին, այդ թվում` յուրաքանչյուր փուլ պետք է տրամադրվի առնվազն 5 տարի ժամկետով:

17) Փոխառության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում փոխառությունը մարվում է փոխառության համապատասխան գումարի չափով ապահովագրական ընկերության կողմից, իսկ փոխատուն պարտավորվում է մարված փոխառության գումարն անհապաղ ուղղել ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրմանը (այսուհետ՝ փոխարկում)՝ սույն կանոնակարգի Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով: Ընդ որում, սույն ենթակետի իմաստով՝ փոխառության համապատասխան գումար է համարվում այն գումարը, որը, Կենտրոնական բանկի կարծիքով, անհրաժեշտ է ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման հիմքերը վերացնելու (մեղմելու) համար, սակայն ոչ ավելի, քան այն առավելագույն գումարը, որով փոխառությունը սույն Ենթահավելվածի 2-րդ կետով սահմանված իրավիճակն ի հայտ գալուն նախորդող 120 օրվա ընթացքում ներառվել է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում: Եթե փոխառությունը ներգրավված է առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ապա ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրմանն ուղղվող գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի կողմից փոխարկման օրվա համար հայտարարված տվյալ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

18) Փոխառության պայմանագրով հստակ սահմանվում է այն հարաբերակցությունը, ըստ որի՝ սույն Ենթահավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետով սահմանված փոխարկումն իրականացնելու նպատակով փոխառությունը պետք է փոխարկվի հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի:

19) Փոխառության պայմանագրով սահմանվում է, որ փոխառության պայմանագրի փոփոխության և (կամ) լուծելու դեպքում անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը, առանց որի պայմանագրի ցանկացած փոփոխությունը և (կամ) լուծումը պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):

2. Սույն կանոնակարգի իմաստով՝ ֆինանսական վիճակի վատթարացում է համարվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի ի հայտ գալը.

1) ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքության նորմատիվը նվազում է 1.05-ից,

2) Կենտրոնական բանկը գրավոր կերպով տեղեկացնում է ապահովագրական ընկերությանն այն մասին, որ կապիտալի գործիքի դուրսգրումը կամ փոխարկումը հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի՝ անհրաժեշտ է, քանի որ առանց դրա ապահովագրական ընկերության մոտ կառաջանան (հնարավոր է, որ առաջանան) օրենքով սահմանված անվճարունակության կամ սնանկության հիմքեր:

3. Այն դեպքերում, երբ փոխառության ներգրավման արդյունքում տվյալ փոխատուից ներգրավված ստորադաս փոխառության արժեքը կգերազանցի ապահովագրական ընկերության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10, 20 կամ 50 տոկոսը, կամ փոխատուի՝ ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած ձայնի իրավունք տվող մասնակցության և ապահովագրական ընկերությանը տրամադրած փոխառության հանրագումարը կգերազանցի ապահովագրական ընկերության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10, 20 կամ 50 տոկոսը, ապա նախքան փոխառության գումարը (կամ դրա մի մասը) ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկելը, փոխատուն պետք է ստանա ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի համաձայն:

(հավելվածը փոփ. 09.12.10 թիվ 328-Ն, խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

 

 

Հավելված 2

«Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման
և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին

չարգելված համարելու չափանիշները»
Կանոնակարգ 3/
02-ի

 

 ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ
(վերնագիրը խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

Գ Լ ՈՒ Խ 1

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԻՍԿԻ ԿՇԻՌՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

 

1. Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿվարկային) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.

 

   

        Ն

i=1 ՊԿվարկայինi

 
ՊԿվարկային =

-------------------

+ ՆԷ,
   

Ն

 

 

 ՊԿվարկայինi = ∑j 0.12 * Աj * Ռj

 

որտեղ`

 

ՊԿվարկայինi    

վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն` ըստ հաշվետու ամսվա օրերի (i),

Ն -

հաշվետու ամսվա օրերի քանակ,

 Աj -

ապահովագրական ընկերության ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալից), արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների հանրագումար` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների (j): Աj տարրի հաշվարկը արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների գծով իրականացվում է սույն հավելվածի գլուխ 2-ի համաձայն: Ընդ որում, վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի հաշվարկում ապահովագրական ընկերությունները կարող են կիրառել սույն հավելվածի գլուխ 3-ով սահմանված վարկային ռիսկի զսպման մեխանիզմները (այսուհետ՝ ՎՌԶՄ),

 Ռj -

համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներ,

ՆԷ -

սույն հավելվածի 2-րդ կետի համաձայն հաշվարկված վերաապահովագրության արդյունքում անդերռայթինգի ռիսկի նվազեցման էֆեկտ՝ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:

(1-ին կետը խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

2. Վերաապահովագրության արդյունքում անդերռայթինգի ռիսկի նվազեցման էֆեկտը (ՆԷ) հաշվարկվում է հետևյալ բանաձևի համաձայն՝

 

ՆԷ = ∑k 0.25 * ՆԷk * Ռk

 

  հիպ

ՆԷk=

ՊԿk  ՊԿանդերռայթինգ
 
  

ՊԿանդերռայթինգ = ∑ij Կորij * ՊԿi * ՊԿj

 

որտեղ

 

k

հաշվետու ամսվա համար սույն կանոնակարգի համաձայն աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի հաշվարկում ընդգրկված k-րդ վերաապահովագրող,

ՆԷk

k-րդ վերաապահովագրողի հետ կնքված պայմանագրի/պայմանագրերի արդյունքում անդերռայթինգի ռիսկի նվազեցման էֆեկտ,

Ռk

k-րդ վերաապահովագրողի ռիսկի գործակից՝ համաձայն ստորև աղյուսակի՝

 

Վերաապահովագրող

Ռիսկի գործակից

Օտար-երկրյա վերա-ապահո-վագրող

Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ

Մուդիզ

Ա.Մ. Բեստ

«AAA»

«Aaa»

«A++»

0.00002

Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ

 

Մուդիզ Ա.

Մ. Բեստ 

 

«AA+»-ից «AA-»

«Aa1»-ից «Aa3»

«A+»

0.0001

Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ

Մուդիզ

Ա.Մ. Բեստ

«A+»-ից «A-»

«A1»-ից «A3»

«A»-ից «A-»

0.0005

Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ

Մուդիզ

Ա.Մ. Բեստ

«BBB+»-ից «BBB-»

«Baa1»-ից «Baa3»

«B++»-ից «B+»

0.0024

Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ

Մուդիզ

Ա.Մ. Բեստ

«BB+»-ից «BB-»

«Ba1»-ից «Ba3»

«B»-ից «B-»

0.012

Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ

Մուդիզ

Ա.Մ. Բեստ

Վարկանիշ չունեցող

«B+»-ից ցածր

«B1»-ից ցածր

«C++»-ից ցածր

0.042

 ՀՀ տարածքում գործող վերաապահովագրողներ

0.005

 

ՊԿանդերռայթինգ

հաշվետու ամսվա համար սույն կետի համաձայն հաշվարկվող անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն՝ հաշվի առնելով վերաապահովագրության ծավալները,

∑Կորij * ՊԿi * ՊԿj  

ij

սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված մեծություններ, որտեղ ՊԿi ՊԿj–ն ներառում են միայն ոչ կյանքի անդերռայթինգի, առողջության անդերռայթինգի և կյանքի անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունները,

       հիպ

ՊԿk

հաշվետու ամսվա համար սույն կետի համաձայն հաշվարկվող անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն՝ առանց հաշվի առնելու k-րդ վերաապահովագրողի հետ կնքված վերաապահովագրության պայմանագիրը/պայմանագրերը:

(2-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, խմբ. 27.11.12 թիվ 326-Ն, 27.05.19 թիվ 71-Ն)

3. Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` հետևյալ ռիսկի կշիռներով.

 

Աղյուսակ 1

 

Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում օգտագործվող ռիսկի կշիռների աղյուսակ

 

Ակտիվների տեսակներ

Ռիսկի կշիռներ (տոկոս)

դրամային ակտիվների համար

արտարժութային ակտիվների համար

1. 

    Կանխիկ դրամական միջոցներ դրամարկղում (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուբլով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուբլով)

    0

    0

    2.

    Կենտրոնական բանկում ապահովագրական ընկերության հաշվի մնացորդներ, ներդրված ավանդներ, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի նկատմամբ

    0

    0

    3.

    Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր

    0

    -

    4.

    Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով

    0

    -

    5.

    Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ

    0

    0

    6.

    (կետն ուժը կորցրել է 23.07.13 թիվ 176-Ն)

    7.

    (կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 326-Ն)

    8.

    (կետն ուժը կորցրել է 27.11.12 թիվ 326-Ն)

    9.

    Արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր

    10

    10.

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից

    10

    10

    10.1

    Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր

    0

    10

    11.

    Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ

    20

    20

    12.

    Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով), ինչպես նաև ճանապարհին գտնվող՝ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով)

    20

    20

    13.

    Բանկային հաշիվներ (ինչպես նաև` անկանխիկ ոսկով հաշիվներ) և ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում

    20

    30

    14.

    Ապահովագրական ընկերությունների նկատմամբ պահանջներ, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերաապահովագրողների բաժինը տեխնիկական պահուստներում

    20

    30

    15.

    Պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 0
    «A+»-ից «A-» 20
    «BBB+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 0
    «A1»-ից «A3» 20
    «Baa1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 0
    «A»-ից «A-» 20
    «B++»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 0
    «A+»-ից «A-» 20
    «BBB+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 0
    «A1»-ից «A3» 20
    «Baa1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 0
    «A»-ից «A-» 20
    «B++»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    16. 

    Պահանջներ օտարերկրյա տեղական կառավարման մարմինների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    17. 

    Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4»,« d» 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4»,« d» 150
    վարկանիշ չունեցող 100

    18. 

    Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150

    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150

    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    19.

    (կետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 275-Ն)

    20.

    Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150 
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4», «d» 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4», «d» 150
    վարկանիշ չունեցող 100

     21.

    Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BB-» 100
    «BB-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Ba3» 100
    «Ba3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BB-» 100
    «BB-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Ba3» 100
    «Ba3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    21.1.

    Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

    -

    50

    21.2.

    Ճանապարհին գտնվող ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

    -

    75

    22.

    Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների (բացառությամբ ապահովագրական ընկերությունների) և օտարերկրյա բանկերի և օտարերկրյա այլ ֆինանսական կազմակերպությունների (բացառությամբ օտարերկրյա ապահովագրական ընկերությունների)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ

    50

    75

    22.1

    Կանխիկ դրամական միջոցներ (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուբլու), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (երկրորդ խմբի մեջ մտնող արտարժույթներով, բացառությամբ ռուբլու)

    -

    100

    22.2

    22.1-րդ կետում նշված ակտիվներից տարբեր այլ ակտիվներ երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու)

    -

    150

     23.

    Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ.
    1) Փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (այսուհետ` Պահանջ) չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը,
    2) Սույն կետի 1-ին ենթակետին բավարարող Պահանջը չի գերազանցում սույն կետի 1-ին ենթակետին բավարարող բոլոր Պահանջների հանրագումարի 0.2%-ը

    75

    110

    24.

    Պահանջներ Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

    100

    150

    25.

    Դատարանի վճռով սառեցված կամ արգելանքի տակ գտնվող միջոցներ

    100

    150

    26.

    Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով

    100

    -

    27.

    (կետն ուժը կորցրել է 20.12.11 թիվ 368-Ն)

    28.

    Հիմնական միջոցներ (այդ թվում՝ օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)) ու դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ և ոչ նյութական ակտիվներ

    100

    -

    29.

    Ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված ակտիվներ, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթեր

    100

    150

    30.

    Սույն կանոնակարգի 17-րդ կետի 4-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված ներդրումների այն մասը, որը չի նվազեցվում ապահովագրական ընկերության հիմնական կապիտալից, բացառությամբ նույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում այլ ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում իրականացված ներդրումների

    150

    225

    31.

    Պահանջներ օտարերկրյա վերաապահովագրողների նկատմամբ, ներառյալ օտարերկրյա վերաապահովագրողների բաժինը տեխնիկական պահուստներում

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BBB-» 400
    «BB+»-ից ցածր 830
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Baa3» 400
    «Ba1»-ից ցածր 830
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B+» 400
    «B»-ից ցածր 830
    վարկանիշ չունեցող 800

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BBB-» 400
    «BB+»-ից ցածր 830
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Baa3» 400
    «Ba1»-ից ցածր 830
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B+» 400
    «B»-ից ցածր 830
    վարկանիշ չունեցող 800

    32.

    Պահանջներ ներդրումային ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի առկայության դեպքում)

    Ստանդարտ և Փուրզ
    «AAA»-ից «AA-» և «A-1+», «A-1» 20
     «A+»-ից «A-» և «A-2» 50
    «BBB+»-ից «BBB-», «BB+»-ից «BB-» և «A-3»-ից ցածր 100
    «B+»-ից ցածր 150

    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» և «P-1» 20
    «A1»-ից «A3» և «P-2» 50
    «Baa1»-ից «Baa3»,
    «Ba1»-ից «Ba3» և «P-3»-ից ցածր 100
    «B1»-ից ցածր 150

    Ստանդարտ և Փուրզ
    «AAA»-ից «AA-» և «A-1+», «A-1» 20
     «A+»-ից «A-» և «A-2» 50
    «BBB+»-ից «BBB-» ,«BB+»-ից «BB-» և «A-3»-ից ցածր 100
    «B+»-ից ցածր 150

    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» և «P-1» 20
    «A1»-ից «A3» և «P-2» 50
    «Baa1»-ից «Baa3»
    «Ba1»-ից «Ba3» և «P-3»-ից ցածր 100
    «B1»-ից ցածր 150

       

    Ֆիտչ
    «F1+», «F1» 20
    «F2» 50
    «F3» և ցածր 100

    Ֆիտչ
    «F1+», «F1» 20
    «F2» 50
    «F3» և ցածր 100

    33. Պահանջներ ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

    Համաձայն սույն հավելվածի 6.2 կետի

    Համաձայն սույն հավելվածի
    6.2 կետի

    34. Պահանջներ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

    150

    150

    35. Պահանջներ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

    Համաձայն սույն հավելվածի 6.3 կետի

    Համաձայն սույն հավելվածի
    6.3 կետի

    36. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք ընդգրկված չեն սույն աղյուսակի այլ կետերում

    100

    150

    37.

    Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից բարձր վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

    0%

    0%

    38.

    Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

    0%

    10%

    39.

    Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից մեկ վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

    20%

    30%

    40.

    Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից երկու վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

    50%

    75%

    (աղյուսակը լրաց., փոփ., խմբ. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն, փոփ. 23.07.13 թիվ 176-Ն, խմբ., փոփ., լրաց. 15.12.15 թիվ 275-Ն, լրաց. 11.10.19 թիվ 159-Ն, փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

    (3-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 20.12.11 թիվ 368-Ն, փոփ. 27.11.12 թիվ 326-Ն, 23.07.13 թիվ 176-Ն, խմբ., փոփ., լրաց. 15.12.15 թիվ 275-Ն, լրաց. 11.10.19 թիվ 159-Ն, փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

    4. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ով սահմանված ակտիվները վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռային արժեքով:

    (4-րդ կետը խմբ. 27.11.12 թիվ 326-Ն, փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

    5. Հաշվեկշռային ածանցյալ գործիքների ռիսկով կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային արժեքը:

    (5-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)

     5.1. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են ստանալ Աղյուսակի 1-ի 37-ից 40-րդ կետերով սահմանված ռիսկի կշիռներին համապատասխան ռիսկի կշիռներ՝ նաև Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ և (կամ) Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղական վարկանիշերի առկայության դեպքում:

    (5.1-ին կետը լրաց. 15.12.15 թիվ 275-Ն)

    6. (կետն ուժը կորցրել է  27.11.12 թիվ 326-Ն)

    6.1. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 34-րդ կետում նշված բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված ֆոնդերը, բացառությամբ ֆոնդերի ֆոնդի, անշարժ գույքի ֆոնդի, ինչպես նաև ոչ հրապարակային ֆոնդերը: Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված ոչ բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում բարձր ռիսկային ֆոնդեր չհամարվող ֆոնդերը:

    (6.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

    6.2. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար պետք է հաշվարկել տվյալ ֆոնդի ակտիվներին տրված ռիսկի կշիռների միջին կշռված մեծությունը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի կառավարչի կողմից հաշվարկման պահի դրությամբ բացահայտված (տրամադրված) ֆոնդի ակտիվների ընդհանուր ծավալի (խմբավորված ըստ ռիսկի կշիռների) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե տվյալ տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ոչ շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում: Եթե սույն կետով սահմանված տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ավելի շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում կամ չի բացահայտվել (տրամադրվել), ապա սույն հավելվածի աղյուսակ 1-ի 33-րդ կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է 100%:

    (6.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

    6.3. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 35-րդ կետում նշված վարկանիշ չունեցող օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշվում է աղյուսակ 1.1-ի համաձայն: Ընդ որում, աղյուսակ 1.1-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ֆոնդերը պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 337-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի ներդրումային սահմանափակումները» կանոնակարգ 10/10-ի 9-րդ կետով սահմանված պահանջներին:

     

    Աղյուսակ 1.1

     

    ՖՈՆԴԻ ՏԵՍԱԿԸ

    ՌԻՍԿԻ ԿՇԻՌԸ

     

    ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԵՐ

     

    1.

    Դրամական շուկայի ֆոնդեր

    20%

    2.

    Ստանդարտ ֆոնդեր (տարատեսականացված)

    50%

     

    ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐ

     

    3.

    Ֆոնդերի ֆոնդ, որի ակտիվները ներդրվում են միայն հրապարակային ստանդարտ տարատեսականացված ֆոնդերում

    50%

    4.

    Անշարժ գույքի ֆոնդ (տարատեսականացված)

    75%

    5.

    Այլ մասնագիտացված ֆոնդեր

    150%

     

    1-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ՖՈՆԴԵՐ

     

    6.

    1-5-րդ կետերում չնշված ֆոնդեր

    150%

    (6.3-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն)

    7. Ապահովագրական ընկերությունները բոլոր ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են կշռել յուրաքանչյուր ակտիվի նկատմամբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ով համապատասխան արժույթի համար սահմանված «վարկանիշ չունեցող» ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով վերջիններիս անհատական վարկանիշերը: Նման մոտեցման կիրառման դեպքում ապահովագրական ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնում են այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

    (7-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, 15.12.15 թիվ 275-Ն)

    8. Եթե միևնույն պահանջը սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ, ապահովագրական ընկերությունը պետք է ընտրի ամենացածր ռիսկի կշիռը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

    1) այն դեպքում, երբ պահանջը միաժամանակ բավարարում է սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 25-րդ կամ 29-րդ կետերին և Աղյուսակ 1-ով սահմանված այլ ռիսկի կշիռներին, ապա վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում նման պահանջը պետք է ընդգրկել համապատասխանաբար 100 կամ 150 տոկոս ռիսկի կշռով,

    2) ոչ ստանդարտ կամ կասկածելի դասակարգված ակտիվները, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթերը կամ դատարանի որոշմամբ սառեցված կամ կալանված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով,

    3) այն դեպքում, երբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 23-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են նույն աղյուսակի 17-ից 21-րդ, 37-ից 40-րդ կետերին, ապա տվյալ պահանջը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել 17-ից 21-րդ, 37-ից 40-րդ կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները,

    4) այն դեպքում, երբ պահանջը միաժամանակ բավարարում է սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 31-րդ կետին և Աղյուսակ 1-ով սահմանված այլ ռիսկի կշիռներին, ապա ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում նման պահանջը պետք է ընդգրկվի Աղյուսակ 1-ի 31-րդ կետով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռներով:

    5) այն դեպքում, երբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 30-րդ կետին բավարարող ներդրումները միաժամանակ բավարարում են նույն աղյուսակի այլ կետերին, ապա տվյալ ներդրումը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում պետք է ընդգրկել այդ ներդրումի համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

    6) Ռեպո համաձայնագրերը, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում են համաձայն սույն հավելվածի 3-րդ գլխի պահանջների:

    7) երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու) ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

    (8-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն, խմբ., լրաց. 15.12.15 թիվ 275-Ն, փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

    8.1. Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկման ժամանակ ապահովագրական ընկերությունները կարող են չստուգել սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 23-րդ կետով սահմանված պայմաններին բավարարումը և համապատասխան ակտիվները կշռել սույն հավելվածի Աղյուսակ 1-ով համապատասխան արժույթի համար տվյալ ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով տվյալ ակտիվի` սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 23-րդ կետով սահմանված պայմաններին բավարարման փաստը: Նման մոտեցման կիրառման դեպքում ապահովագրական ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնում են այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

    (8.1-ին կետը լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

     

    Գ Լ ՈՒ Խ  2

     

     ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

     

    9. Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկելու նպատակով արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների նկատմամբ կիրառվում են սույն գլխով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոնները (ՎՌՓԳ): Արտահաշվեկշռային հոդվածները պահուստի չափով նվազեցնելուց հետո ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի, որից հետո կշռվում են սույն հավելվածի գլուխ 1-ով սահմանված ռիսկի համապատասխան կշիռներով: Արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքները ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի հետևյալ բանաձևի համաձայն.

     ՀՎՌ = (ՀՀ-Պ) * ՎՌՓԳ,

    որտեղ՝

    ՀՎՌ - ՎՌՓԳ-ների միջոցով հաշվեկշռային վարկային ռիսկի վերածված արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներն են,

    ՀՀ - արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներն են՝ արտահաշվեկշռում արտացոլված ամբողջ գումարի չափով,

    Պ - արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների ու արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների  գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունն է,

    ՎՌՓԳ - սույն գլխով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոններն են:

    (9-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, լրաց., փոփ. 27.11.12 թիվ 326-Ն, փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

    10. Սույն կանոնակարգով սահմանվող արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում ապահովագրական ընկերության կողմից տրամադրված երաշխավորությունները (այդ թվում` ապահովագրական գործակալների մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար ապահովագրական ընկերության կողմից տրամադրված երաշխավորությունները):

    (10-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն) 

    11. Վարկային ռիսկի փոխարկման գործոններն են.

    Աղյուսակ 2

    Արտահաշվեկշռային հոդվածներ

    ՎՌՓԳ
    (%)

    Դրամային հոդվածներ

    Արտարժութային հոդվածներ

    1. Արտահաշվեկշռային ածանցյալ գործիքներ

    1

    1,5

    2. Արտահաշվեկշռային պայմանական պարտավորություններ

    100

    100

    (11-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն)
    12. Եթե միևնույն ածանցյալ գործիքի համաձայն ապահովագրական ընկերությունը միաժամանակ իրականացնում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի առք ու վաճառք, ապա վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում արտահաշվեկշռային ածանցյալ գործիքն ընդգրկվում է մեկ անգամ՝ ակտիվ առաջացնող մեծության չափով:
    (12-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, 27.05.19 թիվ 71-Ն)

     

    Գ Լ ՈՒ Խ  3

     

     ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԶՍՊՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

     

    13. Պահանջները, արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները, արտահաշվեկշռային ածանցյալ գործիքները, դրանց գծով հաշվարկված տոկոսները (այսուհետ՝ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջ) կարող են ճանաչվել ՎՌԶՄ-ի առարկա, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.

    1) ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով առկա է առաջնային գրավ, երաշխիք կամ երաշխավորություն (այսուհետ՝ ապահովվածություն): Ընդ որում, գրավը պետք է վերագնահատվի նվազագույնը վեց ամիսը մեկ անգամ,

    2) առկա են ապահովվածությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր,

    3) գրավի առարկայի՝ մինչև մարումն ընկած ժամկետը, երաշխիքի/երաշխավորության տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մինչև մարումն ընկած ժամկետին (չկա բացասական ժամկետային անհամապատասխանություն),

    4) փոխառուի վարկունակության և գրավի առարկայի, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողի միջև չկա դրական կորելացիա (օրինակ՝ երաշխավորը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ, կամ գրավը փոխառուի կողմից թողարկված արժեթուղթ չէ և այլն), բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխավորություն տվողը Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ գրավի առարկան հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ կամ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմս,

    5) փոխառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում ապահովագրական ընկերությունն ունի արտադատական կարգով գրավի իրացման իրավունք (միայն գրավի դեպքում),

    6) փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ ապահովագրական ընկերությանը տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ,

    7) ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը ցածր է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ռիսկի կշռից:

    (13-րդ կետը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, լրաց., փոփ. 27.11.12 թիվ 326-Ն)

    14. ՎՌԶՄ-ները չեն տարածվում ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ոչ ստանդարտ և կասկածելի ակտիվներ, միջին ռիսկային և ոչ բարձր ռիսկային արժեթղթեր:

    (14-րդ կետը խմբ. 27.11.12 թիվ 326-Ն)

    15. ՎՌԶՄ-ի կիրառման արդյունքում պահանջի ապահովված մասը ստանում է ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը, իսկ չապահովված մասը՝ փոխառուի/գործիքի ռիսկի կշիռը: Ընդ որում, եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասի ռիսկի կշիռը սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն ցածր է 20%-ից, ապա Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկման ժամանակ այն վերցվում է 20%, բացառությամբ սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված դեպքերի.

    1) ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե որպես գրավ հանդես է գալիս տվյալ ապահովագրական ընկերությունում պահվող Հայաստանի Հանրապետության դրամը, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցները, ռուբլին, կամ եթե բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ.

    ա. ապահովվածությունը Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ է, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս կամ այլ երկրների կենտրոնական բանկերի կամ կառավարությունների կողմից թողարկված արժեթուղթ, որը, համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի, վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով,

    բ. գրավը վերագնահատվում է ամեն օր,

    գ. փոխառուն (պարտապանը) դասվում է շուկայի հիմնական մասնակիցների շարքին:

    2) Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջը վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողը

    ա. Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ Կենտրոնական բանկը,

    բ. դասվում է շուկայի հիմնական մասնակիցների շարքին, որոնց նկատմամբ պահանջները, սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն, վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում են 0% ռիսկի կշռով,

    գ) հանդիսանում է սույն հավելվածի աղյուսակ 1-ի 5-րդ կետում նշված կազմակերպություն:

    3) Պահանջի ապահովված մասը վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, եթե՝

    ա. գրավը արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս է, որը, սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն, վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, ինչպես նաև բավարարված են սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանները, բացառությամբ 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված պայմանի, կամ

    բ. գործարքը բավարարում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին, բացառությամբ 1-ին ենթակետի «գ» պարբերության:

    (15-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն, 23.07.13 թիվ 176-Ն, փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

    15.1. Ռեպո համաձայնագրերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

    ՌՀԱ = Առավելագույն [ԴՄXԴՌ; ՊՀ], որտեղ`

    ՌՀԱ - ռեպո համաձայնագրի և դրանց գծով հաշվարկված տոկոսների` վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվող գումարն է,

    ԴՄ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժեքն է,

    ԴՌ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների ռիսկի կշիռն է` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի,

    ՊՀ - սույն գլխով սահմանված կարգով և դեպքերում ՎՌԶՄ կիրառման արդյունքում հաշվարկված ռեպո համաձայնագրի՝ վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվող գումարն է, իսկ ՎՌԶՄ չկիրառելու դեպքում` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի և ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշռի (համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժույթը) արտադրյալն է:

    (15.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն, փոփ. 23.07.13 թիվ 176-Ն, 27.05.19 թիվ 71-Ն)

    15.2. Ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

    ՌՎԱ = Առավելագույն [ՉԱ X ԳՌ; ԱՀ X ԹՌ], որտեղ`

    ՌՎԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի` վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվող գումարն է,

    ՉԱ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի չապահովված մասն է, որը որոշվում է որպես`

    ա. ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքի և

    բ. ստացված դրամական միջոցների ու դրանց գծով վճարվելիք գումարների հանրագումարի դրական տարբերություն,

    ԳՌ - ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը,

    ԱՀ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքը,

    ԹՌ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի թողարկողի (գործիքի) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի աղյուսակ 1-ի:

    Փոխառությամբ տրամադրված արժեթղթերը վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում են սույն կետով սահմանված կարգով:.

    (15.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 326-Ն, փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

    16. Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջն ունի մեկ տեսակից ավելի ապահովվածություն, որոնց հանրագումարը գերազանցում է պահանջի մեծությունը, և որոնք ունեն տարբեր ռիսկի կշիռներ, ապա ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք պետք է ընդունել ապահովվածությունների ռիսկի կշիռները՝ ըստ ռիսկի կշիռների աճման կարգի (սկզբում հիմք ընդունելով առավել ցածր ռիսկի կշիռ ունեցող ապահովվածության ռիսկի կշիռը, այնուհետ՝ հաջորդող ապահովվածությունների ռիսկի կշիռները):

    17. Սույն կանոնակարգի իմաստով շուկայի հիմնական մասնակիցների շարքին են դասվում.

    1) պետություններ/կառավարություններ, կենտրոնական բանկեր և տեղական կառավարման մարմիններ,

    2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններ, օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղեր,

    3) օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններ, որոնց նկատմամբ պահանջները սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում ընդգրկվում են 20% ռիսկի կշռով:

    (17-րդ կետը փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

     

    Գ Լ ՈՒ Խ  4

     

     Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

    (վերնագիրը փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

     

    18. (կետն ուժը կորցրել է 15.12.15 թիվ 275-Ն)

    19. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար օգտագործվում են միայն /Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ/Մուդիզ/Ա.Մ.Բեստ վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշերը:

    20. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են թարմացնել վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները՝ հիմք ընդունելով սույն կանոնակարգի 19-րդ կետով սահմանված վարկանիշային գործակալությունների կողմից տրված տվյալ օրվան վերաբերող վարկանիշերը:

    21. Եթե տվյալ ակտիվն ունի միայն մեկ վարկանիշային գործակալության կողմից տրված վարկանիշ, ապա տվյալ ակտիվի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը: Եթե միևնույն ակտիվի համար առկա է երկու տարբեր վարկանիշ՝ տրամադրված տարբեր վարկանիշային գործակալությունների կողմից, ապահովագրական ընկերությունը պետք է հիմք ընդունի ամենացածր վարկանիշը: Իսկ միևնույն պահանջի համար երեք և ավելի վարկանիշերի առկայության դեպքում ապահովագրական ընկերությունը պետք է հիմք ընդունի երկու ամենաբարձր վարկանիշերից առավել ցածր վարկանիշը:

    22. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա վերաապահովագրողների նկատմամբ պահանջները ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկելու համար պետք է հիմք ընդունել վարկանիշերը՝ կախված գործիքների տեսակից և արժույթից: Իսկ օտարերկրյա ֆինանսական (բացառությամբ օտարերկրյա վերաապահովագրողների) և ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջների համար հիմք պետք է ընդունել վարկանիշերը՝ կախված պահանջների ժամկետայնությունից, արժույթից և գործիքների տեսակից:

    23. Սույն կանոնակարգի իմաստով՝ կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև 90 օր (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ՝ 90 օրից ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:

    24. Եթե առկա չէ գործիքի տեսակից և արժույթից կախված վարկանիշ, ապա անհրաժեշտ է հիմք ընդունել տվյալ գործիքը թողարկողի վարկանիշը: Իսկ եթե առկա չէ կարճաժամկետ վարկանիշ, ապա օտարերկրյա ֆինանսական (բացառությամբ օտարերկրյա վերաապահովագրողների) և ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք կարող է ընդունվել սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 18-րդ և 21-րդ կետերում ներկայացված երկարաժամկետ վարկանիշերին համապատասխան կշիռներից մեկ մակարդակ ավելի բարենպաստ ռիսկի կշիռը: Սույն կետի կիրառման իմաստով՝ բացառություն են կազմում 20% և 150% ռիսկի կշիռները (այսինքն՝ կարճաժամկետ պահանջները պետք է կշռել, համապատասխանաբար 20% և 150% ռիսկի կշռով):

    25. Օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա վերաապահովագրողների նկատմամբ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ պահանջները ռիսկով կշռելու, ինչպես նաև վերոնշյալ անձանց նկատմամբ սույն կանոնակարգով սահմանված վարկանիշերը կիրառելու նպատակով պետք է հիմք ընդունել բացառապես երկարաժամկետ վարկանիշերը:

    (25-րդ կետը փոփ. 15.12.15 թիվ 275-Ն)

    26. Եթե անձի/գործիքի նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը 150% է, ապա տվյալ անձի նկատմամբ ցանկացած վարկանիշ չունեցող պահանջները (թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ) ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում պետք է ընդգրկվեն 150% ռիսկի կշռով:

    27. Ֆինանսական խմբի մեջ գտնվող անձին տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում ֆինանսական խմբի և ֆինանսական խմբի մեջ մտնող այլ անձանց վրա:

    28. Ֆինանսական խմբին տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում խմբի մեջ մտնող անձանց վրա:

    (հավելվածը փոփ., լրաց., խմբ. 20.12.11 թիվ 368-Ն, 27.11.12 թիվ 326-Ն, փոփ., լրաց. 23.07.13 թիվ 176-Ն, խմբ., փոփ., լրաց. 15.12.15 թիվ 275-Ն, լրաց. 11.10.19 թիվ 159-Ն, խմբ., փոփ. 27.05.19 թիվ 71-Ն)

     

    Հավելված 3

    «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված
    համարելու չափանիշները»

    Կանոնակարգ 3/02-ի

     

    ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ

     

    ՀԱՇՎԱՐԿ

    (վերնագիրը խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

     

    1. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների համար գործառնական ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿգործ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝

     

        _______________  

    ՊԿգործ = min (0.3 *

    ij Կորij ՊԿi ՊԿj ; Ռգործ)

    Ռգործ = max (Ռապվճար, Ռտպ)

    Ռապվճար = 0.03 * ՎԱ + max(0; 0.03 * (ՎԱ - 1.2 * ՎԱ0))

    Ռտպ = 0.03 * ՏՊ

     

    որտեղ

     

      _______________
    √∑ij Կորij ՊԿi ՊԿj       

    հաշվարկվում է սույն կանոնակարգի 23-րդ կետի համաձայն,

    ՎԱ

    հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն,

    ՎԱ0

    հաշվետու ամսվան և դրան նախորդող 11 ամիսներին նախորդող 12 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն,

    ՏՊ

    հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ տեխնիկական պահուստների մեծություն՝ առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը:

    2. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների համար գործառնական ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿգործ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝

     

        _______________  

    ՊԿգործ = min (0.3 *

    ij Կորij ՊԿi ՊԿj ; Ռգործ) + 0.25 * Ծնռ

    Ռգործ = max (Ռապվճար, Ռտպ)

    Ռապվճար = 0.04 * (ՎԱ - ՎԱնռ) + max(0; 0.04 * (ՎԱ - 1.2 * ՎԱ0 – (ՎԱնռ – 1.2*ՎԱնռ0)))

    Ռտպ = 0.0045 * max (0; ՏՊ-ՏՊնռ)

     

    որտեղ

     

      _______________
    ij Կորij ՊԿi ՊԿj   

    հաշվարկվում է սույն կանոնակարգի 23-րդ կետի համաձայն

    Ծնռ

    «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում հաշվեգրված ծախսերի մեծություն,

    ՎԱ

    հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով վաստակած համախառն ապահովագրավճարների,

    ՎԱնռ

    «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն,

    ՎԱ0

    հաշվետու ամսվան և դրան նախորդող 11 ամիսներին նախորդող 12 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով վաստակած համախառն ապահովագրավճարների,

    ՎԱնռ0

    «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան և դրան նախորդող 11 ամիսներին նախորդող 12 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն,

    ՏՊ

    հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ տեխնիկական պահուստների մեծություն (բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված տեխնիկական պահուստների)՝ առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը,

    ՏՊնռ

    հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ տեխնիկական պահուստների մեծություն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով՝ առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը:

    (հավելվածը փոփ. 20.12.11 թիվ 368-Ն, խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

     

    Հավելված 4

    «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված
    համարելու չափանիշները»

    Կանոնակարգ 3/02-ի

     

    ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ

     

    ՀԱՇՎԱՐԿ

    (վերնագիրը խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

     

    1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով արտարժութային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿարտ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝

     

    ՊԿարտ = 0.25 * Դ, որտեղ

     

    Դ-ն հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ ապահովագրական ընկերության արտարժութային համախառն դիրքերից առավելագույնի մեծությունն է: Արտարժութային համախառն դիրքը տարբեր արտարժույթների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումարն է` հաշվարկված համաձայն սույն հավելվածի:

    2. Արտարժութային դիրքը ապահովագրական ընկերության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են.

    1) երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

    2) կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

    3) փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

    4) բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

    3. Արտարժութային դիրքերի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով: Արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը ցածր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում սույն կանոնակարգի համաձայն հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող արտարժութային ռիսկ պարունակող տարրերը:

    4. Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով՝ հիմք ընդունելով տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը, իսկ բանկային ոսկու, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների, մետաղական հաշիվների դեպքում` Կենտրոնական բանկի կողմից հրապարակված թանկարժեք մետաղների հաշվարկային գները: Եթե ապահովագրական ընկերությունն ունի բաց արտարժութային դիրք այնպիսի արտարժույթի գծով, որի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ չի արտացոլվում Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ/ԱՄՆ դոլար և Կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքները:

    5. Այն օրերին, երբ ապահովագրական ընկերության արտարժութային դիրքերը փոփոխությունների չեն ենթարկվել, օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

    6. Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև բանկային ոսկին, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները, մետաղական հաշիվները, ինչպես նաև բանկային ոսկով, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:

    7. Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային ածանցյալ գործիքները` արտահաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ` դրանց գծով արտահաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրած տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան), ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող ապահովագրական (վերաապահովագրական) գումարները՝ արտահաշվեկշռում արտացոլված արժեքի 0.07%-ի չափով:

    (հավելվածը խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

     

    Հավելված 5

    «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված
    համարելու չափանիշները»

    Կանոնակարգ 3/02-ի

     

    ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՆԴԵՐՌԱՅԹԻՆԳԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ

     

    ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

    1. Ոչ կյանքի անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿոչ կյանք) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝

     

        ___________________________________  

    ՊԿոչ կյանք =

    √ՊԿ2 ապ + ՊԿ2աղետ+0.5 * ՊԿապ * ՊԿաղետ , որտեղ

     

    ՊԿապ

    ապահովագրավճարների և տեխնիկական պահուստի ռիսկի համար պահանջվող կապիտալ` հաշվարկված համաձայն սույն հավելվածի,

    ՊԿաղետ  

    աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալ` հաշվարկված համաձայն սույն հավելվածի:

    2. Սույն հավելվածի համաձայն ոչ կյանքի անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի հաշվարկներում չեն ներառվում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ապահովագրության դասերի գծով համապատասխան ցուցանիշները:

     

    ԲԱԺԻՆ 2. ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ

     

    3. Ապահովագրավճարների և տեխնիկական պահուստի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿապ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

    ՊԿապ = 3 * Գ * Ծ, որտեղ

     

    Ծ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝

     

    Ծ = ∑i Ծi

    Ծi = Ծապi + Ծտպi

    Ծապi = max (Աi; Անi) + Ագործողi + Աապագաi

    Ծտպi = ՏՊi

     

    որտեղ

     

    i

    սույն բաժնի Աղյուսակ 1-ում սահմանված ապահովագրության դասերի խմբեր, i = 1, 2 … 9,

    Աi

    ապահովագրության դասերի i-րդ խմբի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով,

    Անi

    ապահովագրության դասերի i-րդ խմբի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած ապահովագրավճարների մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով,

    Ագործողi

    հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության դասերի i-րդ խմբի գործող պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսներից հետո վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով,

    Աապագաi    

    հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում ուժի մեջ մտնող ապահովագրության դասերի i-րդ խմբի պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսներից հետո վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով,

    ՏՊi

    ապահովագրության դասերի i-րդ խմբի գծով հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ձևավորված պահանջների պահուստի մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:)

       

    Գ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝

     

     

     

      _____________________

    Գ =

    _1_ i,j Կորiji * Ծi * Գյ * Ծյ
      Ծ  

      

        ______________________________________________
    √(Գապi * Ծապi)2 + Գապi * Գտպi * Ծապi * Ծտպi + (Գտպi * Ծպտi)2

    Գi =

    _______________________________________________
     

    Ծապi + Ծտպi

     

    որտեղ

    i,j

    սույն բաժնի Աղյուսակ 1-ում սահմանված ապահովագրության դասերի խմբեր, i/j = 1, 2 … 9,

    Ծ

    սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություն,

    Ծi, Ծյ

    ապահովագրության դասերի i-րդ կամ j-րդ խմբերի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ,

    Գi , Գյ

    ապահովագրության դասերի i-րդ կամ j-րդ խմբերի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ,

    Ծապi, Ծտպi

    ապահովագրության դասերի i-րդ խմբի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ,

    Գապi, Գտպi        

    ապահովագրության դասերի i-րդ խմբի համար սահմանված մեծություններ՝ ըստ ստորև աղյուսակի՝

    Աղյուսակ 1

    Հերթական համար (i/j)

    Ապահովագրության դասերի խմբեր

    Գապi

    Գտպi

    1.

    Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

    0.10

    0.09

    2.

    Ցամաքային և երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն

    0.08

    0.08

    3.

    Օդանավերի, ջրային փոխադրամիջոցների, փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն, օդանավերի և ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

    0.15

    0.11

    4.

    Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն

    0.08

    0.10

    5.

    Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն

    0.14

    0.11

    6.

     Վարկի ապահովագրություն, երաշխիքի տրամադրում

    0.12

    0.19

    7.

    Դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն

    0.07

    0.12

    8.

    Աջակցության ապահովագրություն

    0.09

    0.20

    9.

    Ֆինանսական վնասների ապահովագրություն

    0.13

    0.20

     

    Կորij     

    ապահովագրության դասերի i-րդ և յ-րդ խմբերի միջև կորելյացիայի գործակիցներ՝ ըստ ստորև աղյուսակի`

    Աղյուսակ 2

    Կորij
    Ապահովագրության դասերի
    խմբերի հերթական համարներ՝
    համաձայն սույն հավելվածի
    Աղյուսակ 1-ի

    1

    2

    3

    4

    5

    6

    7

    8

    9

    1

    1

    0.5

    0.5

    0.25

    0.5

    0.25

    0.5

    0.25

    0.5

    2

    0.5

    1

    0.25

    0.25

    0.25

    0.25

    0.5

    0.5

    0.5

    3

    0.5

    0.25

    1

    0.25

    0.25

    0.25

    0.25

    0.5

    0.5

    4

    0.25

    0.25

    0.25

    1

    0.25

    0.25

    0.25

    0.5

    0.5

    5

    0.5

    0.25

    0.25

    0.25

    1

    0.5

    0.5

    0.25

    0.5

    6

    0.25

    0.25

    0.25

    0.25

    0.5

    1

    0.5

    0.25

    0.5

    7

    0.5

    0.5

    0.25

    0.25

    0.5

    0.5

    1

    0.25

    0.5

    8

    0.25

    0.5

    0.5

    0.5

    0.25

    0.25

    0.25

    1

    0.5

    9

    0.5

    0.5

    0.5

    0.5

    0.5

    0.5

    0.5

    0.5

    1

     

    ԲԱԺԻՆ 3. ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ

     

    ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

    4. Աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿաղետ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

        ____________________  

    ՊԿաղետ =

    √ ՊԿ2բն.աղետ +ՊԿ2մարդ.աղետ ,

    որտեղ

     

      

    ՊԿբն.աղետ

    բնական աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալ` հաշվարկված համաձայն սույն հավելվածի 2-րդ գլխի,

    ՊԿմարդ.աղետ 

    մարդածին աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալ` հաշվարկված համաձայն սույն հավելվածի 3-րդ գլխի:

    5. Աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկման ժամանակ կիրառվում է սցենարների վրա հիմնված մոտեցումը, այսինքն՝ պահանջվող կապիտալի մեծությունն որոշվում է՝ գնահատելով սահմանված սցենարի ազդեցությունը ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծության վրա՝ հաշվի առնելով առկա վերաապահովագրության պայմանագրերը, արդեն իսկ ձևավորված տեխնիկական պահուստների մեծությունները և այլ գործոններ: Ընդ որում, վերաապահովագրության պայմանագրերը, տեխնիկական պահուստները և այլ գործոնները հաշվի են առնվում միայն այն դեպքում և միայն այն չափով, երբ և որքանով տվյալ սցենարի դեպքում դրանք կարող են ազդել ընկերության ընդհանուր կապիտալի մեծության վրա` ազդեցության և դրական, և բացասական ուղղվածության դեպքում:

    6. Սույն հավելվածում ՊԿ = ∆ԸԿІ Կ նշագրումը նշանակում է, որ տվյալ ռիսկի մասով պահանջվող կապիտալի մեծությունը հավասար է Կ միանվագ կորստի՝ հաշվետու ամսվա վերջին օրվա ընթացքում ի հայտ գալու արդյունքում ապահովագրական ընկերության՝ սույն կանոնակարգի Հավելված 1-ի համաձայն հաշվարկված ընդհանուր կապիտալի մեծության փոփոխությանը (∆ԸԿ): Ընդ որում, ∆ԸԿ-ն դրական մեծություն է, երբ դիտարկվող սցենարը հանգեցնում է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի կրճատմանը։ Երբ դիտարկվող սցենարը հանգեցնում է ընկերության ընդհանուր կապիտալի ավելացմանը, ապա տվյալ պարագայում պահանջվող կապիտալի մեծությունը հավասար է 0-ի։

    7. Բնական աղետների ռիսկի գնահատման ժամանակ սույն հավելվածով սահմանված ցուցանիշների հաշվարկում դիտարկվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերում նշված ապահովագրության դասերի ներքո ապահովագրված պայմանագրերը։

    8. Բնական աղետների ռիսկի գնահատման ժամանակ փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրության դեպքում ռիսկի/ապահովագրության օբյեկտի գտնվելու տարածք է համարվում այն տարածքը, որտեղ ապահովագրական ընկերության գնահատմամբ հիմնականում գտնվելու է ռիսկը/ապահովագրության օբյեկտը ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում:

     

    ԳԼՈՒԽ 2. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՊԱՀԱՆՋ

     

    9. Բնական աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿբն.աղետ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

        ______  

     ՊԿբն.աղետ =

    i ՊԿ2i , որտեղ

    i

    փոթորիկի, երկրաշարժի, ջրհեղեղի, կարկտի, սողանքի ռիսկեր,

    ՊԿi

    i-րդ ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն:

     

    10. Փոթորիկի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿփոթորիկ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

     

         ________________________

    ՊԿփոթորիկ =

    √ՊԿ2(փոթորիկ,ՀՀ) +ՊԿ2 (փոթորիկ,այլ) 

     

    ՊԿ (փոթորիկ,ՀՀ) = ∆ԸԿ|Կ(փոթորիկ,ԱԳ)

    Կ (փոթորիկ,ԱԳ) =

    ∑ 0.0008 * ԱՊփոթորիկյ
    J

    ՊԿ (փոթորիկ,այլ) = ∆ԸԿ | Կ (փոթորիկ,այլ)

    Կ (փոթորիկ,այլ) = 1.75 * max (Ա (փոթորիկ,այլ,Ն) ; Ա (փոթորիկ,այլ,Ա) )

     

    որտեղ

     

    ԱՊփոթորիկj

    hաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության օբյեկտը փոթորիկի ռիսկից ապահովագրող յ-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով), երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում,

    Ա(փոթորիկ,այլ,Ն)  

    ապահովագրության օբյեկտը փոթորիկի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսում և դրան նախորդող 11 ամիսներում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս,

    Ա(փոթորիկ,այլ,Ա)

    ապահովագրության օբյեկտը փոթորիկի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։

    11. Կարկտի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ԿՊկարկուտ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

     

         ________________________

    ՊԿկարկուտ  =

    √ՊԿ2(կարկուտ,ՀՀ) +ՊԿ2(կարկուտ,այլ)

     

    ՊԿ(կարկուտ,ՀՀ) = ∆ԸԿ| Կ(կարկուտ,ԱԳ)

    Կ(կարկուտ,ԱԳ) =

     0.001 * ԱՊկարկուտj
       յ  
    ՊԿ(կարկուտ,այլ) = ∆ԸԿ| Կ(կարկուտ,այլ)

    Կ(կարկուտ,այլ) = 0.3 * max (Ա(կարկուտ,այլ,Ն) ; Ա(կարկուտ,այլ,Ա))

     

    որտեղ

     

    ԱՊկարկուտj

    Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության օբյեկտը կարկտի ռիսկից ապահովագրող յ-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով), երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում,

    Ա(կարկուտ,այլ,Ն)   

    Ապահովագրության օբյեկտը կարկտի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսում և դրան նախորդող 11 ամիսներում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս,

    Ա(կարկուտ,այլ,Ա)

    Ապահովագրության օբյեկտը կարկտի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։

    12. Երկրաշարժի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ԿՊերկրաշարժ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

     

         ________________________

    ՊԿերկրաշարժ =

    √ՊԿ2((երկրաշարժ,ՀՀ) + ՊԿ2(երկրաշարժ,այլ)
      

         ________________

    ՊԿ(երկրաշարժ,ՀՀ) =

          6
    ∑ՊԿ2 (երկրաշարժ,ԱԳ)i
       i=1
     

    ՊԿ(երկրաշարժ,ԱԳ)i = ∆ԸԿ| Կ(երկրաշարժ,ԱԳ)i

     

    Կ(երկրաշարժ,ԱԳ)i =

    ∑ 0.025 * ԱՊերկրաշարժij

     j

     

    ՊԿ(երկրաշարժ,այլ) = ∆ԸԿ| Կ(երկրաշարժ,այլ)

    Կ(երկրաշարժ,այլ) = 1.2 * max (Ա(երկրաշարժ,այլ,Ն); Ա(երկրաշարժ,այլ,Ա) )

     

    որտեղ

     

    ԱՊերկրաշարժij

    hաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ i-րդ տարածքային խմբում գտնվող ապահովագրության օբյեկտը երկրաշարժի ռիսկից ապահովագրող յ-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով):
    Սույն կետի իմաստով տարածքային խմբերն են՝
    Խումբ 1 - Երևան
    Խումբ 2 - Արարատ, Արմավիր, Արագածոտն, Վայոց ձոր
    Խումբ 3 - Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք
    Խումբ 4 - Կոտայք
    Խումբ 5 - Սյունիք
    Խումբ 6 – Արցախ
    Եթե ապահովագրության օբյեկտը միաժամանակ գտնվում է 1-ից ավել տարածքային խմբերում, ապա ԱՊերկրաշարժիij մեծության հաշվարկման ժամանակ պետք է առաջնորդվել սույն կանոնակարգի 28.2-րդ կետով սահմանված սկզբունքով:

    Ա(երկրաշարժ,այլ,Ն)   

    ապահովագրության օբյեկտը երկրաշարժի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսում և դրան նախորդող 11 ամիսներում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։

    Ա(երկրաշարժ,այլ,Ա)

    ապահովագրության օբյեկտը երկրաշարժի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։

    13. Ջրհեղեղի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ԿՊջրհեղեղ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

     

         ________________________

    ՊԿջրհեղեղ =

    √ՊԿ2((ջրհեղեղ,ՀՀ) + ՊԿ2(ջրհեղեղ,այլ)

     

    ՊԿ(ջրհեղեղ,ՀՀ) = ∆ԸԿ| Կ(ջրհեղեղ,ԱԳ)

     

    Կ (ջրհեղեղ,ԱԳ) =

    ∑ 0.001 * ԱՊջրհեղեղj
    j
    ՊԿ(ջրհեղեղ,այլ) = ∆ԸԿ| Կ(ջրհեղեղ,այլ)

    Կ(ջրհեղեղ,այլ) = 1.1 * max (ջրհեղեղ,այլ,Ն) ; Ա(ջրհեղեղ,այլ,Ա) )

     

    որտեղ

     

    ԱՊջրհեղեղj

    հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության օբյեկտը ջրհեղեղի ռիսկից ապահովագրող յ-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով), երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Բացառություն են կազմում Արարատ, Արմավիր, Կոտայք, Սյունիք, Վայոց ձոր մարզերում գտնվող ռիսկերը/ապահովագրության օբյեկտները, որոնց գծով համապատասխան ցուցանիշները չեն ընդգրկվում հաշվարկում:

    Ա(ջրհեղեղ,այլ,Ն)  

    ապահովագրության օբյեկտը ջրհեղեղի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսում և դրան նախորդող 11 ամիսներում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։

    Ա(ջրհեղեղ,այլ,Ա)

    ապահովագրության օբյեկտը ջրհեղեղի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։

    Եթե հնարավոր չէ պարզել, թե տվյալ ապահովագրության օբյեկտը Հայաստանի Հանրապետության որ մարզում է գտնվում (օրինակ՝ տեղեկատվություն առկա չէ ապահովագրական ընկերության համապատասխան բազայում, ապահովագրության օբյեկտը շարժական է և այլն), ապա տվյալ օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է ջրհեղեղի ռիսկի համար կապիտալի հաշվարկում:

    14. Սողանքի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ԿՊսողանք) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

     

    ՊԿսողանք = ∆ԸԿ| Կսողանք

    Կսողանք = 0.0005 * ԱՊսողանք

     

    Կսողանքj=

    ∑ 0.0005 * ԱՊսողանքj
    j

     

    որտեղ

     

    ԱՊսողանքյ 

    hաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության օբյեկտը սողանքի ռիսկից ապահովագրող յ-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով): Այս ցուցանիշի հաշվարկում չեն ընդգրկվում այն ռիսկերի/ապահովագրության օբյեկտների ապահովագրական գումարները, որոնք գտնվում են Արմավիր և Արարատ մարզերում։

    Եթե հնարավոր չէ պարզել, թե տվյալ ապահովագրության օբյեկտը որ մարզում է գտնվում (օրինակ՝ տեղեկատվություն առկա չէ ապահովագրական ընկերության համապատասխան բազայում, ապահովագրության օբյեկտը շարժական է և այլն), ապա տվյալ օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է սողանքի ռիսկի համար կապիտալի հաշվարկում:

     

    ԳԼՈՒԽ 3. ՄԱՐԴԱԾԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՊԱՀԱՆՋ

     

    15. Մարդածին աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿմարդ.աղետ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

        _______

    ՊԿմարդ.աղետ =

    √∑i ՊԿ2i , որտեղ

     

    i

    ավիացիոն, հրդեհի, պատասխանատվության, վարկի և երաշխիքի, բեռի և ֆինանսական վնասների ռիսկեր,

    ՊԿi  

    i-րդ ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն:

    16. Ավիացիոն ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿավիացիա) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

    ՊԿավիացիա = ∆ԸԿ| Կավիացիա

    Կավիացիա = max(ԱՊi)

     

    որտեղ

     

    ԱՊi  

    hաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող i-րդ օդանավի և դրա օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմանագրով/պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարների հանրագումար` նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարների չափով:

    17. Հրդեհի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿհրդեհ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

    ՊԿհրդեհ = ∆ԸԿ| Կհրդեհ

    Կհրդեհ = ԱՊ

     

    որտեղ

     

    ԱՊ 

    ապահովագրական ընկերության հրդեհի ռիսկի ամենամեծ կենտրոնացման մեծություն, որը հավասար է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ամենամեծ ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով) ունեցող ապահովագրված օբյեկտների համախմբի ապահովագրական գումարների (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով) հանրագումարին, եթե բավարարված են հետևյալ պայմանները.
    ապահովագրության օբյեկտը ապահովագրված է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված ապահովագրության դասի ներքո և ծածկում է գույքին պատճառված վնասը հրդեհի կամ պայթյունի (ներառյալ՝ ահաբեկչության) արդյունքում,
    բոլոր ապահովագրված օբյեկտները ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են 200 մետր շառավղով տարածքում:
    Համախմբի ապահովագրության օբյեկտները կարող են ապահովագրվել մեկ կամ մի քանի ապահովագրության պայմանագրերով:

    18. Պատասխանատվության ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿպատ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

    ՊԿպատ = ∆ԸԿ| Կպատ

    Կպատ = 1.3 * max պատ,Ն ; Ապատ,Ա)

     

    որտեղ

     

    Ապատ,Ն  

    ընդհանուր պատասխանատվության ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն,

    Ապատ,Ա

    ընդհանուր պատասխանատվության ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա համախառն ապահովագրավճարների գնահատված մեծություն:

    19. Վարկի և երաշխիքի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿվարկ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

        _________________

    ՊԿվարկ =

     √ՊԿ2սնանկ + ՊԿ2անկում
    ՊԿսնանկ = ∆ԸԿ| Կսնանկ

    Կսնանկ = max(ԱՊi)

    ՊԿանկում = ∆ԸԿ| Կանկում

    Կանկում = max(Աանկում,Ն ; Աանկում,Ա)

     

    որտեղ

     

    ԱՊi

    հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ i-րդ անձի գծով վարկի ապահովագրության և/կամ երաշխիքի պայմանագրով/պայմանագրերով սահմանված ապահովագրական գումարների հանրագումար՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով,

    Աանկում,Ն

    վարկի ապահովագրության և երաշխիքի տրամադրման դասերի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն,

    Աանկում,Ա  

    վարկի ապահովագրության և երաշխիքի տրամադրման դասերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա համախառն ապահովագրավճարների գնահատված մեծություն:

    20. Բեռի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿբեռ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

    ՊԿբեռ = ∆ԸԿ| Կբեռ

    Կբեռ = max(Աբեռ,Ն; Աբեռ,Ա)

     

    որտեղ

     

    Աբեռ,Ն

    բեռների ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն,

    Աբեռ,Ա     

    բեռների ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա համախառն ապահովագրավճարների գնահատված մեծություն:

    21. Ֆինանսական վնասի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿֆին) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

    ՊԿֆին = ∆ԸԿ| Կֆին

    Կֆին = 0.4 * maxֆին,Ն; Աֆին,Ա)

     

    որտեղ

     

    Աֆին,Ն  

    ֆինանսական վնասների ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած ապահովագրավճարների համախառն մեծություն,

    Աֆին,Ա  

    ֆինանսական վնասների ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա համախառն ապահովագրավճարների գնահատված մեծություն:

    (հավելվածը լրաց. 27.05.19 թիվ 71-Ն)

     

    Հավելված 6

    «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված
    համարելու չափանիշները»

    Կանոնակարգ 3/02-ի

     

    ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆԴԵՐՌԱՅԹԻՆԳԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՊԱՀԱՆՋԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ

     

    ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

    1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով առողջության անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿառողջ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝

     

        ___________________________________

    ՊԿ ոչ կյանք =

    √ՊԿ2ապ + ՊԿ2աղետ + 0.5 * ՊԿապ * ՊԿաղետ , որտեղ

     

    ՊԿապ

    ապահովագրավճարների և տեխնիկական պահուստի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն` հաշվարկված համաձայն սույն հավելվածի,

    ՊԿաղետ  

    աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն` հաշվարկված համաձայն սույն հավելվածի:

    2. Սույն հավելվածի համաձայն առողջության անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկներում ներառվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ապահովագրության դասերի գծով համապատասխան ցուցանիշները:

     

    ԲԱԺԻՆ 2. ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ

     

    3. Ապահովագրավճարների և տեխնիկական պահուստի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿապ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

    ՊԿապ = 3 * Գ * Ծ , որտեղ

     

    Ծ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝

    Ծ = ∑i Ծi

    Ծi = Ծապi + Ծտպi

    Ծապi = max (Աi; Անi) + Ագործողi + Աապագաi

    Ծտպi = ՏՊi

     

    որտեղ

     

    i

    սույն բաժնի Աղյուսակ 1-ում սահմանված ապահովագրության դասեր, i = 1, 2,

    Աi

    ապահովագրության i-րդ դասի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով,

    Անi

    ապահովագրության i-րդ դասի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած ապահովագրավճարների մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով,

    Ագործողi

    հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության i-րդ դասի գործող պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսներից հետո վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով,

    Աապագաi   

    հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում ուժի մեջ մտնող ապահովագրության i-րդ դասի պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսներից հետո վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով,

    ՏՊi

    ապահովագրության i-րդ դասի գծով հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ձևավորված պահանջների պահուստի մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:

       

    Գ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝

     

      1_  ______________________

    Գ =

    Ծi,j Կորij * Գi * Ծi * Գյ * Ծյ

        ______________________________________________
    ապi * Ծապi)2 + Գապiտպi * Ծապi * Ծտպi + (Գտպi * Ծտպi)2

    Գi =

    ______________________________________________

     

     (Ծապi + Ծտպi)

     

    որտեղ

     

    i,j

    սույն բաժնի Աղյուսակ 1-ում սահմանված ապահովագրության դասեր, i/j = 1,2,

    Ծ

    սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություն,

    Ծi , Ծյ

    ապահովագրության i-րդ կամ j-րդ դասերի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ,

    Գi , Գյ

    ապահովագրության i-րդ կամ j-րդ դասերի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ,

    Ծապi, Ծտպi   

    i-րդ ապահովագրության դասի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ,

    Գապi, Գտպi      

    ապահովագրության i-րդ դասի համար սահմանված մեծություններ՝ ըստ ստորև աղյուսակի՝

    Աղյուսակ 1

    Ապահովագրության դասեր

    Գապi

    տպi

    Առողջության ապահովագրություն

    0.07

    0.10

    Դժբախտ պատահարներից ապահովագրություն

    0.09

    0.13

    Կորij                      ապահովագրության i-րդ և յ-րդ դասերի միջև կորելյացիայի գործակից, որը հավասար է 0.5-ի:

     

    ԲԱԺԻՆ 3. ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ

     

    4. Աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկման ժամանակ կիրառվում է սցենարների վրա հիմնված մոտեցումը, այսինքն՝ պահանջվող կապիտալի մեծությունն որոշվում է՝ գնահատելով սահմանված սցենարի ազդեցությունը ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծության վրա՝ հաշվի առնելով առկա վերաապահովագրության պայմանագրերը, արդեն իսկ ձևավորված տեխնիկական պահուստների մեծությունները և այլ գործոններ։ Ընդ որում, վերաապահովագրության պայմանագրերը, տեխնիկական պահուստները և այլ գործոնները հաշվի են առնվում միայն այն դեպքում և միայն այն չափով, երբ և որքանով տվյալ սցենարի դեպքում դրանք կարող են ազդել ընկերության ընդհանուր կապիտալի մեծության վրա` ազդեցության և դրական, և բացասական ուղղվածության դեպքում:

    5. Սույն հավելվածում ՊԿ=∆ԸԿ|Կ նշագրումը նշանակում է, որ տվյալ ռիսկի մասով պահանջվող կապիտալի մեծությունը հավասար է Կ միանվագ կորստի՝ հաշվետու ամսվա վերջին օրվա ընթացքում ի հայտ գալու արդյունքում ապահովագրական ընկերության՝ սույն կանոնակարգի Հավելված 1-ի համաձայն հաշվարկված ընդհանուր կապիտալի մեծության փոփոխությանը (∆ԸԿ): Ընդ որում, ∆ԸԿ-ն դրական մեծություն է, երբ դիտարկվող սցենարը հանգեցնում է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի կրճատմանը։ Երբ դիտարկվող սցենարը հանգեցնում է ընկերության ընդհանուր կապիտալի ավելացմանը, ապա տվյալ պարագայում պահանջվող կապիտալի մեծությունը հավասար է 0-ի։

    6. Բնական աղետների ռիսկի գնահատման ժամանակ սույն հավելվածով սահմանված ցուցանիշների հաշվարկում դիտարկվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ապահովագրության դասերի ներքո ապահովագրված պայմանագրերը։

    7. Աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿաղետ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

        __________________________

    ՊԿաղետ =

    √ՊԿ2զնգ + ՊԿ2կնտ + ՊԿ2պանդեմիկ , որտեղ

     

    ՊԿզնգ

    զանգվածային պատահարների համար պահանջվող կապիտալի մեծություն` հաշվարկված համաձայն սույն բաժնի,

    ՊԿկնտ

    կենտրոնացման ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն` հաշվարկված համաձայն սույն բաժնի,

    ՊԿպանդեմիկ

    պանդեմիկ ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն` հաշվարկված համաձայն սույն բաժնի:

    8. Զանգվածային պատահարների համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿզնգ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

    ՊԿզնգ = ∆ԸԿ| Կզնգ

    Կզնգ = 0.0015 * ∑i Գi * ԱԳi

     

    որտեղ

     

    ԱԳi    

    հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագրերի համաձայն i-րդ տեսակի վնասից ապահովագրված անձանց i-րդ տեսակի վնասի առաջացման դեպքում վճարման ենթակա առավելագույն գումարների (ապահովագրական գումարներ՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով) հանրագումար:

    Գi

    i-տեսակի վնասի գործակից՝ համաձայն ստորև աղյուսակի՝

    Աղյուսակ 1

     

    i-րդ տեսակի վնաս

    Գi

    Մահ

    0.1

    Մշտական անաշխատունակություն

    0.015

    Ժամանակավոր անաշխատունակություն (1-10 տարի)

    0.05

    Ժամանակավոր անաշխատունակություն (մինչև 1 տարի)

    0.135

    Բժշկական օգնության անհրաժեշտություն

    0.3

     

    9. Կենտրոնացման ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿկնտ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

    ՊԿկնտ = ∆ԸԿ| Կկնտ

    Կկնտ = Քկնտ * ∑i Գi * ՄԱԳi

     

      1

    ՄԱԳi =

    ՔiՔij=1 ԱԳ(i,j)

     

    որտեղ

     

    Քկնտ

    հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության պորտֆելում առկա ամենամեծ կենտրոնացման խմբում ընդգրկված ապահովագրության պայմանագրերով ապահովագրված անձ հանդիսացող անձանց քանակ։
    Ամենամեծ կենտրոնացում է համարվում ապահովագրության պայմանագրերի այն համախումբը, որի համար բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ.
    - համախմբում ընդգրկված պայմանագրերով անձինք ապահովագրված են սույն բաժնի Աղյուսակ 1-ում նշված վնասներից առնվազն մեկից,
    - համախմբում ընդգրկված պայմանագրերով ապահովագրված անձինք աշխատում և/կամ բնակվում են միևնույն շենքում,
    - պայմանագրերի տվյալ համախմբի համար ∑5i=1Քjj=1 ԱԳ(i, j) մեծությունը ամենամեծն է։

    Քi

    i-րդ տեսակի վնասից ապահովագրված անձանց քանակ, որոնք գտնվում են ամենամեծ կենտրոնացման խմբում,

    ԱԳ(i,j)  

    i-րդ տեսակի վնասի առաջացման դեպքում j-րդ ապահովագրված անձին վճարման ենթակա առավելագույն գումար (ապահովագրական գումար՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով),

    Գi

    i-տեսակի վնասի գործակից՝ համաձայն սույն բաժնի աղյուսակ 1-ի:

    10. Պանդեմիկ ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿպանդեմիկ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

     

    ՊԿպանդեմիկ = ∆ԸԿ| Կպանդեմիկ

     

    Կպանդեմիկ = 0.000075 ∑iԱԳաշխi + 0.4 ∑i ԱԳծախսi

     

    որտեղ

     

    i

    hաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ առողջության ապահովագրության պայմանագրերով ապահովագրված անձ հանդիսացող անձանց քանակ, եթե ապահովագրության պայմանագրերով ծածկույթ է նախատեսված ինֆեկցիոն հիվանդությունների արդյունքում առաջացող բժշկական ծախսերի և կորցրած աշխատավարձի (եկամտի) փոխհատուցման համար,

    ԱԳաշխi

    i-րդ ապահովագրված անձին ինֆեկցիոն հիվանդության պատճառով մշտական անաշխատունակ դառնալու արդյունքում կորցրած աշխատավարձի (եկամտի) մասով վճարման ենթակա առավելագույն գումար (ապահովագրական գումար՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով),

    ԱԳծախսi   

    i-րդ ապահովագրված անձին ինֆեկցիոն հիվանդության պատճառով մշտական անաշխատունակ դառնալու արդյունքում բժշկական ծախսերի փոխհատուցման մասով վճարման ենթակա առավելագույն գումար (ապահովագրական գումար՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով):

     

     

    (հավելվածը լրաց. 27.05.19 թիվ 71-Ն)

     

     

     

    Հավելված 7

    «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված
    համարելու չափանիշները»

    Կանոնակարգ 3/02-ի

     

    ԿՅԱՆՔԻ ԱՆԴԵՐՌԱՅԹԻՆԳԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ

     

    1. Կյանքի անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն (ՊԿկյանք) սույն գլխի համաձայն կյանքի ապահովագրության առանձին դասերի համար հաշվարկված կապիտալի պահանջների հանրագումարն է:

    2. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության դասերով (բացառությամբ` ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի իրականացվող դժբախտ պատահարներից, առողջության ապահովագրության) գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար նշված դասերի գծով կապիտալի պահանջը մաթեմատիկական պահուստի մեթոդով և ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունների հանրագումարն է:

    3. Կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստի մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

    ԱՊՄ = ՄՊ * ԳՊ * 0.04, որտեղ՝

    ԱՊՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

    ՄՊ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծությունն է,

    ԳՊ - վերաապահովագրության գործակից` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի (նվազեցված մաթեմատիկական պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով) հարաբերությունն է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծությանը: Եթե ԳՊ-ն փոքր է 0.85-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0.85 մեծությամբ:

    4. Կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

    ՌԿՄ = ՌԿ * ԳՌ * 0.003, որտեղ՝

    ՌԿՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

    ՌԿ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ռիսկային կապիտալի մեծությունն է, որը հանդիսանում է կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարի մեծության և այդ պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծության տարբերություն: Ընդ որում, եթե ապահովագրության պայմանագրով նախատեսված է ապահովագրական գումարի վճարում անուիտետի միջոցով կամ մաս-մաս վճարում կամ նախատեսված է պարբերական վճարումների այլ ձև, ապա ռիսկային կապիտալը հաշվարկվում է որպես այդ գումարների ներկա (զեղչված) արժեքի և այդ պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի տարբերություն,

    ԳՌ - վերաապահովագրության գործակից՝ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) գծով հաշվարկված ռիսկային կապիտալի մեծության և այդ մեծության մեջ վերաապահովագրողի մասնակցության բաժնի տարբերության (զուտ ռիսկային կապիտալ) հարաբերությունն է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) գծով հաշվարկված ռիսկային կապիտալի համախառն մեծությանը: Եթե ԳՌ-ն փոքր է 0.5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0.5 մեծությամբ:

    5. Եթե կյանքի ապահովագրության առանձին պայմանագրերի գծով ռիսկային կապիտալը բացասական մեծություն է, ապա ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծության հաշվարկում այն մասնակցում է 0 արժեքով:

    6. Կյանքի ապահովագրության այն պայմանագրերի գծով, որոնցով ապահովագրական հատուցում վճարվում է միայն սահմանված որոշակի ժամկետում մահվան դեպքում (կյանքի ժամկետային ապահովագրություն) և այդ պայմանագրի գործողության ժամկետը չի գերազանցում 3 տարին, ռիսկային կապիտալի մեթոդը կիրառելիս սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված բանաձևում 0.003-ի փոխարեն օգտագործվում է 0.001 գործակիցը, իսկ եթե պայմանագրի գործողության ժամկետը գերազանցում է 3 տարին, սակայն չի գերազանցում 5 տարին, կիրառվում է 0.0015 գործակիցը:

    7. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի դժբախտ պատահարներից, առողջության ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար կապիտալի պահանջը հաշվարկվում է սույն կանոնակարգի Հավելված 6-ի համաձայն:

    8. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության դասով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար կապիտալի պահանջը նշված դասի գծով հաշվարկվում է որպես հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում ապահովագրության տվյալ դասի գծով հաշվեգրված կառավարչական ծախսերի (կառավարչական և հասարակական կապերի գծով ծախսեր, ուսուցման ծախսեր և այլ ոչ տոկոսային ծախսեր) 25 տոկոս: Ընդ որում, տվյալ դասի գծով կառավարչական ծախսերի հաշվարկն իրականացվում է համամասնության սկզբունքով, այսինքն` հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում ապահովագրական ընկերության կողմից հաշվեգրված համախառն ապահովագրավճարներում ապահովագրության տվյալ դասի գծով հաշվեգրված մեծության տեսակարար կշիռը կիրառվում է նույն ժամանակահատվածում ապահովագրական ընկերության կողմից հաշվեգրված ընդհանուր կառավարչական ծախսերի նկատմամբ:

    9. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ և (կամ) 6-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության դասերով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար կապիտալի պահանջը նշված դասերի գծով հաշվարկվում է մաթեմատիկական պահուստի մեթոդով:

    10. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության դասով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար կապիտալի պահանջը նշված դասի գծով հավասար է տոնտինի ներքո կուտակված ակտիվների 1 տոկոսին:

    (հավելվածը լրաց. 27.05.19 թիվ 71-Ն)

    (կանոնակարգը խմբ., փոփ., լրաց. 20.12.11 թիվ 368-Ն, փոփ. 27.11.12 թիվ 326-Ն, լրաց., խմբ., փոփ. 12.08.14 թիվ 225-Ն, 18.04.15 թիվ 90-Ն, փոփ. խմբ., լրաց. 15.12.15 թիվ 275-Ն, լրաց. 12.05.17 թիվ 106-Ն, լրաց., փոփ. 11.10.19 թիվ 159-Ն, փոփ., լրաց., խմբ. 27.05.19 թիվ 71-Ն)

    Փոփոխված ակտ
    Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան