Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.08.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
14.08.2020
Дата вступления в силу
14.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

         

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

        

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ  ԵԿԴ/3660/02/14

2020 թ.    

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3660/02/14

Նախագահող դատավոր՝

 Լ. Գրիգորյան

Դատավորներ՝

 Մ. Հարթենյան

 Գ.  Խանդանյան

                          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

          

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

          

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուզող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

       

2020 թվականի օգոստոսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Մաքս Նիկել Դիվելըփմենթ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ), «Ռեդուտ Ասեթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)` վարկային գործառնությունների իրականացման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2018 թվականի որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը,

  

Պ Ա Ր Զ Ե Ց

  

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Բանկին կատարելու վարկային գործառնությունների իրականացման թիվ V04625 պայմանագրով նախատեսված պարտավորությունները:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) 11.11.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան, դատավորներ՝ Ս. Միքայելյան, Ն. Բարսեղյան) 19.03.2015 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2014 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդ. Ավետիսյան) 30.11.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան, դատավորներ՝ Կ. Հակոբյան, Ա. Հունանյան) 26.12.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.11.2015 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 31.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.01.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.07.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը։

     

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետը, 348-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետը, 887-րդ հոդվածը, 889-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում ու գնահատում:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ թիվ V04625 գլխավոր պայմանագրով Բանկը Հայցվորի նկատմամբ ստանձնել է որոշակի պարտավորություններ, իսկ Հայցվորը կրում է այդ պայմանագրով նախատեսված պարտավորություններ, ինչպես նաև ձեռք է բերել իրավունքներ, մասնավորապես` պայմանագրի պայմանները կատարելուն պարտավորեցնելու պահանջի իրավունք:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է նաև, որ գլխավոր պայմանագրի գոյության փաստը հաստատվում է այն հանգամանքով, որ կողմերը մասնակիորեն կատարել են վերը նշված պայմանագիրը՝ ի թիվս այլ գործողությունների մատնանշելով նաև այն հանգամանքը, որ որպես վարկի ապահովման միջոց գրավադրվել է գույք, ինչպես նաև կնքվել են երաշխավորության պայմանագրեր:

Վերաքննիչ դատարանի վերը նշված հետևությունները հիմնավոր չեն, քանի որ նման խոշոր չափերի վարկը կարող է տրամադրվել միայն պարտավորությունների կատարման համար համապատասխան ապահովման առկայության դեպքում: Բացի այդ, սույն գործով Բանկի և Ընկերության միջև կնքված գլխավոր պայմանագրի և համաձայնագրերի հիման վրա որպես Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովում կնքվել են նաև 23.08.2012 թվականի թիվ V04625/1 հիփոթեքի պայմանագիրը, երաշխավորության 23.08.2012 թվականի թիվ V04625/2, 23.08.2012 թվականի թիվ V04625/3, 23.08.2012 թվականի թիվ V04625/5 պայմանագրերը, 25.09.2012 թվականի թիվ V04625/7 բաժնեմասի գրավի պայմանագիրը և 01.11.2012 թվականի թիվ V04625/8 հիփոթեքի պայմանագիրը։

  Ստորադաս դատարանները, պարտավորեցնելով Բանկին վարկ տրամադրել սնանկ ճանաչված Ընկերությանը, անտեսել են նաև, որ տրամադրվող վարկը լինելու է առանց տոկոս՝ հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջները, քանի որ վարկը տրամադրելու պահից տոկոսները չեն հաշվեգրվելու: Արդյունքում, Բանկը կպարտավորվի վարկ տրամադրել սնանկ ճանաչված Ընկերությանը՝ առանց ապահովման և տոկոսների հաշվեգրման, ինչը հակասում է Բանկի կողմից իրականացվող գործառույթներին և խարխլում վարկի էությունը:

        

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.01.2018 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը  մերժել:

        

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

  Տվյալ դեպքում Բանկը չի տրամադրել վարկի գումարը՝ նշելով, որ փոխվել է բանկի քաղաքականությունը՝ կապված շինարարության ֆինանսավորման հետ ընդհանրապես: Արդյունքում Ընկերությունը ոչ միայն չի կարողանում իրականացնել շինարարական աշխատանքներ և մարել վարկի գումարը, այլ նաև կրում է վնասներ, այսինքն՝ կոպտորեն խախտվում են նրա իրավունքները, մասնավորապես՝ վարկ ստանալու իրավունքը:

Ի հիմնավորումն իր վարքագծի իրավաչափության՝ Բանկը ներկայացրել է 01.08.2014 թվականին Բանկում կայացված բանակցությունների նիստի արձանագրությունը, որն ուղղակի հերքում է վարկ տրամադրելուց հրաժարվելու համար որևէ իրավական հիմքի առկայությունը և հաստատում, որ վարկ չտրամադրելու պատճառը միայն  Բանկի քաղաքականության փոփոխությունն է, որպիսի իրավական կատեգորիա գոյություն չունի:

      

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը` 

1) 23.08.2012 թվականին Ընկերության և «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջև կնքվել է վարկային գործառնությունների իրականացման թիվ V04625 գլխավոր պայմանագիրը, որի համաձայն՝ պայմանագրով կողմերը համագործակցության սկզբունքներով միմյանց հետ պարտավորվել են իրականացնել օրենքով նախատեսված ֆինանսական գործառնություններ: Պայմանագրով վարկերի, վարկային գծերի, օվերդրաֆտների և երաշխիքների տրամադրման առավելագույն սահմանաչափը սահմանվել է 5.500.000 ԱՄՆ դոլարի չափով, 3.651 օրով, մինչև 22.08.2022 թվականը ներառյալ (հատոր 1-ին, գ.թ. 11-22).

2) 24.08.2012 թվականին Ընկերության և «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջև կնքված վարկի տրամադրման թիվ V04625/6 համաձայնագրի համաձայն` 1.469 օր ժամկետով, մինչև 01.09.2016 թվականը վարկի մարման վերջնաժամկետով, տարեկան 12,5% տոկոսադրույքով, վարկի մարումն ըստ համաձայնագրի անբաժան մասը կազմող ժամանակացույց-պարտավորագրով սահմանված չափերով, հաճախականությամբ և ժամկետներում Ընկերությունը «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից ստացել է 930.000 ԱՄՆ դոլար վարկ` ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 42/1 հասցեում գտնվող հողամասում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 23-26)

3) 01.11.2012 թվականին Ընկերության և «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջև կնքված վարկի տրամադրման թիվ V04625/9 համաձայնագրի համաձայն՝ 1.400 օր ժամկետով, մինչև 01.09.2016 թվականը վարկի մարման վերջնաժամկետով, տարեկան 12,5% տոկոսադրույքով, վարկի մարումն ըստ համաձայնագրի անբաժան մասը կազմող ժամանակացույց-պարտավորագրով սահմանված չափերով, հաճախականությամբ և ժամկետներում Ընկերությունն «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից ստացել է 300.000 ԱՄՆ դոլար վարկ՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 42/1 հասցեում գտնվող հողամասում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 27-30).

4) 14.12.2012 թվականին Ընկերության և «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջև կնքված վարկի տրամադրման թիվ V04625/10 համաձայնագրի համաձայն՝ 1.357 օր ժամկետով, մինչև 01.09.2016 թվականը վարկի մարման վերջնաժամկետով, տարեկան 12,5% տոկոսադրույքով, վարկի մարումն ըստ համաձայնագրի անբաժան մասը կազմող ժամանակացույց-պարտավորագրով սահմանված չափերով, հաճախականությամբ և ժամկետներում Ընկերությունն «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ից ստացել է 2.000.000 ԱՄՆ դոլար վարկ՝ ՀՀ, ք.Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 42/1 հասցեում գտնվող հողամասում շինարարական աշխատանքներ իրականացնելու, ընթացիկ ֆինանսական պարտավորությունների կատարման, կրեդիտորական պարտքի մարման նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 31-34).

5) Ընկերությունը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի վճռով սնանկ է ճանաչվել  (հատոր 6-րդ, գ.թ. 46).

6) 23.08.2012 թվականին կնքված թիվ V 04625 գլխավոր պայմանագրով սահմանված առավելագույն սահմանաչափից պակաս է տրամադրվել 2.270.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Գործում առկա չէ նշված գումարը Բանկից ստանալու վերաբերյալ Ընկերության հայտը և դրա վերաբերյալ Բանկի մերժման որոշումը:

7) Ընկերությունը, «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին ուղղված 01.04.2014 թվականի գրությամբ, հայտնել է, որ Ընկերությունը մտադիր է սեփականատերերի միջոցներով շարունակել ներդրումները շինարարական աշխատանքները շարունակելու համար, սակայն տվյալ պահին ելնելով ֆինանսատնտեսական իրավիճակից տվյալ ներդրումների իրականացումը և վարկերի մարումները ծանր կանդրադառնան Ընկերության վրա: Այդ պատճառով դիմել է վարկերի մարումների ժամանակացույցի վերանայման, այն է` տոկոսների մարումը մինչև 01.11.2014 թվականը, իսկ մայր գումարի մարումը մինչև 01.04.2015 թվականը հետաձգելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 129).

8) «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 26.04.2014 թվականի վարկային կոմիտեի նիստի թիվ 024 արձանագրությամբ որոշվել է հաստատել վերը նշված դիմումը հետևյալ պայմաններով`  «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդ Ընկերության հետ 23.08.2012 թվականին կնքված թիվ V04625 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրերի շրջանակներում 24.08.2012 թվականին կնքված թիվ V04625/6, 01.11.2012 թվականին կնքված թիվ V04625/9, 14.12.2012 թվականին կնքված թիվ V04625/10 վարկի տրամադրման համաձայնագրերով տրամադրված վարկերի վճարումների ժամանակացույցերը վերանայել հետևյալ կերպ`

1. վերանայումից հետո առաջին 12 ամիսների համար տոկոսագումարների վճարումները նշանակել եռամսյակային,

2. վերանայումից հետո սկսած 13-րդ ամսվանից նշանակել մայր գումարների և տոկոսագումարների  ամենամսյա  մարման  անուիտետային  ժամանակացույց (հատոր 1-ին, գ.թ. 130).

9) «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի և Ընկերության միջև կնքվել են համաձայնագրեր` 24.08.2012 թվականին կնքված V04625/6, 01.11.2012 թվականին կնքված V04625/9 և 14.12.2012 թվականին կնքված V04625/10 վարկի տրամադրման համաձայնագրերի անբաժան մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրում  փոփոխություններ  կատարելու վերաբերյալ (հատոր 1-ին,  գ.թ. 109-110, 115-116, 125-126).

10) Ընկերությունը պարբերաբար թույլ է տվել վարկային համաձայնագրերի ժամանակացույց-պարտավորագրերով սահմանված վճարման ժամկետների կետանցներ, որոնք շարունակվել են նաև փոփոխված ժամանակացույցով նախատեսված վճարումներն իրականացնելիս (հատոր 4-րդ, գ.թ. 34-53, 56-75, 97-104):

       

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 889-րդ հոդվածով սահմանված` վարկատուի` վարկավորումից հրաժարվելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 889-րդ հոդվածի, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

  Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

 - արդյո՞ք իրավաչափ է Վարկատուի կողմից վարկային պայմանագրով նախատեսված վարկը Վարկառուին տրամադրելուց մասնակի հրաժարվելն այնպիսի հանգամանքների առկայության պարագայում, որոնք ակնհայտ վկայում են, որ Վարկառուին տրամադրված գումարը ժամկետում չի վերադարձվելու.

- արդյո՞ք Վարկատուի կողմից վարկավորումից հրաժարվելու դեպքում սնանկ ճանաչված Վարկառուն իրավունք ունի պահանջելու պարտավորեցնել Վարկատուին կատարել վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները:

      

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի վերլուծությանը, նշել է, որ վարկային պայմանագրով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, ինչպես նաև ձեռք է բերում իրավունք՝ պահանջելու հետ վերադարձնել այդ դրամական միջոցները և տոկոսներ վճարել դրանցից, իսկ վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում այդ միջոցներն ստանալու իրավունք և ստանձնում վարկատուին տոկոսներ վճարելու ու ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն:

Միաժամանակ նշված հոդվածով ամրագրվել է, որ վարկային հարաբերությունների նկատմամբ փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը կիրառելի են, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ վարկային հարաբերությունները կարգավորող նորմերով և բուն վարկային պայմանագրով: Այսինքն՝ վարկային հարաբերությունները կարգավորելու առումով օրենսդիրը նախապատվությունը տվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ վարկային հարաբերությունները կարգավորող նորմերին և վարկային պայմանագրին, որոնցով այլ բան նախատեսված չլինելու դեպքում միայն տվյալ հարաբերությունների նկատմամբ կարող են գործել փոխառության հարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը (տես` «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ն ընդդեմ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4072/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

        

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վարկային պայմանագրի կողմերի`վարկ տրամադրելուց կամ այն ստանալուց հրաժարվելու հետ կապված հարաբերությունները կարգավորել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 889-րդ հոդվածով: Նշված հոդվածը սահմանում է, որ այնպիսի հանգամանքների առկայությամբ, որոնք ակնհայտ վկայում են, որ վարկառուին տրամադրված գումարը ժամկետում չի վերադարձվի, վարկատուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկային պայմանագրով նախատեսված վարկը վարկառուին տրամադրելուց: Վարկառուի կողմից վարկային պայմանագրով նախատեսված վարկի նպատակային օգտագործման պարտականությունը խախտելու դեպքում (հոդված 884) վարկատուն իրավունք ունի հրաժարվել վարկառուին վարկավորելուց:

Նույն հոդվածով սահմանվել է նաև Վարկառուի իրավունքը` լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկը ստանալուց` այդ մասին մինչև պայմանագրով սահմանված վարկ տրամադրելու ժամկետը ծանուցելով վարկատուին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ վարկային պայմանագրով:

Այսպիսով, բոլոր այն դեպքերում, երբ առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք ակնհայտ վկայում են, որ վարկառուին տրամադրված գումարը ժամկետում չի վերադարձվի, կամ եթե առկա է Վարկառուի կողմից վարկային պայմանագրով նախատեսված վարկի նպատակային օգտագործման պարտականության խախտում, օրենսդիրն ամրագրել է Վարկատուի իրավունքը` նույնիսկ վարկային պայմանագրով նախատեսված համապատասխան պարտավորության առկայության պայմաններում հրաժարվելու Վարկառուին վարկավորելուց՝ հնարավորություն ընձեռելով Վարկատուին ինչպես ամբողջ ծավալով, այնպես էլ մասնակի մերժել Վարկառուին վարկ տրամադրելը:

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ վարկային հարաբերությունները կարգավորող 47-րդ գլխի նորմերով, ինչպես նաև նույն օրենսգրքի` փոխառության հարաբերությունները կարգավորող 46-րդ գլխի նորմերով սահմանված չեն այն հանգամանքները, որոնք կարող են ակնհայտ վկայել Վարկառուին տրամադրված գումարը ժամկետում չվերադարձվելու մասին: Հետևաբար, պայմանագրի ազատության սկզբունքից ելնելով և հիմք ընդունելով վարկային պայմանագրի առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարկատուի՝ Վարկառուին վարկավորելուց հրաժարվելու համար հիմք հանդիսացող հանգամանքները և կարգը կարող են նախատեսված լինել վարկային պայմանագրով: Ընդ  որում, վարկային պայմանագրի կողմերն ազատ են որոշել այդ պայմաններն իրենց հայեցողությամբ` համապատասխան պայմաններն ամրագրելով վարկային պայմանագրի տեքստում, պայմանով, որ դրանք չհակասեն վարկային հարաբերությունները կարգավորող նորմերի իմպերատիվ պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

  23.08.2012 թվականին Ընկերության և «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի միջև կնքվել է թիվ V04625 Վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագիր, ըստ որի՝

«1. Պայմանագրով Կողմերը համագործակցության սկզբունքներով միմյանց հետ իրականացնում են օրենքով նախատեսված ֆինանսական գործառնություններ, որոնք սահմանված են Պայմանագրի սույն բաժնի Ա-Դ ենթաբաժիններում, եթե դրանց իրականացման պահին Վարկառուն բավարարում է Բանկի կողմից սահմանված ներքին իրավական ակտերի պահանջներին:

Եթե այլ բան չի նախատեսվում Պայմանագրով, ապա Ա-Դ ենթաբաժիններում նշված ֆինանսական գործառնությունները միասին կանվանվեն «Վարկային գործառնություններ», Պայմանագրի Ա-Դ ենթաբաժիններում նշված համաձայնագրերը՝  «Համաձայնագրեր»:

2. Պայմանագրով վարկերի, վարկային գծերի, օվերդրաֆտների և երաշխիքների տրամադրման առավելագույն սահմանաչափը (այսուհետ՝ Սահմանաչափ) սահմանվում է 5.500.000 ԱՄՆ դոլարի (կամ դրան համարժեք այլ արժույթի) չափով, 3651 օրով, մինչև 22.08.2022 թվականը ներառյալ գործողության ժամկետով: Ընդ որում, մինչև Բանկի համար ընդունելի գրավներով ապահովման միջոցների համալրումը (և/կամ գրավադրված գույքի բարելավումն ու վերագնահատումը), ընկերության հետ կարող են կնքվել մինչև 930.000 ԱՄՆ դոլարը (կամ դրան համարժեք այլ արժույթը) չգերազանցող վարկային գործառնություններ, իսկ համապատասխան գրավներով ապահովելու դեպքում՝ վարկային գործառնություններ՝ մինչև 5.500.000 ԱՄՆ դոլար գումարի շրջանակներում՝ պայմանով, որ վարկային գործառնությունների ընդհանուր գումարի և դրանց ապահովման միջոց հանդիսացող գույքերի գնահատված արժեքի հարաբերակցությունը չի գերազանցի 70%-ը»:

  Կողմերի միջև 23.08.2012 թվականին կնքված թիվ V04625 գլխավոր պայմանագրով 5.500.000 ԱՄՆ դոլար առավելագույն սահմանաչափով նախատեսված գումարից Բանկն Ընկերությանը 24.08.2012 թվականին կնքված թիվ V04625/6 վարկի տրամադրման համաձայնագրով տրամադրել է 930.000 ԱՄՆ դոլար, 01.11.2012 թվականին կնքված թիվ V04625/9 վարկի տրամադրման համաձայնագրով` 300.000 ԱՄՆ դոլար, իսկ 14.12.2012 թվականին կնքված թիվ V04625/10 վարկի տրամադրման համաձայնագրով` 2.000.000 ԱՄՆ դոլար վարկեր, ընդամենը` 3.230.000 ԱՄՆ դոլար: 

  Վերոգրյալ համաձայնագրերով տրամադրված վարկային գումարների շրջանակում Ընկերությունը ստանձնած պարտավորությունները պատշաճ չի կատարել` թույլ տալով վճարային պարտավորությունների կետանց, ինչից հետո Բանկի կողմից Ընկերությանն այլևս վարկ չի տրամադրվել:

  Ընկերությունը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի վճռով ճանաչվել է սնանկ: 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Բանկին՝ իր հետ կնքված թիվ V04625 գլխավոր պայմանագրով նախատեսված առավելագույն սահմանաչափով վարկ տրամադրել:

   Դատարանը, բավարարելով հայցապահանջը, պատճառաբանել է, որ «Բանկն առանց որևէ իրավական հիմքի հրաժարվել է տրամադրել վարկ` չներկայացնելով թույլատրելի և վերաբերելի որևէ ապացույց վարկը տրամադրելու կամ այն չտրամադրելու իրավաչափ հիմքերի /փաստերի/ առկայության մասին, մինչդեռ [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով այդ փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է բանկը։ Ավելին` վարկի այս գումարը գերապահովված է անշարժ գույքի գրավի, անձնական երաշխավորության պայմանագրերով, որոնք հետազոտվել և գնահատվել են գործի ողջ քննության ընթացքում, ինչպես նաև նշված գումարից 2.000.000 ԱՄՆ դոլարի չափով առկա է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված բանկային երաշխիքը, որը նույնպես հանդիսանում է ապահովման միջոց, բացի այդ գործի նյութերում առկա վճարման գրաֆիկների համաձայն, հայցվոր ընկերությունը չի խուսափել պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելուց»։

  Դատարանն արձանագրել է նաև, որ «Բանկը վարկ տրամադրելու պարտականությունը ստանձնել է՝ ստորագրելով գլխավոր պայմանագիրը, նույն հիմքով Ընկերության մոտ ծագել է վարկ պահանջելու և ստանալու իրավունքը, և վճռել է՝ վերացնել Ընկերության իրավունքի խախտումը և պարտավորեցնել Բանկին կատարել՝ վերջինիս և Ընկերության միջև 23.08.2012 թվականին կնքված թիվ V04625 գլխավոր պայմանագրով ստանձնած 5.500.000 ԱՄՆ դոլար առավելագույն սահմանաչափով վարկեր, վարկային գծեր, օվերդրաֆտներ և երաշխիքներ տրամադրելու պարտականությունը»։

Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, ըստ էության, հիմնավոր է համարել դատարանի վերը նշված եզրահանգումները, միևնույն ժամանակ արձանագրելով, որ «(...) թիվ V04625 գլխավոր պայմանագրով Բանկն Ընկերության նկատմամբ ստանձնել է որոշակի պարտավորություններ, իսկ վերջինս կրում է այդ պայմանագրով նախատեսված պարտավորություններ, ինչպես նաև ձեռք է բերել իրավունքներ, մասնավորապես` պայմանագրի պայմանները կատարել պարտավորեցնելու պահանջի իրավունք: Նշված պայմանագրի գոյության փաստը հաստատվել է այն հանգամանքով, որ կողմերը մասնակիորեն կատարել են այդ պայմանագրի պահանջները, այն է` Բանկի իրավանախորդը և հայցվորը կնքել են վարկի հատկացման պայմանագրեր և կատարել են դրանք` հատկացվել են վարկեր, կատարվել են դրանց մարումներ, որպես վարկի ապահովման միջոց գրավադրվել է գույք, ինչպես նաև կնքվել է երաշխավորության պայմանագրեր: Բացի այդ կողմերը երբեք չեն վիճարկել թիվ V04625 գլխավոր պայմանագիրը, կամ որևէ մեկը չի առաջարկել այն լուծել կամ դադարեցնել, հետևաբար այդ պայմանագիրը բանկի համար առաջացրել է պարտավորություններ: (...)Պատասխանողը երբեք հիմքեր չի ունեցել և դրանց մատնանշմամբ Ընկերությանը չի մերժել գլխավոր պայմանագրից բխող վարկերի տրամադրումը, սակայն պատասխանողի գործողությունների արդյունքում Ընկերությունը կրել է վնասներ և հայտնվել ֆինանսական վատթարագույն վիճակում»։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ «(...) Ընկերության իրավունքի խախտումը տեղի է ունեցել դեռևս 2013 թվականից սկսած, և այդ հանգամանքից ելնելով է նաև վերջինս սնանկ ճանաչվել Դատարանի 01.12.2015 թվականի վճռով, ինչպես նաև հաշվառմամբ այն հանգամանքի, որ Բանկը հայցվորին վարկի տրամադրումը նշված /սնանկության/ հիմքով երբեք չի մերժել, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատասխանողի կողմից դեռևս 2013 թվականին թույլ տրված գլխավոր պայմանագրի պայմանների խախտման փաստն արձանագրելու համար այն էական չէ, իսկ հետագայում Բանկն այդ պայմանագրից ծագած իր պարտավորությունների կատարման փուլում պետք է առաջնորդվի գործող օրենսդրությամբ և նշված պայմանագրով»:

       

Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը, հարկ է համարում նշել, որ գործի քննության պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականից ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականից ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք  է  լինի  գործով  ձեռք  բերված  ապացույցների  բազմակողմանի,  լրիվ  և  օբյեկտիվ  հետազոտման  տրամաբանական հետևությունը`  հաշվի  առնելով  դրանց  համակցությունը  և  փոխադարձ  կապը,  կիրառման ենթակա  իրավունքը  և  ներքին  համոզմունքը:  Ապացույցի  գնահատումն  ապացույցների տրամաբանական  և  իրավաբանական  որակումն  է՝  դրանց  վերաբերելիության,  թույլատրելիության,  արժանահավատության  և  բավարարության  տեսանկյունից:  Ընդ որում, ապացույցների  բավարարությունը  գործով  ձեռք  բերված  ապացույցների  այնպիսի համակցությունն  է,  որը  հնարավորություն  է  տալիս  վերջնական  եզրահանգում  կատարելու որոնվող  փաստերի  առկայության  կամ  բացակայության  վերաբերյալ:  Ապացույցների գնահատումը  բավարարության  տեսանկյունից  հետապնդում  է  ապացույցների  միջև  հակասությունները  վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից  կատարված հետևությունների ճշմարտացիության  վերաբերյալ  կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ  դատարանը  կարող  է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ  դատարանի  կողմից  գործն  ըստ  էության լուծող դատական  ակտը չի կարող  հիմնված  լինել  հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե´ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործում առկա ապացույցները չեն գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով 23.08.2012 թվականի թիվ V04625 Վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի 1-ին և 2-րդ կետերով սահմանվել է, որ`

«1. Պայմանագրով Կողմերը համագործակցության սկզբունքներով միմյանց հետ իրականացնում են օրենքով նախատեսված ֆինանսական գործառնություններ, որոնք սահմանված են Պայմանագրի սույն բաժնի Ա-Դ ենթաբաժիններում, եթե դրանց իրականացման պահին Վարկառուն բավարարում է Բանկի կողմից սահմանված ներքին իրավական ակտերի պահանջներին:

Եթե այլ բան չի նախատեսվում Պայմանագրով, ապա Ա-Դ ենթաբաժիններում նշված ֆինանսական գործառնությունները միասին կանվանվեն «Վարկային գործառնություններ», Պայմանագրի Ա-Դ ենթաբաժիններում նշված համաձայնագրերը՝  «Համաձայնագրեր»:

2. Պայմանագրով վարկերի, վարկային գծերի, օվերդրաֆտների և երաշխիքների տրամադրման առավելագույն սահմանաչափը (այսուհետ՝ Սահմանաչափ) սահմանվում է 5.500.000 ԱՄՆ դոլարի (կամ դրան համարժեք այլ արժույթի) չափով, 3651 օրով, մինչև 22.08.2022 թվականը ներառյալ գործողության ժամկետով: Ընդ որում, մինչև Բանկի համար ընդունելի գրավներով ապահովման միջոցների համալրումը (և/կամ գրավադրված գույքի բարելավումն ու վերագնահատումը), ընկերության հետ կարող են կնքվել մինչև 930.000 ԱՄՆ դոլարը (կամ դրան համարժեք այլ արժույթը) չգերազանցող վարկային գործառնություններ, իսկ համապատասխան գրավներով ապահովելու դեպքում՝ վարկային գործառնություններ՝ մինչև 5.500.000 ԱՄՆ դոլար գումարի շրջանակներում՝ պայմանով, որ վարկային գործառնությունների ընդհանուր գումարի և դրանց ապահովման միջոց հանդիսացող գույքերի գնահատված արժեքի հարաբերակցությունը չի գերազանցի 70%-ը»:

Նույն 1-ին բաժնի «Ե» ենթաբաժնի 16-րդ կետով ամրագրվել է վերը նշված վարկային գործառնությունների իրականացման կարգը՝ սահմանելով, որ «Յուրաքանչյուր անգամ Վարկային գործառնություններն իրականացվում են Բանկի կողմից հաստատված Վարկային գործառնությունները կանոնակարգող ներքին իրավական ակտերի համաձայն (կանոնակարգեր, կարգեր, ընթացակարգեր, հրահանգեր և այլն) քննարկելուց և համապատասխան որոշում ընդունելուց հետո: Եթե քննարկման արդյունքներով Բանկի կողմից որոշում է կայացվում մերժել Վարկային գործառնությունների իրականացումը, ապա Վարկառուն իրավունք ունի մերժման հիմքերը վերացնելուց հետո կրկին անգամ դիմել Վարկային գործառնություններ իրականացնելու խնդրանքով: Բանկի կողմից Վարկային գործառնությունների իրականացումը կրկին անգամ մերժելուց հետո, Վարկառուն իրավունք ունի Վարկային գործառնությունների իրականացման խնդրանքով դիմելու Բանկ` պաշտոնական մերժումը ստանալուց երեք ամիս հետո»:

Նշված պայմանագրի 1-ին բաժնի «Բ» ենթաբաժնի 8-րդ կետով սահմանվել են այն պայմանները, որոնց առկայության դեպքում Բանկն իրավունք ունի չտրամադրել գումարներ վարկային գծից, ամրագրելով, որ (...), եթե Վարկառուն վարկային միջոցներն օգտագործում է Վարկային գծի տրամադրման համաձայնագրով չնախատեսված նպատակներով (ոչ նպատակային) կամ խախտել է Պայմանագրով և/կամ Վարկային գծի տրամադրման համաձայնագրով սահմանված պարտավորություններից որևէ մեկը, ունի ժամկետանց դրամական պարտավորություններ Բանկի, այլ բանկերի կամ պետական բյուջեի հանդեպ, Վարկառուի բանկային հաշիվների վրա արգելանք է դրված, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ վարկային գծի գործողության ժամկետի ավարտին մնացել է 30 (երեսուն) օրացուցային օր:

Համանման կարգավորում է նախատեսվել նաև Պայմանագրի 28-րդ կետով, ըստ որի` «Բանկն իրավունք ունի հրաժարվել Վարկառուին Վարկ տրամադրելուց, ինչպես նաև միակողմանիորեն վերանայել Պայմանագրի և Համաձայնագրերի շրջանակներում արդեն իսկ տրամադրված Վարկի էական պայմանները (գումարի չափ, մարման ժամկետ, տարեկան տոկոսադրույք, Վարկի արժույթ և այլ) կամ պահանջել Պայմանագրի և Համաձայնագրերի շրջանակներում տրամադրված Վարկի մասնակի կամ ամբողջական վաղակետ մարում, եթե`

 Վարկառուի կողմից խախտվել են Պայմանագրի և/կամ Համաձայնագրերի պայմանները,

  Վարկառուն չի կատարել Պայմանագրով կամ Համաձայնագրերով սահմանված իր պարտավորություններից որևէ մեկը. (...)

  Առկա են վարկառուի անվճարունակությունը /սնանկությունը/ հիմնավորող հանգամանքներ կամ փաստաթղթեր,

 Բանկի, այլ բանկերի, վարկային կամ այլ կազմակերպությունների, կամ պետական բյուջեի նկատմամբ Վարկառուն ունի ժամկետանց պարտավորություններ,

   էապես վատթարացել են ներքոշարադրյալ ցուցանիշներով արտահայտված ֆինանսական վիճակը, (...)

  Բանկի մոտ առկա են արժանահավատ տեղեկություններ, որոնք վկայում են այնպիսի դեպքերի հնարավոր առաջացման մասին, որոնք կարող են էապես վատթարացնել վարկառուի ֆինանսական վիճակը։(...)»:

Միևնույն ժամանակ, թիվ V04625 Վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի 1-ին բաժնի «Ե» ենթաբաժնի 17-րդ կետով կողմերն ամրագրել են, որ «Վարկային գործառնություններ իրականացնելն ու դրա հիման վրա համապատասխան Համաձայնագրեր կնքելը հանդիսանում է Բանկի իրավունքը»:

ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի  447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ  համադրելու  միջոցով:  Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե  նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է պայմանագրի մեկնաբանման հարցին և արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տես` «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ  դատարանը,  մեկնաբանելով Գլխավոր  վարկային պայմանագրի 1-ին և 2-րդ կետերը՝ դրանցում առկա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով, արձանագրում է, որ դրանցով կողմերը համաձայնություն են ձեռք բերել առավելագույնը 5.550.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար սահմանաչափով, որոշակի ֆինանսական գործառնություններ իրականացնելու նպատակով կնքել Գլխավոր պայմանագրով սահմանված՝ Ա-Դ ենթաբաժիններով նախատեսված բանկային գործունեությանը բնորոշ պայմանագրերը, պայմանով, որ համապատասխան ֆինանսական գործառնության իրականացման պահին Վարկառուն բավարարի Բանկի կողմից սահմանված ներքին իրավական ակտերի պահանջներին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարկային գործառնությունների գլխավոր պայմանագրով նախանշված սահմանաչափի գումարները Բանկի կողմից Ընկերությանը տրամադրվել են վարկի տրամադրման առանձին համաձայնագրերով, հիմք ընդունելով կողմերի  միջև կնքված  Գլխավոր պայմանագրի 1-ին բաժնի Ա ենթաբաժինը, ինչպես նաև նկատի ունենալով, որ համապատասխան համաձայնագրերի կնքման պահին Վարկառուն բավարարել է Բանկի կողմից սահմանված ներքին իրավական ակտերի պահանջներին:

Այլ կերպ ասած` Բանկի կողմից Ընկերությանը 3.230.000 ԱՄՆ դոլարի տրամադրումն իրականացվել է ոչ թե անմիջականորեն Վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրի շրջանակում, այլ նույն Գլխավոր պայմանագրից բխող` Ընկերության և Բանկի միջև կնքված թվով երեք՝ 24.08.2012 թվականին կնքված թիվ V04625/6, 01.11.2012 թվականին կնքված թիվ V04625/9 և 14.12.2012 թվականին կնքված թիվ V04625/10 վարկի տրամադրման համաձայնագրերի շրջանակներում:

Վճռաբեկ դատարանը, Գլխավոր վարկային պայմանագրի 16-րդ կետը մեկնաբանելով դրանում առկա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով, արձանագրում է, որ դրանով կողմերն ամրագրել են գլխավոր պայմանագրից բխող վարկային գործառնությունների իրականացման ընթացակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր Վարկային գործառնություն իրականացվելու է Բանկի կողմից հաստատված՝ Վարկային գործառնությունները կանոնակարգող ներքին իրավական ակտերի համաձայն (կանոնակարգեր, կարգեր, ընթացակարգեր, հրահանգեր և այլն) քննարկելուց և համապատասխան որոշում ընդունելուց հետո` Վարկառուի խնդրանքի /հայտի/ հիման վրա:

 Այլ կերպ ասած՝ կողմերը վերը նշված կետով սահմանել են միմյանց հետ Գլխավոր պայմանագրից բխող՝ վարկի տրամադրման առանձին համաձայնագրերով վարկավորման կարգը, որի պահպանումը հանդիսացել է համապատասխան ֆինանսական գործառնության իրականացման նախապայման:

Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի քննության ընթացքում Բանկը բազմիցս փաստարկել է, որ Ընկերությունը 23.08.2012 թվականին կնքված թիվ V04625 գլխավոր պայմանագրով սահմանված առավելագույն սահմանաչափից պակաս տրամադրված 2.270.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ ստանալու վերաբերյալ որևէ «վարկային հայտ» չի ներկայացրել, մինչդեռ այդպիսիք առկա են եղել նախորդող`թվով 3 վարկավորումների ժամանակ: Ընդ որում, նշված գումարը ստանալու վերաբերյալ Ընկերության կողմից հայտ ներկայացված լինելու և դրա վերաբերյալ Բանկի մերժման որոշման առկայությունը հավաստող ապացույց առկա չէ նաև գործի նյութերում:

Անդրադառնալով Գլխավոր վարկային պայմանագրի 8-րդ և 28-րդ կետերի դրույթներին և դրանք մեկնաբանելով դրանցում առկա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի վերը նշված կետերով կողմերը սահմանել են այն պայմանները, որոնց առկայության դեպքում Բանկն իրավասու է հրաժարվել Վարկառուին Վարկ տրամադրելուց, ինչպես նաև միակողմանիորեն վերանայել Պայմանագրի և Համաձայնագրերի շրջանակներում արդեն իսկ տրամադրված Վարկի էական պայմանները`դրանց շարքում, ի թիվս այլնի, ներառելով այն դեպքերը, երբ`

  Վարկառուի կողմից խախտվել են Պայմանագրի և/կամ Համաձայնագրերի պայմանները,

 Վարկառուն չի կատարել Պայմանագրով կամ Համաձայնագրերով սահմանված իր պարտավորություններից որևէ մեկը,

   Առկա են վարկառուի անվճարունակությունը /սնանկությունը/ հիմնավորող հանգամանքներ կամ փաստաթղթեր,

   Բանկի, այլ բանկերի, վարկային կամ այլ կազմակերպությունների, կամ պետական բյուջեի նկատմամբ Վարկառուն ունի ժամկետանց պարտավորություններ,

  Վարկառուն վարկային միջոցներն օգտագործում է Վարկային գծի տրամադրման համաձայնագրով չնախատեսված նպատակներով (ոչ նպատակային):

 Տվյալ դեպքում, Բանկը 23.08.2012 թվականին կնքված թիվ V 04625 գլխավոր պայմանագրով սահմանված առավելագույն սահմանաչափով Ընկերությանը վարկ չտրամադրելը պատճառաբանել է նրանով, որ Ընկերությունը վարկը ծախսել է ոչ նպատակային նշանակությամբ, և վերջինս պայմանագրով ու համաձայնագրերով պարտավորվել է կատարել ամենամսյա մարումներ, սակայն խախտել է պայմանագրով սահմանված պարտավորությունները և վարկը դասակարգվել է (հիմք՝ հայցադիմումի պատասխան, հատոր 1-ին, գ.թ. 77-81):

Ի հիմնավորումն վերը նշված փաստարկների` Բանկի կողմից ներկայացվել են  վարկային համաձայնագրերի ժամանակացույց-պարտավորագրերը, ինչպես նաև Ընկերության հետ կնքված գրաֆիկով վարկային պայմանագրերի քաղվածքները, որոնց ուսումնասիրությունից հետևում է, որ Ընկերությունը դեռևս 02.05.2013 թվականից պարբերաբար թույլ է տվել վարկային համաձայնագրերի ժամանակացույց-պարտավորագրերով սահմանված վճարման ժամկետների կետանց, որը շարունակվել է նաև փոփոխված ժամանակացույցով նախատեսված վճարումներն իրականացնելիս, (հիմք` թիվ V04625-6, թիվ V04625-9 գրաֆիկով վարկային պայմանագրերի  քաղվածքներ), իսկ ըստ Ընկերության տնօրենի կողմից կազմված տեղեկանքի` վարկի տրամադրումը Բանկը դադարեցրել է 2013 թվականի հուլիս ամսից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գլխավոր պայմանագրի հիման վրա կնքված համաձայնագրերով տրամադրված վարկային գումարների շրջանակում Ընկերությունը, պարտավորված լինելով կատարել ամենամսյա մարումներ, պարբերաբար թույլ է տվել կետանց, ընկերության ֆինանսական վիճակը վատթարացել է, ինչը, համաձայն կողմերի միջև կնքված վարկային պայմանագրի դրույթների, արդեն իսկ բավարար է եղել Բանկի կողմից Վարկառուին վարկի տրամադրումից հրաժարվելու, այն է` 23.08.2012 թվականին կնքված թիվ V 04625 գլխավոր պայմանագրով սահմանված առավելագույն սահմանաչափով վարկ չտրամադրելու իր իրավունքն իրացնելու համար:

Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունների համար հիմք է հանդիսանում նաև այն, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը Բանկի գլխավոր տնօրենին ուղղված 01.04.2014 թվականի գրությամբ հայտնել է, որ Ընկերությունը մտադիր է սեփականատերերի միջոցներով շարունակել ներդրումները շինարարական աշխատանքները շարունակելու համար, սակայն տվյալ պահին ելնելով ֆինանսատնտեսական իրավիճակից տվյալ ներդրումների իրականացումը և վարկերի մարումները ծանր կանդրադառնան Ընկերության վրա: Այդ պատճառով դիմել է վարկերի մարումների ժամանակացույցի վերանայման, այն է` տոկոսների մարումը մինչև 01.11.2014 թվականը, իսկ մայր գումարի մարումը մինչև 01.04.2015 թվականը հետաձգելու խնդրանքով:

Բանկի 26.04.2014 թվականի վարկային կոմիտեի նիստի թիվ 024 արձանագրությամբ որոշվել է հաստատել վերը նշված դիմումը, հետևյալ պայմաններով` «Բանկի հաճախորդ Ընկերության հետ 23.08.2012 թվականին կնքված թիվ V04625 վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրերի շրջանակներում 24.08.2012 թվականին կնքված թիվ V04625/6, 01.11.2012 թվականին կնքված թիվ V04625/9, 14.12.2012 թվականին կնքված թիվ V04625/10 վարկի տրամադրման համաձայնագրերով տրամադրված վարկերի վճարումների ժամանակացույցները վերանայել հետևյալ կերպ`

1. վերանայումից հետո առաջին 12 ամիսների համար տոկոսագումարների վճարումները նշանակել եռամսյակային,

2. վերանայումից հետո սկսած 13-րդ ամսվանից նշանակել մայր գումարների և տոկոսագումարների ամենամսյա մարման անուիտետային ժամանակացույց»:

Նշված որոշումից հետո Բանկի և Ընկերության միջև կնքվել են համաձայնագրեր` 24.08.2012 թվականին կնքված V04625/6, 01.11.2012 թվականին կնքված V04625/9 և 14.12.2012 թվականին կնքված V04625/10 վարկի տրամադրման համաձայնագրերի անբաժան մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, սակայն Ընկերության կողմից վարկային համաձայնագրերի ժամանակացույց-պարտավորագրերով սահմանված վճարման ժամկետների կետանցները շարունակվել են նաև վճարումների ժամանակացույցի փոփոխություններից հետո:

  Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև վարկային պայմանագիրը համարվում է կոնսենսուալ, այն է` կնքված է համարվում, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ, այդուհանդերձ վարկային պայմանագրի կնքումից հետո կողմերի`պայմանագրից բխող պարտավորությունների կատարումը չի կրում բացարձակ բնույթ։ Մասնավորապես, եթե առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք ակնհայտ վկայում են, որ Վարկառուին տրամադրված գումարը ժամկետում չի վերադարձվի, Վարկատուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկային պայմանագրով նախատեսված վարկը վարկառուին տրամադրելուց, որպիսի իրավունքն իր ամրագրումն է ստացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 889-րդ հոդվածով։

Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Ընկերությունը թույլ է տվել վարկային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման կետանց, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ արդեն իսկ բավարար էր Բանկի կողմից Ընկերությանը լրացուցիչ վարկ տրամադրելուց հրաժարվելու համար` անկախ կողմերի միջև կնքված Գլխավոր պայմանագրով սահմանված առավելագույն սահմանաչափով վարկի մի մասն Ընկերությանն արդեն իսկ տրամադրված լինելու հանգամանքից:

Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Բանկն իրավասու էր օգտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 889-րդ հոդվածով սահմանված` վարկի մի մասը Վարկառուին տրամադրելուց հրաժարվելու իր իրավունքից, որը և կատարել է։

Միաժամանակ, անդրադառնալով վարկավորումից հրաժարվելու դեպքում սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները Բանկի կողմից կատարելու իրավական հնարավորության հարցին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից հետևում է, որ արդեն իսկ սնանկ ճանաչված պարտապանի կողմից նոր վարկի ստացումը հնարավոր է միայն պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող միջոցառումների, այն է` վերջինիս ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակում: Մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ կետի թ) ենթակետի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում ներառվող միջոցառումների շարքին, ի թիվս այլնի, դասվում է նաև պարտապանի կողմից նոր վարկի ստացումը: Նույն օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է այլ անձանց կողմից պարտապանին ֆինանսավորման տրամադրում, ապա տվյալ ծրագրի հաստատման համար ֆինանսավորողի համաձայնությունը պարտադիր է (...):

  Տվյալ դեպքում սույն գործով հաստատված է, որ Ընկերությունը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի վճռով ճանաչվել է սնանկ: Վերոնշյալ փաստն արդեն իսկ վկայում է Ընկերության ֆինանսատնտեսական վիճակի վատթարացման մասին, ավելին, ըստ կողմերի միջև 23.08.2012 թվականին կնքված թիվ V04625 գլխավոր պայմանագրի դրույթների, հանդիսանում է ինքնուրույն հիմք` Բանկի կողմից Վարկառուի հետագա վարկավորումից հրաժարվելու և սահմանված առավելագույն սահմանաչափով վարկ չտրամադրելու իր իրավունքն իրացնելու համար:

  Նկատի ունենալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերը նշված իրավակարգավորումները, ինչպես նաև այն, որ Ընկերության հետ 23.08.2012 թվականին կնքված թիվ V04625 գլխավոր պայմանագրից ծագող իր պարտավորությունների կատարման փուլում Բանկը պարտավոր է առաջնորդվել այդ պահին գործող օրենսդրությամբ և վերը նշված պայմանագրի դրույթներով, Վճռաբեկ  դատարանը փաստում է, որ վերոգրյալը բավարար է արձանագրելու, որ սնանկ ճանաչված Ընկերությանը նոր վարկ տրամադրելու պարտականություն Բանկի վրա կարող է դրվել միայն Ընկերության սնանկության վարույթի շրջանակներում ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացված լինելու, դրանում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով կիրառվելիք միջոցառումների ցանկում նոր վարկի ստացման միջոցառումը ներառված լինելու, ինչպես նաև տվյալ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման համար Բանկի համաձայնությունը հաստատող ապացույցների առկայության պարագայում, որպիսիք սույն գործով ներկայացված չեն:

  Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հաստատված փաստերը հիմք են հանդիսացել Բանկի համար՝ իրավաչափորեն հրաժարվելու 23.08.2012 թվականի թիվ V04625 գլխավոր պայմանագրով ստանձնած պարտավորության կատարումից, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից: Մասնավորապես՝ թե Դատարանը, և թե Վերաքննիչ դատարանն անտեսել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 889-րդ հոդվածի կարգավորումը, 23.08.2012 թվականի թիվ V04625 գլխավոր պայմանագրի դրույթները, նշված կարգավորումների համատեքստում չեն պարզել և գնահատել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, որի արդյունքում սխալ եզրահանգման են եկել հայցի հիմնավոր և բավարարման ենթակա լինելու վերաբերյալ, ինչն էլ հանգեցրել է սխալ դատական ակտի կայացման:

     

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

    

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

    

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

     

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով հայցադիմումի և բողոքների ներկայացման պահին՝ մինչև 09.02.2018 թվականի փոփոխությունները գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. հայցադիմումների (...) համար՝

(...)  բ) ոչ գույքային պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով (...),

8. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար՝

(...) բ) ոչ գույքային պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով (...),

9. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

(...) բ) ոչ գույքային պահանջի գործերով՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով (...):

Սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելիս Ընկերությունը վճարել է 4.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2014 թվականի, 30.11.2015 թվականի և 31.07.2017 թվականի վճիռների դեմ վերաքննիչ բողոքներ ներկայացնելու համար Բանկի կողմից վճարվել է ընդհանուր 30.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար:

Վերաքննիչ դատարանի 11.01.2018 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Բանկի կողմից վճարվել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար:

Նման պայմաններում նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման, իսկ հայցը՝ մերժման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի և 112-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումները, գտնում է, որ հայցադիմում ներկայացնելու համար Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված: Ընկերությունից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ՝ որպես Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2014 թվականի, 30.11.2015 թվականի և 31.07.2017 թվականի վճիռների դեմ Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես Բանկի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

      

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

       

Ո Ր Ո Շ Ե Ց

       

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` «Մաքս Նիկել Դիվելըփմենթ» ՍՊԸ-ի հայցը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին վարկային գործառնությունների իրականացման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել:

2. «Մաքս Նիկել Դիվելըփմենթ» ՍՊԸ-ից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

      

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուզող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: