Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-408-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2003-07.08.2010)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.738
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.07.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.08.2002
Дата вступления в силу
01.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հոկտեմբերի 2001 թվական, ՀՕ-226, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մասով.

«21. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «դ» կետով սահմանված՝ քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության հարաբերությունների վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի վեցերորդ մասից հանել «քաղաքացիական» բառը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. օգոստոսի 2
Երևան
ՀՕ-408-Ն