Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-443-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.11.2002-01.07.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.29/52(227) Հոդ.1219
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.11.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.11.2002
Дата вступления в силу
30.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 19-ին

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272, այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի`

1) իններորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:».

2) տասներորդ մասի առաջին պարբերությունում «պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում,» բառերը փոխարինել «հրապարակումից անմիջապես հետո» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 151-րդ հոդվածով.

«Հոդված 151. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում գործուղված դիվանագետները կարող են զբաղեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի «ներկայացուցչի» բառը փոխարինել «ներկայացուցիչների» բառով:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի չորրորդ մասի «18» թիվը փոխարինել «24» թվով.

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


  2002 թ. նոյեմբերի 27
Երևան
 ՀՕ-443-Ն