ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
01 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 198-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-100», «ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ-675», «ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 200 ԱՄՅԱԿ», «ԹԲԻԼԻՍԻԻ Պ. ԱԴԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ 100 ԱՄՅԱԿ», «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100 ԱՄՅԱԿ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 30 ԱՄՅԱԿ (1991-2021)» «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ-150» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, 40-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. 2021 թվականի հունվարի 18-ից շրջանառության մեջ դնել «Առնո Բաբաջանյան-100» և «Գրիգոր Տաթևացի-675» արծաթե հուշադրամները:
2. 2021 թվականի մարտի 25-ից շրջանառության մեջ դնել «Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200 ամյակ», «Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100 ամյակ», «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100 ամյակ» արծաթե հուշադրամները:
3. 2021 թվականի սեպտեմբերի 13-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության 30 ամյակ (1991-2021)» արծաթե հուշադրամը:
4. 2021 թվականի հոկտեմբերի 13-ից շրջանառության մեջ դնել «Ալեքսանդր Սպենդիարյան-150» արծաթե հուշադրամը:
5. Հաստատել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2020 թ. դեկտեմբերի 4 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 198-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Առնո Բաբաջանյան-100» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Առնո Բաբաջանյանին և նրա կնոջը նմանեցված դիմագծերով հարսանեկան զույգ, սոլի բանալի, ոճավորված վարդ և ձայնասկավառակ: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «1000 ԴՐԱՄ» և «2021»:
Հուշադրամի դարձերեսին Առնո Բաբաջանյանի դիմապատկերն է և ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների և գրչի ոճավորված պատկերներ:
Մակագրություններն են՝ “АРНО БАБАДЖАНЯН”, «ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ», «1921-1983» և «100 ամյակ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Առնո Բաբաջանյան-100» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Գրիգոր Տաթևացի-675» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Տաթևի վանքը: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «1000 ԴՐԱՄ» և «2021»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Գրիգոր Տաթևացու խորաքանդակը` Մոսկվայում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու պատին: Մակագրություններն են՝ «ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ» և «675 ԱՄՅԱԿ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը (դիմերես) և Լուսինե Լալայանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Գրիգոր Տաթևացի-675» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200 ամյակ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին Կալկաթայի Հայոց ճեմարանի շենքի և Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու պատկերներից հատվածներ են: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «CENTRAL BANK OF THE REBUPLIC OF ARMENIA», «2021» և «ԴՐԱՄ 1000 DRAM»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայոց ճեմարանի պատկերանիշը: Մակագրություններն են՝ «ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ», «KOLKATA ARMENIAN COLLEGE AND PHILANTHROPIC ACADEMY» և «200 ԱՄՅԱԿ»՝ ոճավորված գրքի պատկերի ֆոնին:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
300 հատ |
Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200 ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100 ամյակ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին Պետրոս Ադամյանի խաղացանկից` Համլետի դերը խորհրդանշող ոճավորված պատկեր է և դերասանուհու կերպար: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «2021» և «1000 ԴՐԱՄ»:
Հուշադրամի դարձերեսին Պետրոս Ադամյանի դիմաքանդակն է և թատրոնի շենքի գրաֆիկական պատկերը: Մակագրություններն են՝ «ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» և «100 ԱՄՅԱԿ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես), Լուսինե Լալայանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. հայկական պետական դրամատիկական թատրոնի կազմակերպման 100 ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100 ամյակ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակն է և «Պեպո» պիեսի բեմադրությունից` թղթի և թելի ոճավորված պատկերներ: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «2021» և «1000 ԴՐԱՄ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են թատրոնի շենքի գծագիրը, պատկերանիշը և հայկական զարդանախշ: Մակագրություններն են՝ «100 ԱՄՅԱԿ», «ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» և «1921»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100 ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության 30 ամյակ (1991-2021)» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «2021» և «5000 ԴՐԱՄ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են ոճավորված եռագույնը և զարդանախշ։ Մակագրությունը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 30 ամյակ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
5000 դրամ |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
168,1 գ |
Տրամագիծը |
63,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
հարթ/համարակալված |
Քանակը |
300 հատ |
Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես), Վարդան Վարդանյանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Հայաստանի Հանրապետության 30 ամյակ (1991-2021)» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ալեքսանդր Սպենդիարյան-150» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Սպենդիարյանի հուշարձանը Օպերայի և բալետի թատրոնի շենքի ֆոնին և պարուհի: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «2021» և «1000 ԴՐԱՄ»:
Հուշադրամի դարձերեսին Սպենդիարյանի դիմապատկերն է, «Երեք արմավենի» ստեղծագործության նոտաների երկու տարբեր էջեր, ջութակի, թանաքամանի և արմավենիների ոճավորված պատկերներ: Մակագրություններն են՝ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ», «ALEXANDER SPENDIARYAN», «1871-1928» և «150»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Ալեքսանդր Սպենդիարյան-150» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 դեկտեմբերի 2020 թվական: