Գլխավոր տեղեկություն
Номер
N 784-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
08.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.12.2020
Дата вступления в силу
09.12.2020

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2020 թվականի N 784-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 8,208,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից ժամանած անձանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի նոյեմբերի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներքնակների և անկողնային հավաքածուների մատակարարում՝ 6,108,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Զոր-Ագատա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01012179) 2020 թվականի նոյեմբերի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարձերի և ծածկոցների մատակարարում ` 2,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 8-ի N 784-Ա

որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցություն Լեռնային Ղարաբաղից ժամանած անձանց սոցիալական խնդիրներին` ապահովելով կենցաղային իրերի հասանելիությունը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Մոնակոյի Կարմիր խաչ ք․Մոնակո, Շվեյցարական պողոտա 27։ հեռ․+37797976800

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ք․ Երևան և ՀՀ մարզեր, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

8 208 000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

420 Լեռնային Ղարաբաղից ժամանած անձինք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

17․11․2020 թ. – 31.12.2020 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Կենցաղային ապրանքների՝ մասնավորապես անկողնային հավաքածուների, ներքնակների, բարձերի և ծածկոցների ձեռքբերում և բաշխում ք․ Երևանում և ՀՀ մարզերում տեղակայված անձանց։

 

Ժամանակահատված՝ 17 նոյեմբերի 2020 թ․- 31 դեկտեմբերի 2020 թ․

Բյուջե՝ 8 208 000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1․ Անկողնային պարագաների ձեռքբերում՝ 8 208 000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական և պահպանման ծախսեր չեն նախատեսված։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և քաղաքապետարանների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել ավարտական հաշվետվություն Մոնակոյի Կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են մոնիթորինգային այցեր նվիրատուի կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան