Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-389-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (12.08.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.08.02/30(205) Հոդ.681
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.06.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.07.2002
Дата вступления в силу
12.08.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հունիսի 26-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2001 թվականի գործունեության հաշվետվությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 22
Երևան
ՀՕ-389-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 0 0 1  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ Ա Ն

 

Ե Ր Ե Վ Ա Ն - 2 0 0 2

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ներածություն

Գլուխ 1. Համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ

1.1. Օրենսդրական դաշտի կատարելագործում, Հանձնաժողովի գործունեությունը կարգավորող մեթոդական նյութերի մշակում

1.2. Տեղեկատվական բազայի ստեղծում

1.3. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնության ապահովում

1.4. Միջազգային համագործակցություն

Գլուխ 2. Ապրանքային շուկաների վերլուծություն

Գլուխ 3. Տնտեսական մրցակցության կարգավորման ու վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումներ

Գլուխ 4. Հանձնաժողովի 2001 թվականի գործունեության ֆինանսական հաշվետվություն

 

Ն ե ր ա ծ ու թ յ ու ն

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2001 թ. գործունեության հաշվետվությունը ներկայացվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

Հանձնաժողովը 2001 թ. աշխատանքներն իրականացրել է սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև դիմումների և բողոքների հիման վրա։

Օրենքի պահանջներից ելնելով՝ հաշվետվությունում ներկայացված է համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի 2001 թ. գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից հանրապետության մի շարք ապրանքային շուկաների վերլուծության արդյունքները, դրանցում առկա տնտեսական մրցակցության վիճակի համառոտ բնութագիրն ու հիմնախնդիրները: Անդրադարձ է արված տնտեսական մրցակցության կարգավորման և վերահսկման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից 2001 թ. ընթացքում իրականացված միջոցառումներին: Փաստաթուղթը եզրափակում է Հանձնաժողովի գործունեության ֆինանսական հաշվետվությունը:

 

Գ լ ու խ  1.

 

Համառոտ տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ

 

Հանձնաժողովի կազմը ձևավորվել է 2001 թվականի հունվարի 13-ի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ ՆՀ 786 հրամանագրով։ Բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2001 թ. առաջին կիսամյակում մշակվել է Հանձնաժողովի կանոնադրությունը, հաստատվել է աշխատակազմի կառուցվածքը, ձևավորվել է աշխատակազմը:

Հանձնաժողովի աշխատակազմը 2001 թ. բաղկացած է կառուցվածքային 6 ստորաբաժանումից՝ տեղեկատվության, մեթոդաբանության, վերահսկողության, իրավաբանական վարչություններ, արտաքին կապերի և լրատվության բաժին, գործերի կառավարչություն։ Աշխատակազմի թվաքանակը սահմանվել է 40 հաստիքային միավոր։

Տնտեսական մրցակցության դաշտը կանոնակարգող օրենսդրությունից ելնելով՝ մշակվել և Հանձնաժողովի կողմից ընդունվել են հետագա գործունեության համար անհրաժեշտ մեթոդական ցուցումներ, կարգեր, ուսումնասիրվել է միջազգային համապատասխան փորձն ու մրցակցությանն առնչվող այլ տեղեկատվություն:

Տվյալներ են հավաքվել ապրանքային շուկաների և դրանցում գործող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ, որոնց հիման վրա կատարվել են ուսումնասիրություններ։

Հաշվետու ժամանակաշրջանում Հանձնաժողովում քննարկվել են ստացված դիմումներն ու բողոքները, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ դրանցում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ։

Հանձնաժողովն անդամագրվել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդին և «Մրցակցության միջազգային ցանց» (ICN) կազմակերպությանը։ Կապեր են հաստատվել ԱՊՀ անդամ երկրների նմանատիպ կառույցների հետ։

 

1.1. Օրենսդրական դաշտի կատարելագործում, Հանձնաժողովի գործունեությունը կարգավորող մեթոդական նյութերի մշակում

 

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի գործունեության կարևոր ուղղություններից է եղել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը, որի ընթացքում իրականացվել է համագործակցություն ՀՀ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ։ Առաջարկությունները վերաբերում են տնտեսավարող սուբյեկտների գերիշխող դիրքի որոշմանը, առևտրային և վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրմանը, Հանձնաժողովի կողմից կիրառվող պատժաչափերին և այլ խնդիրներին։ Մշակված նախագծերը գտնվում են քննարկման փուլում։

Հանձնաժողովը մասնակցել է մրցակցության պաշտպանության խնդիրներին առնչվող ՀՀ կառավարության որոշումների նախագծերի նախապատրաստմանն ու քննարկմանը։

Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշակել և ընդունել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտեր: Դրանք վերաբերում են ինչպես Հանձնաժողովի խնդիրների ու գործառույթների իրականացմանը, այնպես էլ կազմակերպչական խնդիրների կանոնակարգմանը։

Մշակված իրավական ակտերը կարգավորում են ապրանքային շուկաների սահմանների և ծավալների, տնտեսավարող սուբյեկտների գերիշխող դիրքի որոշման, ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման հարցերը:

Հանձնաժողովի կազմակերպչական աշխատանքների կարգավորման նպատակով մշակվել են Հանձնաժողովի կանոնադրությունը, դիմումների ընդունմանը, քննարկմանը և որոշումներ կայացնելուն (պատասխանելուն), նիստերի նախապատրաստմանն ու անցկացմանը, ներքին փաստաթղթաշրջանառությանը, այդ թվում՝ գաղտնիք պարունակող փաստաթղթերի ներքին շրջանառությանը և պահպանմանը, տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումների քննարկմանը վերաբերող իրավական ակտեր:

 

1.2. Տեղեկատվական բազայի ստեղծում

 

Ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի ուսումնասիրության համար Հանձնաժողովի կարևորագույն խնդիրներից էր հավաստի և ամբողջական տեղեկությունների հավաքումը: Այդ տեղեկությունները հավաքվել են ինչպես Հանձնաժողովի կողմից ընտրված շուկաների ուսումնասիրության, այնպես էլ հետագա գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծման նպատակով։

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի և այլ պետական մարմինների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են տեղեկությունների փոխադարձ փոխանակման հնարավորություններն ու եղանակները։ Մասնավորապես, ապրանքային շուկաների ուսումնասիրությունների ընթացքում տեղեկությունների հավաքման նպատակով Հանձնաժողովը համագործակցել է ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ արդյունաբերության և առևտրի, ՀՀ առողջապահության, ՀՀ պետական եկամուտների նախարարությունների, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, ՀՀ պետական ռեգիստրի և ՀՀ արտոնագրային վարչության հետ։ Գործունեության ընթացքում առաջացած հարցերով Հանձնաժողովը համատեղ աշխատանքներ է իրականացրել նաև Հայաստանի Հանրապետության այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ:

Հանդիպումներ են կազմակերպվել նաև մի շարք տնտեսավարող սուբյեկտների և կազմակերպությունների հետ (նաև հանրապետության մարզերում), որոնց ընթացքում քննարկվել են մրցակցային խնդիրներին վերաբերող հարցեր:

Պետական կառավարման մարմիններից և տնտեսավարող սուբյեկտներից տեղեկություններ են հավաքվել 20-ից ավելի ապրանքային շուկաների վերաբերյալ (արտադրություն, ներկրում, իրացում, արտահանում)։ Հինգ ապրանքային շուկաների վերաբերյալ տեղեկությունները մշակվել են շուկայի քանակական և որակական ցուցանիշների, տնտեսավարող սուբյեկտների բաժինների ուսումնասիրությունն իրականացնելու նպատակով։ Տասնչորս շուկաներում տեղեկությունները ամփոփվել են ըստ խոշոր տնտեսավարող սուբյեկտների իրացման ծավալների։

Մշակված և դասակարգված տեղեկատվության հիման վրա ստեղծվել է տեղեկատվական բազա, որը պարբերաբար նորացվում է։ Այն ներառում է տեղեկություններ ապրանքային շուկաներում գործող մոտ 350 տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ:

Ապրանքային շուկաներում գերիշխող դիրք գրավող տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում հաշվետու ժամանակամիջոցում գրանցվել են ապրանքային 14 շուկաներում գործող 17 և ծառայությունների 3 շուկաներում գործող 3 տնտեսավարող սուբյեկտներ:

Հարկ է նշել, որ տեղեկությունների ստացման ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ։ Առանձին ապրանքատեսակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որևէ գերատեսչության կողմից տվյալների հավաքում և ամփոփում չի իրականացվում։ Պահանջվող տեղեկությունները հաճախ նախատեսված ժամկետից ուշ են ստացվել. եղել են նաև դեպքեր, երբ տվյալներն ընդհանրապես չեն տրամադրվել։ Երբեմն տարբեր աղբյուրներից ստացված և միևնույն ցուցանիշին վերաբերող տվյալներն իրար չեն համապատասխանել։

 

1.3. Հանձնաժողովի գործունեության հրապարակայնության ապահովում

 

Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովն իր գործունեության հրապարակայնությունն ապահովելու նպատակով ձեռնարկել է մի շարք միջոցառումներ։

Հանձնաժողովի՝ որպես նոր կառույցի, գործառույթների, խնդիրների ու լիազորությունների, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական քաղաքականության իրականացման և օրենսդրության լուսաբանման, ինչպես նաև ընթացիկ գործունեության և աշխատանքի արդյունքների ներկայացման նպատակով Հանձնաժողովի անդամները պարբերաբար հանդես են եկել զանգվածային լրատվության միջոցներով։

 

1.4. Միջազգային համագործակցություն

 

Հանձնաժողովի գործունեությունը միջազգային համագործակցության բնագավառում իրականացվել է երկու հիմնական ուղղություններով՝ ԱՊՀ շրջանակներում և միջազգային կազմակերպությունների հետ:

Հանձնաժողովը համագործակցել է ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային մարմինների հետ։ Մասնավորապես, Ռուսաստանի հակամենաշնորհային քաղաքականության և ձեռներեցության աջակցության նախարարության և Վրաստանի հակամենաշնորհային ծառայության գործունեությանը ծանոթանալու նպատակով Հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվա և Թբիլիսի։ Այցելությունների ընթացքում ուսումնասիրվել են մրցակցային դաշտը կարգավորող օրենսդրությունը, հակամենաշնորհային մարմինների կառուցվածքը, լիազորությունները և նրանց աշխատանքի փորձը։

Վրաստանի հակամենաշնորհային ծառայության հետ համատեղ քննարկվել են գինիների և հանքային ջրերի շուկաներում մրցակցային դաշտի կարգավորմանը վերաբերող հարցեր։

Հանձնաժողովը համագործակցել է Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի հետ «Ուկրֆերրի» ընկերության գործունեության առնչությամբ։

Հանձնաժողովը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) աշխատանքներին:

Հանձնաժողովի նախագահը՝ որպես ՀՔՄԽ անդամ, մասնակցել է Խորհրդի նիստերին, որոնց ընթացքում քննարկվել են հակամենաշնորհային քաղաքականության իրականացման, սպառողների շահերի պաշտպանության, օրինակելի մեթոդական փաստաթղթերի պատրաստման բնագավառներում ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանն առնչվող հարցերը։ Խորհրդի նիստերին ներկայացվել են նաև մրցակցային դաշտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, Հանձնաժողովի իրավասություններն ու գործառույթները, աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրները: Ուսումնասիրվել է նաև տարբեր երկրների փորձը անբարեխիղճ մրցակցության կանխարգելման և հակամենաշնորհային գործունեության իրականացման ոլորտներում։

ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային քաղաքականության բնագավառում նորմատիվ, իրավական և մեթոդական նյութերի էլեկտրոնային բանկի ստեղծման և էլեկտրոնային էջում տեղադրելու նպատակով Հանձնաժողովը պատրաստել և Խորհրդին է ներկայացրել մի շարք նյութեր և փաստաթղթեր:

Հանձնաժողովը կապեր է հաստատել մի շարք միջազգային կազմակերպությունների՝ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) և Միացյալ ազգերի առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) հետ։

Հանձնաժողովը 2001 թ. դարձել է «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) լիիրավ անդամ, որի գործունեության հիմնական նպատակներից մեկն է անդամ երկրների մրցակցության պաշտպանության մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ֆորումների և կոնֆերանսների միջոցով մրցակցության պաշտպանության օրենսդրական հիմնահարցերի վերաբերյալ քննարկումների կազմակերպումը:

Հանձնաժողովը համագործակցել է նաև «ԱՊՀ անդամ երկրներին տեխնիկական օժանդակություն» (TACIS) ծրագրի շրջանակներում Տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնի (AEPLAC), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի գրասենյակի հետ:

Մասնավորապես, «ԱՊՀ անդամ երկրներին տեխնիկական օժանդակություն» (TACIS) ծրագրի ներքո տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնի (AEPLAC) նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել է սեմինար՝ նվիրված տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրարկման հիմնահարցերին:

Հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությանն էապես խոչընդոտում է տեխնիկական զինվածության անբավարար մակարդակը։ Այդ կապակցությամբ բանակցություններ են սկսվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ՝ տեխնիկական օժանդակություն տրամադրելու հարցերով (խորհրդատվություն, ուսուցում, տեխնիկա)։

Հանձնաժողովի անդամները և աշխատակազմի աշխատակիցները հնարավորություն են ունեցել մասնակցել ԱՄՆ ֆեդերալ առևտրի հանձնաժողովի, Արդարադատության դեպարտամենտի և Հունգարիայի մրցակցության պաշտպանության պետական մարմնի կողմից համատեղ կազմակերպված «Գերիշխող դիրքի չարաշահում» թեմայով սեմինարին, որը տեղի է ունեցել Բուդապեշտում՝ USAID-ի աջակցությամբ:

 

Գ լ ու խ  2.

 

Ապրանքային շուկաների վերլուծություն

 

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում տնտեսական մրցակցության իրավիճակի գնահատման նպատակով Հանձնաժողովը ուսումնասիրել է մի շարք ապրանքային շուկաներ՝ որոշվել են շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների իրացման ծավալները, զբաղեցրած բաժինները, շուկաների կենտրոնացվածության աստիճանները։ Առանձին դեպքերում դիտարկվել են նաև շուկա մուտք գործելու արգելքները և անբարեխիղճ մրցակցության դրսևորումները:

Հաշվետվությունում ներկայացված են «սիգարետ» և «հանքային ջրերի շշալցում» ապրանքային շուկաների ուսումնասիրությունները, «սուրճ», «գարեջուր» և «դեղորայք» ապրանքային շուկաների ընդհանուր նկարագրերը:

Ուսումնասիրված բոլոր ապրանքային շուկաների աշխարհագրական սահմանը հանձնաժողովի որոշմամբ համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքը:

«Սիգարետ» ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները որոշելիս հաշվի են առնվել այդ ապրանքատեսականու որակական և գնային առանձնահատկությունները, ինչպես նաև սպառողների նախապատվությունները: Հանձնաժողովի որոշմամբ առանձնացված են դիտարկվել ֆիլտրով և առանց ֆիլտր սիգարետների ապրանքային շուկաները1:

Սիգարետի 2000-2001 թթ. իրացման ծավալները ներկայացված են աղյուսակ 1-ում:

_________________

1 սիգարները և սիգարելաները չեն դիտարկվել՝ հաշվի առնելով շուկայում դրանց աննշան ծավալները:

 

Աղյուսակ 1

 

Սիգարետի իրացման ծավալները 2000-2001 թթ.

 

 

Իրացման ծավալները
2000 թ.

Իրացման ծավալները
2001 թ.

2001 թ.
իրացման
ծավալները
2000 թ.
նկատմամբ
%

Բնեղեն
(հազ. հատ)

Արժեքային
(հազ. դրամ)

Բաժինը
(բնեղեն)
%

Բնեղեն
(հազ. հատ)

Արժեքային
(հազ. դրամ)

Բաժինը
(բնեղեն)
%

Ընդամենը
այդ թվում
- ֆիլտրով
- առանց ֆիլտր

3 231 575.0

1 877 069.5
1 354 505.5

31 277 471.3

23 059 049.0
8 218 422.3

100.0

58.1
41.9

3 326 658.3

2 186 311.7
1 140 346.6

34 441 734.1

28 912 535.1
5 529 199.0

100.0

65.7
34.3

102.9

116.5
84.2

Տեղական
արտադրություն
այդ թվում
- ֆիլտրով
- առանց ֆիլտր

2 180 835.7

858 982.0
1 321 853.7

16 143 083.4

8 027 115.0
8 115 968.4

67.5

45.8
97.6

1 417 299.6

345 209.0
1 072 090.6

9 260 407.0

395 823.0
5 300 584.0

42.6

15.8
94.0

65.0

40.2
81.1

Ներկրում
այդ թվում
- ֆիլտրով
- առանց ֆիլտր

1 050 739.3

1 018 087.5
32 651.8

15 134 387.9

15 031 934.0
102 453.9

32.5

54.2
2.4

1 909 358.7

1 841 102.7
68 256.0

25 181 327.1

19 652 128.1
228 615.0

57.4

84.2
6.0

181.7

180.8
209.0

 

Ընդհանուր առմամբ 2001 թ. շուկայի իրացման ծավալը 2000 թ. նկատմամբ աճել է 2.9%-ով, որը տեղի է ունեցել ֆիլտրով սիգարետի իրացման ծավալի աճի (16.5%) հաշվին: Այդ նույն ժամանակահատվածում առանց ֆիլտր սիգարետների իրացման ծավալը նվազել է 15.8%-ով:

Սիգարետի շուկայում 2001 թ. հարաբերակցությունը այսպիսին էր՝

- ֆիլտրով սիգարետներ՝

65,7%,

- առանց ֆիլտր սիգարետներ՝

34,3%։

Չնայած շուկայի ծավալի աճին՝ 2001 թ. տեղի է ունեցել տեղական արտադրության սիգարետների իրացման ծավալի կտրուկ նվազում (35%): Ներկրված սիգարետների իրացման ծավալը կազմել է իրացման ընդհանուր ծավալի 57.4%-ը՝ 2000 թ. 32.5%-ի դիմաց: Իրացման ծավալի աճը կազմել է 81.7%, որը տեղի է ունեցել և' ֆիլտրով, և' առանց ֆիլտր սիգարետների ապրանքային շուկաներում:

«Սիգարետ» ապրանքային շուկայում 2001 թ. գործունեություն են ծավալել 18 տնտեսավարող սուբյեկտներ (2000 թ.՝ 15 սուբյեկտ), որոնցից 14-ը՝ ներկրողներ (2000 թ.՝ 11 սուբյեկտ):

Տնտեսավարող սուբյեկտների ցանկը և դրանց իրացման ծավալները ներկայացված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Սիգարետի 2001 թ. իրացման ծավալները՝ ըստ տնտեսավարող սուբյեկտների

 

 

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը

Իրացման
ծավալները

Բաժինը
(բնեղեն)
%

Զբաղեցրած տեղը

Բնեղեն
(հազ. հատ)

Արժեքային
(հազ. դրամ)

1

«Գրանդ Տոբակո» Հ/Ձ ՍՊԸ

1 374 707.2

8 745 556.0

41.3

1

2

«Պարես-Արմենիա» Հ/Ձ ՍՊԸ

963 938.0

12 865 326.0

29.0

2

3

«Արսօյլ» Հ/Ձ ՍՊԸ

493 868.0

6 219 634.4

14.8

3

4

«Ավերս» ՍՊԸ

306 116.8

4 959 612.1

9.2

4

5

«Տումի» Հ/Ձ ՍՊԸ

52 680.0

609 541.0

1.6

5

6

«Ռուբեն Քոչարյան» ՍՊԸ

49 396.0

162 099.0

1.5

6

7

«Սևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» ԲԲԸ

16 846.4

61 603.0

0.5

7

8

«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ

15 300.0

417 974.0

0.46

8

9

«Մարիա Թամրազյան» ՍՊԸ

14 588.0

154 919.8

0.43

9

10

«Աշոտ տոբակո» ՍՊԸ

10 446.0

35 274.0

0.31

10

Այլ (8 տնտեսավարող սուբյեկտներ)

28 771.9

210 194.8

0.9

 

Ընդամենը

3 326 658.4

34 441 734.1

100,0

 

 

«Ֆիլտրով սիգարետ» ապրանքային շուկայում 2001 թ. նախորդ տարվա համեմատությամբ արտադրության ծավալի 40% նվազման պատճառով տեղի է ունեցել տեղական արտադրության սիգարետների իրացման ծավալի նվազում, իսկ ներկրվող արտադրանքի ծավալն աճել է 80.8%-ով։

«Ֆիլտրով սիգարետ» ապրանքային շուկայում 2001 թ. իրացման ծավալներով (բնեղեն) առաջին երեք տեղերը զբաղեցնում են հետևյալ տնտեսավարող սուբյեկտները՝

- «Պարես Արմենիա» Հ/Ձ ՍՊԸ՝

44.1% (2000 թ.՝ 33.1%),

- «Արսօյլ» Հ/Ձ ՍՊԸ՝

22.6% (2000 թ.՝ 7.5%),

- «Գրանդ Տոբակո» Հ/Ձ ՍՊԸ՝

15.1% (2000 թ.՝ 45.2%):

«Առանց ֆիլտր սիգարետ» ապրանքային շուկայում 2001 թ. նախորդ տարվա համեմատ 18.9%-ով կրճատվել է տեղական արտադրության սիգարետների իրացման ծավալը, իսկ ներկրվող սիգարետինը՝ կրկնապատկվել։ Ի տարբերություն ֆիլտրով սիգարետների, այս շուկայի ընդհանուր ծավալը նվազել է 15.8%-ով:

Իրացման ծավալներով «առանց ֆիլտր սիգարետ» ապրանքային շուկայում առաջին երեք տեղերը զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտներն են՝

- «Գրանդ Տոբակո» Հ/Ձ ՍՊԸ՝

91.6%,

- «Ռուբեն Քոչարյան» ՍՊԸ՝

4.3%,

- «Սևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան»՝

1.5%:

Ի տարբերություն ֆիլտրով սիգարետների՝ առանց ֆիլտր սիգարետների շուկան խիստ կենտրոնացված է («Գրանդ Տոբակո» Հ/Ձ ՍՊԸ՝ 91.6%):

Ֆիլտրով սիգարետների շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից ներմուծվող ապրանքատեսականու ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գրեթե ոչ մի տնտեսավարող սուբյեկտի ներմուծած ապրանքատեսակ չի կրկնօրինակում մյուսին, և շուկան բաժանված է ըստ ներմուծվող ապրանքատեսականու:

Ակնհայտ է, որ սիգարետի շուկայում, ըստ միևնույն ապրանքատեսականու, մրցակցությունը գրեթե բացակայում է, ինչը հիմնականում բացատրվում է նրանով, որ մատակարարները գերադասում են միևնույն ապրանքատեսականու կտրվածքով աշխատել կոնկրետ տնտեսավարող սուբյեկտների հետ: Սակայն այս հանգամանքը լուրջ ազդեցություն չի ունեցել շուկայի մրցակցային իրավիճակի վրա, քանի որ տարբեր տեսակի սիգարետներ իրացնողների միջև, ըստ ապրանքի որակական և գնային հատկանիշների, առկա է լուրջ մրցակցություն:

Սիգարետի շուկայի մրցակցային իրավիճակի վրա վերջին 3 տարում էական ազդեցություն են ունեցել հարկային օրենսդրության փոփոխությունները: Դրանով են պայմանավորված 2000-2001 թթ. տեղական արտադրողների և ներկրողների իրացման ծավալների հարաբերակցության հաճախակի փոփոխությունները:

Եթե հայրենական արտադրողին խրախուսելու նպատակով հասկանալի է տեղական արտադրության ֆիլտրով սիգարետի նկատմամբ 2002 թ. հարկային արտոնություններ սահմանելը, ապա մրցակցային միջավայրի վրա կարող է բացասական ազդեցություն գործել առանց ֆիլտր սիգարետների տեղական արտադրողների նկատմամբ արտոնության կիրառումը, երբ տեղական արտադրության բաժինը տվյալ ապրանքային շուկայում կազմում է 94%:

Շուկայում մրցակցության վրա որոշակի ազդեցություն է ունեցել նաև մաքսանենգ ճանապարհով առանց դրոշմավորման սիգարետների ներկրումը, որն առավել տարածված է եղել առանց ֆիլտր սիգարետների շուկայում:

Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտների ունեցած դիրքի և շուկայական իշխանության առկայության գնահատման համար անհրաժեշտ է հաշվարկել տնտեսավարող սուբյեկտների շահութաբերության մակարդակը: Դա իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ տնտեսավարող սուբյեկտների ծախսերի լրիվ կառուցվածքը և վաճառքի մեծածախ գները: Սակայն այդպիսի տվյալներ ոչ մի կազմակերպություն չի հավաքում, իսկ տնտեսավարող սուբյեկտներից նմանատիպ տվյալներ ստանալու՝ Հանձնաժողովի լիազորությունների շրջանակները մասամբ սահմանափակված են:

Հանքային ջրերի արդյունահանումը և շշալցված հանքային ջրերի իրացումը («Հանքային ջրերի շշալցում») Հանձնաժովի որոշմամբ դիտարկվել են որպես առանձին ապրանքային շուկաներ:

Հանրապետությունում հանքային ջրերի հետախուզված և ուսումնասիրված 21 հանքավայրերից 16-ը շահագործելու արտոնագիր են ստացել 11 տնտեսավարող սուբյեկտներ:

Հաշվետու ժամանակահատվածում հանքային ջրերի շշալցման արտադրության կազմակերպման համար լիցենզիա են ստացել 67 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 8-ը հաշվետու տարում գործունեություն չեն իրականացրել: Վերջիններիս կողմից 2001 թ. իրացվել է 20 մլն լիտր հանքային ջուր, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,7%:

 

Աղյուսակ 3

 

Հանքային ջրերի շշալցման իրացման ծավալները, 2001 թ.

 

 

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը

Շշալցվող հանքային ջուրը

Իրացման ծավալները

Բաժինները %

Բնեղեն (հազ. լիտր)

Արժեքային (հազ. դրամ)

Բնեղեն

Արժեքային

1

«Ջերմուկ» ՓԲԸ

Ջերմուկ

6 737.9

543 060.0

33.5

30.1

2

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ

Ջերմուկ

3 803.9

571 482.0

18.9

31.7

3

«Վայոց ձոր» ՍՊԸ

Ջերմուկ

2 871.3

185 264.3

14.3

10.3

4

«Արփի հանքային ջրերի գործարան» ԲԲԸ

Ջերմուկ

1 903.5

129 600.7

9.5

7.2

5

«Սուպեր Գրուպ» ՍՊԸ

Ջերմուկ

800.0

57 600.0

4.0

3.2

6

«Ջերմուկ-1» ՍՊԸ

Ջերմուկ

738.5

50 197.0

3.7

2.8

7

«Ջուր ադամանդյա» ՍՊԸ «Դավիթ» ՍՊԸ

Ջերմուկ

511.0

21 410.0

2.5

1.2

8

«Ջերմուկ սերվիս» ՍՊԸ

Ջերմուկ

306.7

18 914.4

1.5

1.0

9

«Արվա» ՍՊԸ

Ջերմուկ

214.0

11 054.5

1.1

0.6

10

«Ջերմուկ Գոլդ» ՍՊԸ

Ջերմուկ

203.0

11 297.0

1.0

0.6

11

«Դավթյան և Վարդանյան եղբայրներ» ՍՊԸ

Ջերմուկ

201.4

19 501.2

1.0

1.1

12

«Նաիրյան Հրաշք» առողջ. կենտ.

Ջերմուկ

183.8

11 773.6

0.9

0.7

13

«Բջնի» ԲԲԸ

Բջնի

179.6

26 041.0

0.9

1.4

14

«Գագիկ և դուստրեր» ՍՊԸ

Ջերմուկ

167.2

10 814.2

0.8

0.6

15

«Ջերմուկ Գրանդ» ՓԲԸ

Ջերմուկ

110.1

7 064.0

0.5

0.4

16

«Վարանցով և որդիներ» ՍՊԸ

Ջերմուկ

108.0

7 411.2

0.5

0.4

Այլ (31 տնտեսավարող սուբյեկտներ)

1 090.3

121 401.1

5.4

6.7

Ընդամենը

20 130.2

1 803 886.2

100.0

100.0

 

Հանքային ջրերի շշալցման շուկայում ինչպես 2000 թ., այնպես էլ 2001 թ. գերիշխող դիրք է ունեցել «Ջերմուկ» ՓԲԸ, որի բաժինը 2001 թ. ապրանքային շուկայում կազմել է 33,5 տոկոս: Աղյուսակի առաջին 12 տեղերը զբաղեցնում են «Ջերմուկ» հանքային ջուր շշալցնող տնտեսավարող սուբյեկտները։ Ընդհանուր առմամբ, «Ջերմուկ» հանքային ջուր են շշալցնում շուկայի մասնակիցների շուրջ երկու երրորդը՝ ապահովելով իրացման ծավալների 96,7 տոկոսը (աղյուսակ 4):

 

Աղյուսակ 4

 

Հանքային ջրերի իրացման ծավալները, 2001 թ.

 

 

Հանքային ջրի տեսակը

Իրացման ծավալները

Ընդհանուր ծավալի մեջ
տվյալ ջրի բաժինը (%)

Բնեղեն
(հազ. լիտր)

Արժեքային
(հազ. դրամ)

Բնեղեն

Արժեքային

1

Ջերմուկ

19 495,6

1 746 621.0

96.8

96.8

2

Արզնի

14,1

912.2

0.1

0.1

3

Լոռի

157,7

9 586.5

0.8

0.5

4

Բջնի

324,4

35 875.0

1.6

2.0

5

Հանքավան

17,1

2 551.8

0.1

0.1

6

Դիլիջան

95,4

6 779.6

0.5

0.4

7

Ֆրոլովա Բալկա

26,0

1 560.0

0.1

0.1

 Ընդամենը

20 130.2

1 803 886.2

100.0

100.0

 

Աղյուսակների տվյալները փաստում են հանքային ջրերի շուկայում «Ջերմուկի» գերակայության մասին:

Շուկայում 2001 թ. տեղի է ունեցել շուկայի կենտրոնացվածության աստիճանի նվազում:

Հաշվետու ժամանակաշրջանում «Հանքային ջրերի շշալցման» և «Հանքային ջրերի արդյունահանման» շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտները թույլ են տվել մրցակցության սահմանափակումներ՝ շուկա մուտք գործելու արգելման, անբարեխիղճ մրցակցության դրսևորման առումով (տե'ս գլուխ 3):

«Սուրճ» ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման է որոշվել հատիկավոր սուրճը՝ ելնելով սպառողների նախապատվություններից և սուրճի գնային առանձնահատկություններից։ «Սուրճ» շուկան Հայաստանում ձևավորվել է բացառապես ներկրման հաշվին։ Վերլուծվել է «սուրճ» ապրանքատեսակի մեծածախ ապրանքային շուկան։

Շուկայի իրացման բնեղեն ծավալը 2000 թ. կազմել է 6206,4 տ, իսկ արժեքայինը՝ 7136,0 մլն դրամ։

«Սուրճ» ապրանքային շուկայում գործել են 17 տնտեսավարող սուբյեկտներ։

Խոշոր տնտեսավարող սուբյեկտներից առաջին 6-ի իրացման ծավալները ներկայացված են աղյուսակ 5-ում։

 

Աղյուսակ 5

 

Սուրճի իրացման ծավալները, 2000 թ.

 

 

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը

Իրացման ծավալները

Բաժինը
(%)

Բնեղեն
(կգ)

Արժեքային
(հազ. դրամ,
առանց ԱԱՀ)

1.

«Ոսկե սաղարթ»* Հ/Ձ ՍՊԸ

2 163 600.0

1 984 700.0

34.86

2.

«Ռոյալ-Արմենիա» Հ/Ձ ՍՊԸ

1 273 731.0

1 819 225.8

20.52

3.

«Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ

1 015 782.4

1 155 053.8

16.37

4.

«Ֆուդո» Հ/Ձ ՍՊԸ

512 300.0

567 084.1

8.25

5.

«Կաֆե դյու Բրազիլ» ՍՊԸ

504 000.0

629 120.8

8.12

6.

«Լամբադա կոֆե» ՍՊԸ

218 490.0

267 845.0

3.52

Այլ (11 տնտեսավարող սուբյեկտներ)

518 490.8

712 942.5

8.35

Ընդամենը

6 206 394.2

7 135 972.0

100.00

 

*Լուծարվել է 2001 թ-ին

 

Ներկրող տնտեսավարող սուբյեկտներից ամենախոշորը «Ռոյալ Արմենիա» Հ/Ձ ՍՊԸ է, որի բաժինը 2000 թ. ընդհանուր ներկրման ծավալներում կազմել է 28.5%, որը 1998 թ. համեմատությամբ նվազել է 15%-ով։ Հետևաբար, Հայաստանի «սուրճ» ապրանքային շուկան 2000 թ.-ին 1998 թ. նկատմամբ դարձել է ավելի մրցակցային:

Շուկայում սուրճի իրացման գինը հաճախ ավելի ցածր է եղել, քան դրա ձեռքբերման գինը։ Սա վկայում է այն մասին, որ սուրճի ներկրմամբ, վերամշակմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսավարող սուբյեկտներ թույլ են տվել անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ (տե'ս գլուխ 3)։

«Գարեջուր» ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները Հանձնաժողովի որոշմամբ ներառել են գարեջրի բոլոր ապրանքատեսակները (շշալցված, տակառով և այլն)։

Հանրապետությունում գարեջրի իրացման ծավալները 2000 թ. բնեղեն արտահայտությամբ կազմել են 7339,0 հազ. լիտր, արժեքային՝ 1042,7 մլն դրամ։ Շուկայում գործել են 9 տնտեսավարող սուբյեկտներ։

 

Աղյուսակ 6

 

Շուկայի իրացման ընդհանուր ծավալները, 2000 թ.

 

 

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը

Իրացման ծավալները

Բաժինը (%)

Բնեղեն
(լիտր)

Արժեքային*
(հազ. դրամ)

Բնեղեն

Արժեքային

Արտադրող

1

«Աբովյանի գարեջրի գործարան» ԲԲԸ

5 443 825

675 847

74.20

64.80

2

«Երևանի գարեջուր» ԲԲԸ

1 817 338

341 527

24.80

32.80

3

«Պադո» ՍՊԸ

2 208

171

0.03

0.02

4

Գյումրու գարեջրի-ածիկի «Շիրակ» ՓԲԸ

26 800

3 568

0.40

0.30

5

«ՀԱՄ-ԱՐՄ» ՍՊԸ

5 638

2 020

0.10

0.20

Ներկրող

6

«ՍՈՖԱԴ» ՍՊԸ

4 910

2 941

0.10

0.30

7

«Պրամ-եր» ՍՊԸ

1 896

871

0.03

0.10

8

«ՏԻԵԶԵՐՔ» ՍՊԸ

32 074

13 943

0.40

1.30

9

«Չիտեչյան Ալեն» Ա/Ձ

4 213

1 857

0.10

0.20

Ընդամենը

7 338 902

1 042 745

100.00

100.00

 

* ԱԱՀ-ն ու ակցիզային հարկը ներառված չեն:

 

Շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտներից 5-ը արտադրողներ են, 4-ը՝ ներկրողներ։ Շուկայի իրացման ընդհանուր ծավալում 99%-ը բաժին է ընկնում տեղական արտադրողներին։

Գարեջրի շուկայում 2000 թ. գերիշխող է հանդիսացել «Աբովյանի գարեջրի գործարան» ԲԲԸ, որի բաժինը շուկայի իրացման ծավալում բնեղեն արտահայտությամբ կազմել է 74.2%, իսկ «Երևանի գարեջուր» ԲԲԸ-ի հետ միասին՝ 99%։

Հանրապետությունում գարեջրի արտադրության, ներմուծման և արտահանման վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ արտադրության ծավալները 1999 թ. նկատմամբ 2000 թ. կրճատվել են 481 հազ. լիտրով՝ մոտ 5.7%, իսկ արտահանման ծավալներն աճել են 101.3 հազ. լիտրով կամ 22.3%-ով: Ներմուծման ծավալները նվազել են 14.7 հազար լիտրով կամ 25.4%-ով (աղյուսակ 7):

 

Աղյուսակ 7

 

Շուկայի ծավալները (հազ. լիտր)

 

 

1999 թ.

2000 թ.

Ներմուծում

57.8

43.1

Արտադրություն

8 421.0

7 940.0

Արտահանում

453.5

554.8

Ներքին շուկայի ծավալները

8 025.3

7 428.3

 

2001 թ. գարեջրի շուկայի կենտրոնացվածության աստիճանը բարձր էր (աղյուսակ 9)։

Վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ներմուծվող գարեջրի ծավալները շուկայի ընդհանուր ծավալում կրճատվել են, իսկ տեղական արտադրության ու արտահանման ծավալներն աճել են, որը պայմանավորված է տեղական արտադրության գարեջրի որակի բարձրացմամբ և գների մատչելիությամբ:

«Դեղորայք» ապրանքային շուկայում ապրանքատեսակային սահմանը Հանձնաժողովի որոշմամբ ընդգրկել է ՀՀ-ում գրանցված, ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող դեղորայքի խմբերի ամբողջությունը (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) 3004 ապրանքախումբը):

Մարդասիրական օժանդակության նպատակով ներկրված դեղորայքի ծավալները չեն դիտարկվել։

«Դեղորայք» ապրանքային շուկան մեծամասամբ հիմնված է ներկրման վրա։ Այդ պատճառով շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների բաժինները գնահատվել են ըստ ներկրման ծավալների։ Հաշվետու ժամանակահատվածում տվյալ ապրանքային շուկայի մասնակիցները բնութագրվում են հետևյալ կազմով. ներկրողներ՝ 77 տնտեսավարող սուբյեկտներ, արտադրողներ՝ 23 տնտեսավարող սուբյեկտներ։

Դեղորայքի ներկրման ընդհանուր ծավալը 2000 թ. կազմել է 5177,7 մլն դրամ, իսկ տեղական արտադրության դեղորայքի իրացման ծավալները՝ 427,1 մլն դրամ։

Ներկրման նշանակալի ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների անվանացանկը ներկայացված է աղյուսակ 8-ում։

Ինչպես երևում է աղյուսակից, ներկրման ծավալներով առաջին տեղը զբաղեցնող սուբյեկտի բաժինը մեծ չէ 12,7 տոկոսից, իսկ առաջին երեքինը համատեղ կազմում է 29 տոկոս, ինչը վկայում է, որ «Դեղորայք» ապրանքային շուկայի կենտրոնացվածության աստիճանը ցածր է։

 

Աղյուսակ 8

 

Ներկրման ընդհանուր ծավալը, սուբյեկտների բաժինները, 2000 թ.

 

 

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը

Ներկրման ծավալը
(հազ. դրամ)

Բաժինը (%)

1

«Ֆարմատեք» ՓԲԸ

656 266.7

12.7

2

«Լամբրոն-ֆարմիմպեքս» ՍՊԸ

532 002.3

10.3

3

«Լոք» ԼՏԸ

304 373.3

5.9

4

«Էսկուլապ» ՍՊԸ

270 717.4

5.2

5

«Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ ՍՊԸ

233 062.6

4.5

6

«Բաթլզ Յունիվերսալ Արմենիա» ՀՁ ՍՊԸ

222 172.7

4.3

7

«Արֆարմացիա» ՓԲԸ

206 353.8

4.0

Այլ (70 տնտեսավարող սուբյեկտներ)

2 752 708.8

53.2

Ընդամենը

5 177 657.6

100.0

 

«Դեղորայք» ապրանքային շուկայի ուսումնասիրությունը նախատեսված է «Հանձնաժողովի 2002 թ. տարեկան գործունեության ծրագրի մասին» ՀՀ օրենքով։

Հանձնաժողովի դիտարկած ապրանքային շուկաներում ընդհանուր առմամբ նկատելի է կենտրոնացվածության բարձր աստիճան։

 

Աղյուսակ 9

 

Առանձին ապրանքային շուկաներում կենտրոնացվածության աստիճանը, 2000 թ.

 

 

Ապրանքային շուկաների անվանումը

Մրցակցող տնտեսա-
վարող սուբյեկտների քանակը

Իրացման ընդհանուր ծավալում իրացման մեծ ծավալ ունեցող տնտեսավարող սուբյեկտների բաժինը, %

Շուկայական կենտրոնացվա-
ծության ցուցանիշ* (բնեղեն)

Առաջին

Առաջին երկու

Առաջին երեք

1

Կերակրի և տեխնիկական աղ

2

99.99

100.00

-

9 998

2

Գարեջուր

5

74.62

99.53

99.56

6 187

3

Հանքային ջրերի շշալցում

20

37.10

57.40

74.80

2 196

4

Սուրճ

20

34.86

55.50

72.00

2 204

5

Զովացուցիչ ջրեր

54

66.41

87.01

88.15

4 839

6

Ծխախոտ

12

39.74

75.22

84.17

3 291

7

Կոնյակ

17

83.60

91.10

95.10

7 063

8

Փրփրուն գինի և շամպայն

6

84.70

91.10

95.30

7 240

9

Պաղպաղակ

8

38.60

73.70

86.30

2 918

10

Գաջ

2

55.70

100.00

-

5 065

11

Դեղորայք

77

12.67

22.95

28.83

369

 

* Հաշվարկների համար հիմք է հանդիսացել միջազգայնորեն կիրառվող Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը՝ տվյալ շուկայում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների բաժինների քառակուսիների գումարը. 2000-ից բարձր ցուցանիշի դեպքում շուկան համարվում է բարձր կենտրոնացված, 1000-ից 2000՝ միջին, 1000-ից ցածր՝ ոչ կենտրոնացված:

 

Ներկայացված աղյուսակից երևում է, որ 11 ապրանքային շուկաներից 10-ում իրացման մեծ ծավալ ունեցող տնտեսավարող սուբյեկտներից առաջին երկուսը համատեղ զբաղեցնում են շուկայի ծավալի 1/2-ից, իսկ առաջին երեքը՝ 2/3-ից ավելին:

Հաշվետու ժամանակահատվածում դիտարկված ապրանքային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների 2000 թ. իրացման ծավալների հիման վրա Հանձնաժողովի որոշմամբ գերիշխող դիրք գրավող են ճանաչվել 18 տնտեսավարող սուբյեկտներ, որոնք գրանցվել են կենտրոնացված գրանցամատյանում։

 

Աղյուսակ 10

 

Կենտրոնացված գրանցամատյանում գրանցված տնտեսավարող սուբյեկտները

 

 

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը

Ապրանքի/ծառայության
շուկան

Տվյալ շուկայում տնտեսավարող սուբյեկտների բաժինը

1

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՀՁ ՓԲԸ

Հեռահաղորդակցություն

100.0

2

«Ավանի աղի կոմբինատ» ՊՓԲԸ

Կերակրի և տեխնիկական աղ

99.9

3

«Գաջեգործ» ՓԲԸ

Գաջ

44.3

4

«Գաջ» ՓԲԸ

Գաջ

55.7

5

«Աբովյանի գարեջրի գործարան» ԲԲԸ

Գարեջուր

74.6

6

«Բջնի հանքային ջրերի գ-ն» ՓԲԸ

«Բջնի» հանքային ջրի արդյունահանում

100.0

7

«Երասխ» ԲԲԸ

«Արարատ» հանքային ջրի արդյունահանում

100.0

8

«Դիլիջան հանքային ջրերի գ-ն» ԲԲԸ

«Դիլիջան» հանքային ջրի արդյունահանում

100.0

9

«Հանքավան-Լիթիում» ՍՊԸ

«Հանքավան» հանքային ջրի արդյունահանում

100.0

10

«Ջերմուկ» ՓԲԸ

Հանքային ջրերի շշալցում

37.1

11

«Ադամանդ-Կ» ՍՊԸ

«Ջերմուկ» հանքային ջրի արդյունահանում «Լոռի» հանքային ջրի արդյունահանում «Արզնի» հանքային ջրի արդյունահանում

100.0

12

«Երևանի կոնյակի գործարան» ԲԲԸ

Կոնյակ

83.6

13

«Կոկա-Կոլա Բոթլերս Արմենիա» ԲԲԸ

Զովացուցիչ ջրեր

66.4

14

Երևանի «Շամպայն - գինիների գ-ն» ԲԲԸ

Փրփրուն գինիներ և շամպայն

84.7

15

«Պարես - Արմենիա» ՀՁ ՍՊԸ

Սիգարետ

35.5

16

«Գրանդ Տոբակո» ՀՁ ՍՊԸ

Սիգարետ

39.8

17

«Շանթ Պլյուս» ՍՊԸ

Պաղպաղակ

35.1

18

«Թամարա» ՍՊԸ

Պաղպաղակ

38.6

 

Գ լ ու խ  3.

 

Տնտեսական մրցակցության կարգավորման ու վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները

 

Հաշվետու ժամանակաշրջանում Հանձնաժողովը մրցակցության կարգավորմանն ու վերահսկմանն ուղղված միջոցառումներն իրականացրել է սեփական նախաձեռնությամբ կատարած դիտարկումների և ուսումնասիրությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների դիմում-բողոքների և զանգվածային լրատվամիջոցներում եղած հրապարակումների հիման վրա։

«Ջերմուկ» հանքային ջրի շշալցմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների կողմից ստացված բողոքների հիման վրա ուսումնասիրվել է հանքային ջուր արդյունահանող ընկերությունների կողմից շշալցում իրականացնող ընկերություններին ջրի մատակարարման պայմանները։ Պարզվել է, որ «Ջերմուկ» հանքային ջրի միակ արդյունահանող «Ադամանդ-Կ» ՍՊԸ-ն երկու տարի շարունակ հրաժարվել է հանքային ջուր մատակարարել հանքավայրի տարածաշրջանից դուրս գտնվող շշալցմամբ զբաղվող ընկերություններին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Ադամանդ-Կ» ՍՊԸ-ի կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։

Հանձնաժողովի որոշմամբ «Ադամանդ-Կ» ՍՊԸ-ին պարտադրվել է վերացնել ապրանքային շուկա տնտեսավարող սուբյեկտների մուտք գործելը սահմանափակող գործողությունները, որի արդյունքում «Ջերմուկ» հանքային ջրի շշալցման բնագավառում իրենց գործունեությունը վերսկսել են 6-ից ավելի ընկերություններ:

Հանձնաժողովը պարզել է նաև, որ հանքային ջրեր շշալցնող «Ջերմուկ Գրանտ» ՓԲԸ, «Սուպեր-գրուպ» ՍՊԸ, «Վահրամ Պողոսյան և ընկերներ» ՓԲԸ, «Երևանի թիվ 4 հացի գործարան» ԲԲԸ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրվում և իրացվում է «Ջերմուկ» հանքային ջուր, որն իր քիմիական բաղադրությամբ չի համապատասխանում Հայաստանում գործող ստանդարտներով նախատեսված նորմատիվներին:

Հաշվի առնելով հանքային ջրի շուկայում ստեղծված իրավիճակը, արդյունահանող ընկերության կողմից շուկայի մուտքի խոչընդոտների ստեղծումը, անբարեխիղճ մրցակցության դրսևորումները, ինչպես նաև շուկայում գործող ընկերությունների գործունեության համար անհավասար պայմանների առկայությունը՝ հանքային ջրերի մրցակցային միջավայրը կարգավորելու նպատակով Հանձնաժողովը ՀՀ կառավարությանը ներկայացրել է առաջարկություններ։

Ապրանքային շուկաներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումները վերացնելու նպատակով Հանձնաժողովը ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համատեղ իրականացրել է անբարեխիղճ մրցակցության կանխարգելմանն ու կանխմանն ուղղված միջոցառումներ։

Հանձնաժողովի և ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության համատեղ աշխատանքների արդյունքում ապրանքային պիտակում նշված չափին չհամապատասխանող տարաներով սպիրտ իրացնելու համար «Աստղացոլք» ՍՊԸ-ն տուգանվել է և ստացել թերությունները վերացնելու մասին կարգադրագիր: Համաձայն Վարչության պաշտոնական տեղեկատվության՝ խախտումները վերացվել են։

ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը 2002 թ. առաջին եռամսյակում Հանձնաժողովի պահանջով նախատեսել է ստուգումներ իրականացնել «Սուրճ» ապրանքային շուկայում և վերացնել անբարեխիղճ մրցակցության դեպքերը։

Արտոնագրված պիտակների նմանեցման փաստ է արձանագրվել ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության բնագավառում։ «Շխունա» ՍՊԸ-ն արտադրել և իրացրել է ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնց պիտակները նմանեցված են եղել բողոք ներկայացրած տնտեսավարող սուբյեկտի արտադրանքի պիտակներին, ինչը շփոթության և մոլորության մեջ է գցում ապրանք սպառողներին։

Նշված իրավախախտման համար «Շխունա» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք, արձակվել է կարգադրագիր և տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար: Կրկնակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերոհիշյալ խախտումները «Շխունա» ՍՊԸ-ն վերացրել է:

Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների արգելման և կանոնակարգման նպատակով Հանձնաժողովը համագործակցել է նաև այլ երկրների համապատասխան մարմինների հետ։

Վրաստանի հակամենաշնորհային ծառայության խնդրանքով Հանձնաժողովը աջակցել է նրանց՝ վրացական գինիների և հանքային ջրերի շուկաների կարգավորման հարցերում։

Լաստանավի միջոցով երկաթուղային շարժակազմի բեռների փոխադրման վերաբերյալ «Ուկրֆերրի» ընկերության որոշման կապակցությամբ Հանձնաժողովը աշխատանքներ է իրականացրել Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի հետ։ Հանձնաժողովի կողմից «Ուկրֆերրի» ընկերության որոշումը դիտարկվել է որպես տնտեսական մրցակցության անհավասար պայմանների թելադրում՝ պայմանագրի մյուս կողմին պայմանագրի առարկային չվերաբերող լրացուցիչ պայմանների պարտադրում, ինչպես նաև շուկա մուտք գործելու արգելքների հարուցում: Ներկայումս հարցը քննարկվում է Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեում։

 

Գ լ ու խ  4.

 

Հանձնաժողովի 2001 թվականի գործունեության ֆինանսական հաշվետվություն

 

ՀՀ կառավարության 2001 թ. թիվ 137 որոշմամբ պահուստային ֆոնդից Հանձնաժողովի պահպանման ծախս էր նախատեսվել 120,000.0 հազ. դրամ: Ֆինանսավորվել է 110,342.3 հազ. դրամ (թերֆինանսավորումը կազմել է 9657,7 հազ. դրամ), որից փաստացի ծախսվել է 107789,3 հազ. դրամ:

Հանձնաժողովի 2001 թվականի ծախսերի ֆինանսական հաշվետվությունը ներկայացված է աղյուսակ 11-ում:

 

Աղյուսակ 11

 

2001 թ. ֆինանսական հաշվետվություն

(հազ. դրամ)

Հ/Հ

Ծախսի անվանումը

Նախատեսված

Փաստացի

1.

Աշխատավարձ

84 580.0

75 844.2

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

8 224.4

8 223.4

3.

Գրասենյակային ապրանքներ և նյութեր

399.8

464.8

4.

Գործուղումներ, ծառայողական ուղևորություններ

2 000.0

700.0

5.

Կապի ծառայությունների վճար

1 735.5

641.0

6.

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր

1 128.0

491.8

7.

Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձ

3.5

-

8.

Այլ կոմունալ ծախսեր

68.9

72.0

9.

Տրանսպորտի ծառայությունների վճար

1 986.4

1 986.0

10.

Ներկայացուցչական ծախսեր

227.5

222.8

11.

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

800.0

420.0

12.

Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր

3 000.0

3 000.0

13,

Տրանսպորտային միջոցների ձեռքբերում

6000.0

6000.0

14.

Կապիտալ նորոգումների ծախսեր

9 846.0

9 723.3

 

Ընդամենը

120 000.0

107 789.3

Հանձնաժողովին հատկացված Կորյունի 14 հասցեում գտնվող շենքի 6-րդ և 7-րդ հարկերի կապիտալ վերանորոգման համար ծախսված 9723,3 հազ. դրամը բավարարել է միայն աշխատանքային նվազագույն պայմանների ստեղծմանը։ Հանձնաժողովի տեխնիկական զինվածությունը, ինչպես նաև գրասենյակային գույքով ապահովվածությունը դեռևս բավարար չեն։