Գլխավոր տեղեկություն
Номер
N 1318-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.12.2020-11.12.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.12.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2020
Дата вступления в силу
05.12.2020

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2020 թվականի N 1318-Ա

 

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, ԻՆԳԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի օգնական Ինգա Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատող Նորիկ Հայրապետյանին 2020 թվականի դեկտեմբերի 7-9-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):

2. Հակոբ Արշակյանի և Ինգա Վարդանյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Նորիկ Հայրապետյանի գործուղման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.12.2020, N 1349-Ա 11.12.2020, N 1318-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան