Գլխավոր տեղեկություն
Номер
N 1688-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.11.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.10.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2020
Дата вступления в силу
16.10.2020

 

15.10.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2020 թվականի N 1688-Ա

 

«ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը, 85-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Եղվարդի համայնք, Չարենցի փողոց 196/12 հասցեում գտնվող՝ 2692,1 քառ. մետր մակերեսով ծննդատան մասնաշենքը՝ 54,920,000 դրամ գնահատված շուկայական արժեքով, և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,834 հեկտար հողամասը՝ 42,117,000 դրամ գնահատված շուկայական արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը՝ 27122014-07-0070) (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար նոր մասնաշենք կառուցելու նպատակով ներդնել «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով՝ դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(1-ին կետը խմբ. 16.11.20 N 1796-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամսվա ընթացքում սահմանված կարգով ապահովել անշարժ գույքի հանձնման-ընդունման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, գնահատված անշարժ գույքն ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքների իրականացումը:

(2-րդ կետը խմբ. 16.11.20 N 1796-Ա)

3․ Սահմանել, որ սույն որոշումից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան