Գլխավոր տեղեկություն
Номер
N 488-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2021-01.02.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
29.12.2020
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
29.12.2020
Дата вступления в силу
01.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 դեկտեմբերի 2020 թվականի
ք. Երևան

N 488-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 422-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ը» ենթակետերը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.

1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 36.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 32.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 38.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`

ա. ցերեկային սակագին` 44.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար, բացառությամբ սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված սպառողների՝

ա. ցերեկային սակագին` 47.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 37.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

5) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար, բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետով սահմանված սպառողների՝

ա. ցերեկային սակագին` 44.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝

ա. ցերեկային սակագին` 29.99 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. գիշերային սակագին` 19.99 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.

1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,

2) ժամը 23.00-ից մինչև 07.00-ն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 24-ի N 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 422-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2021, N 478-Ն 01.02.2022, N 488-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան