Գլխավոր տեղեկություն
Номер
N 831-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
23.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
23.12.2020
Дата вступления в силу
24.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2020 թվականի N 831-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 128,230,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կրթավճարներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N 177/01/11/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 28-ին կնքված` N U008/211/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հարավ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված` N TLS001/11-20/YVN նամակ-համաձայնագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում` 5,892,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 23-ի N 831-Ա

որոշման

 

«ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել հանրապետության պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությունների գծով ուսուցանվող, սոցիալապես անապահով և անվճարունակ ուսանողներին` կրթավճար և կրթաթոշակ տրամադրելու միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդված):

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ (Նյու Յորքի գրասենյակ), ամերիկահայ բարերարներ` Անուշ Մաթևոսյան, Ժիրայր Նիշանյան, Մարգարիտ Աճեմյան, Էդուարդ Մարդիգյան, Ավեդիս և Արշո Բաղսարյաններ, Անդրանիկ Բերբերյան, Արմինե և Կարապետ Զամբակներ, Գևորգ և Ալվինա Նիկսարլիներ, Արսեն Սայան ինչպես նաև Գուլամերյան և Հինդլիյան հիմնադրամներ

4.

Ծրագիրը կատարողը

ԱՄՆի ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 22,
ՀՎՀՀ 02517115:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ ՀՀ մարզեր և ք. Երևան:
Բնագավառը՝ կրթական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 128,230,000 դրամ
Տարեկան ուսման վարձը կազմում է 97,840,000,000 դրամ:
Տարեկան կրթաթոշակը 15,938,000 դրամ:
Կազմակերպական ծախսեր 14,452,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

1. ՀՀ ԲՈՒՀ-երի բակալավրիատում, մագիստրատուրայում, կլինիկական օրդինատուրայում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող տարբեր մարզերի 322 ուսանող:

2. Ծագումով Գեղարքունիքի մարզից 77 ուսանող, որ սովորում են Գավառի պետական համալսարանում և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:

3. ք. Երևանի, ք. Վանաձորի և ք. Գավառի մանկատների կողմից երաշխավորված, ուսումը շարունակելու ցանկություն հայտնած մանկատների, երեխաների խնամքի և պաշտպանության այլ հաստատությունների, ինչպես նաև միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ 62 երեխաներ:

4. Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն ստացող թվով 51 ուսանողներ։

Ընդհանուրը` 512 ուսանող

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.01.2021 – 31.12.2021

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կրթավճարների տրամադրման մրցույթների մասին հայտարարությունների տարածում ԶԼՄ-ների միջոցով /թերթեր, սոց․ցանցեր, հեռուստակայաններ/: (մայիս -հուլիս 2021)
2. Մրցույթների մասին հայտարարությունների տարածում վերոնշյալ բուհերում և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` հայտարարությունները փակցնելու, կայքերում տեղադրելու միջոցով: (մայիս -հուլիս 2021)
3. Փաստաթղթային փաթեթների անհրաժեշտ քանակի պատճենահանում, տարածում բուհերում, այլ կրթօջախներում: (մայիս-հուլիս 2021)
4. Դիմորդների կողմից լրացված փաթեթների ընդունում: (օգոստոս 2021)
5. Փաթեթների դիտարկում, նախնական ընտրություն: (հուլիս - օգոստոս 2021)
6. Բոլոր դիմորդներին տնայցեր: (օգոստոս 2021)
7. Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպում մանկատներում և խնամքի այլ կենտրոններում։
8. ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստի աշխատանքների կազմակերպում` վերջնական ընտրություն կատարելու նպատակով: (օգոստոս-սեպտեմբեր 2021)
9. Կրթավճարի մրցույթի հաղթողների ընտրություն: (սեպտեմբեր 2021)
10. Մրցույթների արդյունքների մասին իրազեկում։ (սեպտեմբեր 2021)
11. Մրցույթներում հաղթող ճանաչված ուսանողների հետ պայմանագրերի ստորագրում: (ուս. տարվա սկիզբ)
12. Կրթավճարների փոխանցում համապատասխան ուս․հաստատություններ։ (յուրաքանչյուր կիսամյակ)
13. Ամենամսյա կրթաթոշակների վճարում ուսանողներին:
14. Բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հետ մշտական կապի պահպանում` ուսանողների ակադեմիական առաջադիմությանը հետևելու նպատակով: (ուս. տարվա ողջ ընթացքում)
15. Ամեն կիսամյակի ավարտից հետո ստուգման գրքույկների պատճենների հավաքում և դիտարկում: (յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո)
16. Առաջադիմության արդյունքները ուսումնասիրելու նպատակով Կրթական ծրագրերի համակարգող խորհրդի նիստերի գումարում:(յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո)
17. Ուսանողների մասնակցությամբ բարեգործական միջոցառումների կազմակերպում: (ուս. տարվա ընթացքում)
18. Ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցառումների կազմակերպում: (ուս տարվա ընթացքում)
Կրթավճարները տրամադրվում են մրցութային կարգով, հաշվի առնելով երկու հիմնական չափանիշներ՝ դիմորդի ընտանիքի սոցիալական կարգավիճակը (անապահովության միավորը) և ակադեմիական առաջադիմությունը: Կրթավճարները տրամադրվում են ուսումնառության ողջ ընթացքի համար: Ծրագրին մասնակցությունը կասեցվում է, եթե տարիների ընթացքում փոփոխվել է ընտանիքի սոցիալական կարգավիճակը կամ ուսանողը թերացել է ուսման մեջ և չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: Նման դեպքերում բավարար առաջադիմություն ունեցող ուսանողի փոխարեն ընտրվում է նորը` ելնելով վերոնշյալ չափանիշներից: Յուրաքանչյուր ամիս 7000-ական դրամ կրթաթոշակ է տրամադրվում ծրագրերում ընդգրկված մանկատան սաներին: Գավառի պետական համալսարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սովորող ուսանողներին` բարերարի կողմից սահմանած կրթաթոշակի չափով: Գումարը նախատեսված է ուսումնական նյութերի պատճենահանման, գրենական պիտույքների և դասագրքերի ձեռքբերման կամ տրանսպորտային ծախսերը հոգալու համար:
Դիմորդների և ուսանողների ընտանիքների սոցիալական վիճակի մասին տեղեկությունները հավաքագրվում են համապատասխան տեղեկանքների և լրացվող հարցաթերթիկի միջոցով։ Այնուհետև դրանք ճշտվում են նրանցից յուրաքանչյուրի տուն կատարած այցելության ժամանակ: Մրցույթի արդյունքները ամփոփվում և հաստատվում են ՀՕՖ-ի կրթական ծրագրերը համակարգող խորհրդի կողմից: Հանձնաժողովի անդամներ են ՀՕՖ աշխատակիցները, ծրագրերի համակարգողները և ՀՕՖ-ի կրթական ծրագրերի շահառու ուսանողները:
Տարեկան ուսման վարձը կազմում է 97,840,000 դրամ
Տարեկան կրթաթոշակը 15,938,000 դրամ
Կազմակերպական ծախսեր 14,452,000 դրամ
Ծրագրի ընդհանուր արժեքն է 128,230,000 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021-31.12.2021 թվականի ընթացքում 300,000 դրամի չափով էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսային ծառայությունների համար, պայմանագիր 177/01/11/2012 կնքված 01.11.2012 թ. «Յուքոմ» ՍՊԸ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021-31.12.2021 թվականի ընթացքում 2,700,000 դրամի չափով էլեկտրոնային հաղորդակցության և հեռախոսային ծառայությունների համար, պայմանագիր U008/21/02/2012 կնքված 28.02.2012 թ. «Յուքոմ» ՍՊԸ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021-31.12.2021 թվականի ընթացքում 2,000,000 դրամի չափով էլեկտրաէներգիայի ձեռքբերման համար, պայմանագիր կնքված 17.09.2019 թ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Երևան ԷՍԴ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 5,892,000 դրամի չափով հաշվապահական ծառայությունների ձեռքբերման համար, խորհրդատվական ծառայությունների մատուցման նամակ-համաձայնագիր No. TLS001/11-20/YVN, կնքված 04.11.2020թ. «Փրայս-ուոթերհաուսԿուպերս Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:

- տրանսպորտային ծախսեր՝ 800,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 14,452,000 ՀՀ դրամ, որը կազմում է ծրագրի ընդհանուր արժողության 11,3 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է.

ծրագրի ղեկավարի աշխատավարձ

կապի ծառայություններ

կոմունալ ծախսեր

հաշվապահական ծառայություններ

տրանսպորտային ծախսեր

2,760,000 դրամ

3,000,000 դրամ

2,000,000 դրամ

5,892,000 դրամ

800,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցում է`
1. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների
2. Բոլոր վերը նշված կրթօջախների
3. Մանկատների և երեխաների խնամքի այլ կառույցների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ