Գլխավոր տեղեկություն
Номер
N 16-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
31.01.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
31.01.2020
Дата вступления в силу
01.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2020 թվականի N 16-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 482-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 482-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ի կետում «260,000,000 դրամ» բառերը փոխարինել «470,000,000 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Ալինա Իսպիրյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 35160604) 2019 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 28/11/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապակյա արտադրանքի, դռների ու փեղկերի մատակարարում և տեղադրում` 64,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2019 թվականի նոյեմբերի 8-ին կնքված՝ N 62-Լ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցեմենտի ձեռքբերում` 11,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Մարմարի աշխարհ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00808678) 2019 թվականի նոյեմբերի 14-ին կնքված՝ N 03/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրանիտե սալիկների ձեռքբերում` 1,280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. հունվարի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունվարի 31-ի N 16-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՏԱՇԻՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը պայմանավորված է առկա անցուղիների կիսաքանդ վիճակով և գյուղի գլխավոր փողոցի հարակից տարածքը ավելի բարեկարգ դարձնելու անհրաժեշտությամբ:

2.

Ծրագրի նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, քաղաքաշինության բնագա-

վառ

6.

Ծրագրի բյուջեն

470,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիրի խոշորացված համայնքը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների 8000 ք. մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման և արտաքին լուսավորության աշխատանքներ` 460,000,000 դրամ,

Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների կանաչապատման և հողային աշխատանքներ` 10,000,000 դրամ

Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև - 30.11.2020 թ.:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալվում են ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց հարկային արտոնություններ:

1. 8000 ք. մ քայլուղիների կողային պատերի երեսպատման, 10000 ք. մ հարակից շինությունների տանիքների, դարպասների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ` 165,000,000 դրամ,

2. 8000 ք. մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 144.000.000 դրամ,

3. 4000 ք. մ հարակից շինությունների տանիքների հիմնանորոգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 61.500.000 դրամ,

4. 4000 ք. մ քայլուղիների կողային գազատարների ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ՝ 15,000,000 դրամ,

5. 1550 ք. մ քայլուղիների հարակից շինությունների ճակատային պատուհանների, դռների պատրաստման և մոնտաժման աշխատանքներ՝ 65,000,000 դրամ,

6. 40 հատ լեդ լուսատուների ներմուծում՝ 7,000,000 դրամ,

7. 1000 հատ ծառերի, տնկիների ձեռքբերում՝ 7.000.000 դրամ,

8. 1000 հատ ծառերի, տնկիների տնկման և հողային աշխատանքներ՝ 3.000.000 դրամ

9. Նախագծային աշխատանքներ ՝ 2,500,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև տեղեկատվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան