Գլխավոր տեղեկություն
Номер
N 1966-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.12.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2020
Дата вступления в силу
05.12.2020

 

04.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1966-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 5-ի N 46-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, թաղամաս 5, Ջահուկյան փողոց, N 24/1 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 06-008-0121-0011 կադաստրային ծածկագրով (վկայական N 02062020-06-0049), 64805 դրամ կադաստրային արժեքով, 0,02784 հեկտար մակերեսով հողամասը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված, որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի հետ սահմանված կարգով կնքել գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել գույքի ընդունումը՝ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան