Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-437-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (28.11.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.27/51(226) Հոդ.1187
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.10.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.11.2002
Дата вступления в силу
28.11.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հոկտեմբերի 23-ին

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 մայիսի 1999 թվականի, ՀՕ-302, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Եթե իրավաբանական անձը սույն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության, ապա այդ նույն իրավախախտման համար ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածը:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7.

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի «նույնպիսի» բառը փոխարինել «նույն բնույթի», իսկ «կրկնելը» բառը` «կատարելը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի վերնագիրը և առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10.

Հայաստանի Հանարապետության քԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ և (ԿԱՄ) ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՄՇԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՎՈՐ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ ՏԱԼԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը`»:

 

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասը:

 

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ (ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ

 

Օրենքով սահմանված դեպքերում քաղաքաշինական պետական տեսչության պետը խախտում կատարած իրավաբանական անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիցենզավորող մարմին` խախտումների համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հաստատելու օրվանից հնգօրյա ժամկետում:

Լիցենզավորող մարմինը միջնորդագրին ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. նոյեմբերի 16
Երևան
ՀՕ-437-Ն