Գլխավոր տեղեկություն
Номер
N 746-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.12.2020-15.12.2020)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
03.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
03.12.2020
Дата вступления в силу
04.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 746-Ա

 

«ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վերականգնում ու զարգացում» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 62,012,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական աջակցություն խոցելի խմբերին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վերականգնում ու զարգացում» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքները (286 տեղ, 10,600 կգ ընդհանուր քաշով, 5,173 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 3,550 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Վերականգնում ու զարգացում» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 2

Երևան

 

Հավելված 1

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 3-ի N 746-Ա

որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ

1

Ծրագրի նպատակը

«Վերականգնում ու զարգացում» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է՝ աջակցել սոցիալապես անապահով, բռնության ենթարկված երեխաներին և անձանց, ցուցաբերել հոգեբանական աջակցություն, սննդի ապահովում, ամսական նպաստի տրամադրում, սեզոնային հագուստով ապահովում, կրթական դասընթացներ՝ համակարգչային, օտար լեզուների, արվեստի և այլ, ծնողների համար՝ մարզման կուրսեր, նաև՝ մասնագիտությունների ուսուցում, սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց համար՝ խնամքի կազմակերպում և այդ ծրագրի շրջանակներում կազմակերպության մասնաճյուղերի համար կահավորանքի և անհրաժեշտ պիտույքների բեռի ներմուծում (դպրոցական և գրասենյակային կահավորում, խնամքի պիտույքներ)։

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

 Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3

Բարեգործները

Գլոբալ Էյդ Նեթուորք (Global Aid Network), Hoofdstaat 51, 3971KB Driebergen
Gather and Care Ministry ԱՄՆ
Սակրամենտոյի հայ կանանց միություն
Tear Fond Անգլիա
Այլ բարերար անհատներ

4

Ծրագիրն իրականացնողները

«Վերականգնում ու զարգացում» բարեգործական հասարակական կազմակերպություն,
ք. Երևան, Արղության 29/4, ՀՎՀՀ՝ 00151001

5

Ծրագրի իրականացման վայրերը, բնագավառը

1. ք. Երևան,
2. Լոռու մարզ՝ ք. Ստեփանավան, գ. Ուռուտ, ք. Տաշիր
3. Արագածոտնի մարզ՝ գ. Ուջան, Կոշ
4. Տավուշի մարզ՝ ք. Դիլիջան, ք. Իջևան
5. Արցախի գյուղեր, ք. Ստեփանակերտ
6. Սյունիքի մարզ՝ ք. Սիսիան, ք. Գորիս
7. Վայոց ձորի մարզ՝ ք. Եղեգնաձոր

Բնագավառը՝ սոցիալական

6

Ծրագրի բյուջեն

62.312.300 ՀՀ դրամ

7

Ծրագրի շահառուները կամ նրանց ընտրության սկզբունքները, չափանիշները

Ծնողազուրկ, սոցիալապես անապահով և/կամ բռնության ենթարկված երեխաներ և խնամակալներ, անկողնային հիվանդներ, միայնակ, խնամքից զուրկ տարեցներ, սահմանափակ կարողություն ունեցող անձինք

Ընդհանուր 630 անձ

Առաջնահերթությունը տրվում է նրանց, ովքեր մեկուսացված են հասարակությունից, ապրում են վարձակալված բնակարաններում, չունեն որևէ օգնություն հարազատներից

8

Ծրագրի իրականացման տևողությունը և/կամ սկիզբը, ավարտը

28.11.2020 թ. – 31.12.2021 թ.

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը:

Սննդի ապահովում - 2.830.000 դր.
նպաստների տրամադրում - 3.000.000 դր.
ծնողների համար մասնագիտությունների ուսուցման նյութեր - 800.000 դր.
երեխաների համար կրթական՝ համակարգչային, օտար լեզուների, տիկնիկագործական և այլ դասընթացներ - 8.000.000 դր.
սահմանափակ կարողություն ունեցող անձանց խնամք և ժամանց - 1.200.000 դր.
թատերական ներկայացումներ, բեմականացման դեկորացիաների, հագուստների պատրաստում - 2.600.000 դր.
դասապատրաստում - գրենական պիտույքներ՝ 800.000 դր,
ծնողավարության, տարիքային հոգեբանության և այլ մարզման կուրսեր - 1.200.000 դր.
սեզոնային հագուստով ապահովում - 7.000.000 դր.
 Ընդհանուր՝ 13 ամսվա համար 27.430.000 դր.
ծրագրի շրջանակներում 3 փուլով բեռի ներմուծում՝ 24.882.000 ՀՀ դրամ
կազմակերպական ծախսեր ծրագրի ողջ ընթացքի համար՝ 9․700․000 ՀՀ դրամ
բարեգործական բեռի ներմուծման հետ կապված միջնորդ կազմակերպության ծառայությունների ձեռքբերում՝ 300․000 ՀՀ դրամ

10

Ձեռքբերվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում կազմակերպության մասնաճյուղերի համար կահավորանքի և անհրաժեշտ պիտույքների բեռի ներմուծում (դպրոցական և գրասենյակային կահավորանք, խնամքի պիտույքներ) 3 փուլով՝ 24.882.000 ՀՀ դրամ, որից՝
 1-ին փուլ՝ բեռի ընդհանուր արժեք՝ 5.080.300 ՀՀ դրամ
 2-րդ փուլ՝ բեռի ընդհանուր արժեք՝ 9.901.000 ՀՀ դրամ 
 3-րդ փուլ՝ բեռի ընդհանուր արժեք՝ 9.901.000 ՀՀ դրամ
Տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում – 800.000 դր․
կոմունալ ծառայությունների ձեռքբերում – 4.700.000 դր․
Սննդի ձեռքբերում - 2.830.000 դր.
նպաստների տրամադրում - 3.000.000 դր.
ծնողների համար մասնագիտությունների ուսուցման նյութերի ձեռքբերում - 800.000 դր.
երեխաների համար կրթական՝ համակարգչային, օտար լեզուների, տիկնիկագործական և այլ դասընթացների նյութերի ձեռքբերում - 8.000.000 դր.
սահմանափակ կարողություն ունեցող անձանց խնամքի պարագաների ձեռքբերում և ժամանցի կազմակերպում - 1.200.000 դր.
թատերական ներկայացումների, բեմականացման դեկորացիաների, հագուստների պատրաստման համար նյութերի ձեռքբերում - 2.600.000 դր.
Դասապատրաստման համար գրենական պիտույքների ձեռքբերում՝ 800.000 դր,
ծնողավարության, տարիքային հոգեբանության և այլ մարզման կուրսերի նյութերի ձեռքբերում՝ - 1.200.000 դր.
սեզոնային հագուստի ձեռքբերում- 7.000.000 դր.
բարեգործական բեռի ներմուծման հետ կապված միջնորդ կազմակերպության ծառայությունների ձեռքբերում՝ 300․000 ՀՀ դրամ

11

Անմիջական շահառուների սպառմանը չուղղվող ծախսերը

Կազմակերպական ծախսեր ծրագրի ողջ ընթացքի համար՝
Տրանսպորտ – 800.000 դր․
կոմունալ ծախսեր – 4.700.000 դր․
աշխատավարձ - 4.200.000 դր․

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, սոցիալական աջակցության տարածքային մարմիններ,
ք․Երևան, Երեխաների աջակցության կենտրոն

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն է ներկայացնում կազմակերպության Խորհուրդը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդատվական հանձնաժողովին հաշվետվությունների ներկայացում:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Հավելված 2

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 3-ի N 746-Ա

որոշման

 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌԻ ՑԱՆԿ

քանակ

անվանում

Արժեք (եվրո)

83 հատ
78 հատ
40 հատ
18 հատ
44 տուփ
11 հատ
8 հատ
2 տուփ
2 հատ
2 հատ

Դպր. սեղան
Դպր. աթոռ
աթոռ
Գրասենյակային հավաքածու՝ բյուրո /գրասեղան, աթոռ, լույս/
Տակդիր
Սեղան
Պահարան
Սավան
Հենասայլակ
Նստասայլակ

830
1170
200
480
1220
375
400
368
60
70

ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ 5173 եվրո

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ