Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-377-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.24/27(202) Հոդ.618
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.06.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.07.2002
Дата вступления в силу
01.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հունիսի 12-ին

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային սահմանին չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկում`

ա) հանել հետևյալ տողերը կամ համապատասխան խմբերի (ենթախմբերի) մեջ ներառված ծածկագրերը`

 

Ծածկագիրը

Ապրանքի համառոտ անվանումը

1301 Դոճխեժ` բնական չմաքրած. բնական բուսախեժեր, խեժեր. սոսնձախեժեր և բևեկնախեժահյութ (օրինակ` բալասաններ)
2102 Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ մանրէներ (բացի ապրանքային 3002 դիրքի պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ
2304 Կոպտոն և այլ կոշտ թափոններ` ստացված սոյայի յուղազատումից,  չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված
2306 Կոպտոն և այլ կոշտ թափոններ` ստացված բուսաճարպերի կամ յուղերի  զատումից, բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքերի մնացորդներից, չաղացած կամ աղացած, չգրանուլացված կամ գրանուլացված
2308 Բուսական ծագում ունեցող մթերքներ և բուսական թափոններ, բուսական մնացորդներ և կողմնակի մթերքներ` չգրանուլացված կամ գրանուլացված, օգտագործվում է կենդանիների սնուցման համար, այլ տեղում չնշված
250100100 Ծովի ջուր և աղային լուծույթներ
250830 Հրակայուն կավ
2509000 Քիմիական կավիճ
2512 Ինֆուզորային հողեր (լեռնալյուր). սիլիկային (օրինակ` կիզելգուր, տրեպել և դիատոմիտ) և համանման սիլիկային հողեր, կալցինացված կամ չկալցինացված, տեսակարար կշռով 1 կամ պակաս
2520 Գիպս, անհիդրիդ. գիպսի լսնակուճ (իրենից ներկայացնում է կալցինացված գիպս կամ կալցիումի սուլֆատ), չներկված կամ ներկված, ոչ մեծ քանակությամբ արագուցիչներ կամ դանդաղացուցիչներ պարունակող կամ չպարունակող
252890000 Այլ (ոչ նատրիումի) բորատներ` բնական և դրանց խտահանքերը, բացի  բնական աղալուծույթներից ստացված բորատներից. բնական բորաթթու` չոր նյութի հաշվարկով H33-ի 85%-ից ոչ ավելի պարունակությամբ
2616 Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտահանքեր
2801 Ֆտոր, քլոր, բրոմ, յոդ
2804 Ջրածին, իներտ գազեր և այլ ոչ մետաղներ
2805 Մետաղներ` ալկալիական կամ հողալկալիական. մետաղներ` հազվագյուտ հողերի, սկանդիում և իտրիում` մաքուր վիճակում, խառնուրդներում կամ համաձուլվածքներում. սնդիկ
2806 Քլորաջրածին (աղաթթու), քլորսուլֆոնային թթու
2809 Ֆոսֆորի օքսիդ (v), ֆոսֆորային թթու և բազմաֆոսֆորային թթուներ
2811 Այլ անօրգանական թթուներ և ոչ մետաղների թթվածնային պարունակությամբ անօրգանական այլ միացություններ
2812 Ոչ մետաղների հալոգենիդներ և հալոգենիդօքսիդներ
2815 Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) [կծու նատրոն], կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ
2818 Արհեստական կորունդ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, ալյումինի օքսիդ, ալյումինի հիդրօքսիդ
2819 Քրոմի օքսիդ և հիդրօքսիդ
2823 Տիտանի օքսիդ
2835 Ֆոսֆինատներ (հիպոֆոսֆիտներ), ֆոսֆոնատներ (ֆոսֆիտներ), ֆոսֆատներ և պոլիֆոսֆատներ
2840 Բորատներ, պերօքսոբորատներ (պերբորատներ)
2841 Օքսոմետաղական և պերօքսոմետաղական թթուների աղեր
2842 Անօրգանական թթուների կամ պերօքսոթթուների աղեր, բացի ազիդներից, այլ
2843 Թանկարժեք մետաղներ կոլոիդային վիճակում. թանկարժեք մետաղների անօրգանական կամ օրգանական միացություններ, որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության թանկարժեք մետաղների ամալգամներ
2846 Հազվագյուտ հողերի մետաղների, իտրիումի կամ սկանդիումի կամ այդ մետաղների խառնուրդների միացություններ` անօրգանական կամ օրգանական
2847 Ջրածնի պերօքսիդ, միզանյութով կարծրացած կամ չկարծրացած
2849 Կարբիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության
2850 Հիդրիդներ, նիտրիդներ, ազիդներ, սիլիցիդներ և բորիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, բացի 2849 ապրանքային դիրքի կարբիդ հանդիսացող միացություններից
2851 Այլ անօրգանական միացություններ (ներառյալ թորած կամ էլեկտրահաղորդաչափական ջուր և համանման մաքրության ջուր). հեղուկ օդ (իներտ գազերը հեռացված կամ չհեռացված). խտացրած օդ. ամալգամներ, բացի թանկարժեք մետաղների ամալգամներից
2901 Ոչ պարբերական ածխաջրածին
2905 Ոչ պարբերական սպիրտ և նրա հալոգենացված, սուլֆացված, նիտրացված ածանցյալներ
2906 Պարբերական սպիրտ և նրա հալոգենացված, սուլֆացված, նիտրացված ածանցյալներ
2907 Ֆենոլներ, ֆենոլոսպիրտներ
2908 Հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ֆենոլների կամ ֆենոլոսպիրտների ածանցյալները
2909 Պարզ եթերներ, եթերասպիրտներ, եթերաֆենոլներ,  եթերասպիրտոֆենոլներ, սպիրտների, պարզ եթերների և կետոնների (քիմիական որոշակի կամ անորոշ բաղադրությամբ) պերօքսիդները և  դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ածանցյալները
2910 Կառուցվածքում եռանդամ օղակ պարունակող էպօքսիդներ, էպօքսիսպիրտներ, էպօքսիֆենոլներ և էպօքսիեթերներ և նրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված  ածանցյալները
2913 2912 ապրանքային դիրքի ածանցյալ միացություններ` հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված
2915 Թթուներ ապացիկլային մոնոկարբոնային հագեցած և նրանց անհիդրիդները, հալոգենահիդրիդները, պերօքսիդները և  պերօքսիթթուները, նրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված և նիտրոնացված ածանցյալները
2916 Թթուներ` ապացիկլային միակարբոնային չհագեցած, թթուներ` ցիկլային, միակարբոնային ցիկլային, նրանց անհիդրիդները, հալոգենահիդրիդները, պերօքսիդները և պերօքսիթթուները. նրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոնացված ածանցյալները
2921 Միացություններ` ամինային ֆունկցիոնալ խմբի հետ
2924 Միացություններ` կարբօքսամիդային ֆունկցիոնալ խումբ պարունակող. ածխաթթվի միացություններ` ամիդային ֆունկցիոնալ խումբ պարունակող
2925 Կարբօքսիմիդային ֆունկցիոնալ խումբ պարունակող միացություններ (ներառյալ` սախարինը և դրա աղերը) և իմինային ֆունկցիոնալ խումբ պարունակող միացություններ
2926 Միացություններ` նիտրիլային ֆունկցիոնալ խումբ պարունակող
2928 Հեդրազինի կամ հիդրօքսիլամինի օրգանական ածանցյալներ
2929 Միացություններ` այլ ազոտակիր ֆունկցիոնալ խմբեր պարունակող
2931 Այլ օրգանական և անօրգանական միացություններ
2932 Միայն թթվածնի հետերատոմ պարունակող միացություններ
2933 Միայն ազոտի հետերատոմ պարունակող միացություններ
2934 Նուկլոնաթթուներ, դրանց աղեր և այլ հետերոպարբերական միացություններ
2935 Սուլֆոնամիդներ
2936 Նախավիտամիններ և վիտամիններ, բնական կան սինթեզված (ներառյալ` բնական խտանյութերը), հիմնականում որպես վիտամիններ օգտագործվող նրանց ածանցյալները և այդ միացությունների խառնուրդները, այդ թվում` ցանկացած լուծիչի մեջ
2937 Բնական կամ սինթեզված հորմոններ, նրանց ածանցյալները, որոնք հիմնականում օգտագործվում են որպես հորմոն. այլ ստերոիդներ, որոնք հիմնականում օգտագործվում են որպես հորմոն
2938 Գլիկոզիդներ` բնական կամ սինթեզված, դրանց աղերը, պարզ ու բարդ եթերները, այլ ածանցյալները
2939 Բուսական ծագում ունեցող, բնական կամ սինթեզված ալկալոիդներ, նրանց աղերը, պարզ ու բարդ եթերները, այլ ածանցյալները
2942 Օրգանական այլ միացություններ
3006 Վիրաբուժական, մանրէազերծ, աղելար, համանման մանրէազերծ նյութեր` կարեր դնելու համար և մանրէազերծ հարակցային գործվածքներ` վերքերի վիրաբուժական փակման համար, մանրէազերծ լամինարիաներ և մանրէազերծ վիրախծուծներ լամինարիայից, վիրաբուժական մանրէազերծ կլանող կամ արյունը կանգնեցնող ստոմատոլոգիական միջոցներ, կոնտրաստային պատրաստուկներ` ռենտգենոգրաֆիական հետազոտությունների համար, և ախտորոշիչ ազդանյութեր` նախատեսված հիվանդներին ներարկելու համար, հատկապես չխառնուրդված նյութեր բաժնևորված ձևերով կամ նյութեր` բաղկացած երկու կամ ավելի բաղադրամասերից` խառնուրդված նմանօրինակ օգտագործման համար, ազդանյութեր` արյան խումբը որոշելու համար, ատամի ցեմենտ և այլ նյութեր` ատամները պլոմբելու համար, պլոմբային նյութեր` ատամների պինդ հյուսվածքները վերականգնելու համար, սանիտարական պայուսակներ և հավաքածուներ` առաջին օգնություն ցույց տալու համար, և քիմիական կանտրացեպտիվային միջոցներ` պատրաստված հորմոնների կամ  սպերմիցիդների հիմքով
320300900 Կենդանական ծագման ներկանյութեր և պատրաստուկներ` դրանց հիմքով
320416000 Քիմիապես ակտիվ ներկիչներ և պատրաստուկներ` դրանց հիմքով
3501 Կազեին և ածանցյալներ, կազեինի սոսինձ
3502 Ալբումիններ [սպիտակուցներ], ներառյալ` երկու կամ ավելի շիճուկային սպիտակուցների խտածոները, որոնք պարունակում են չոր նյութի հաշվարկով 80 զանգ. %-ից ավելի շիճուկային սպիտակուցներ, ալբումինատներ և ալբումինի այլ ածանցյալներ
3503 Ժելատին (այդ թվում` ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) թերթերով, մակերևութային մշակմամբ կամ առանց մշակման, ներկած կամ չներկած) և ժելատինի ածանցյալները. ձկնասոսինձ ձկան փուչիկներից ստացված ժելատին (օգտագործվում է սոսինձ պատրաստելու և գինի մաքրելու համար). կենդանական ծագման այլ սոսինձներ, բացի 3501 ապրանքային դիրքի կազեինայինները
3504 Պեպտոններ և դրանց ածանցյալները, սպիտակուցային այլ նյութեր և դրանց ածանցյալները` այլ տեղում չնշված, կաշվի փոշի` քրոմապատված կամ չքրոմապատված
3507 Մակարդներ` այլ տեղում չնշված
360200 Պայթուցիկ այլ պատրաստի նյութեր
360490 Ազդանշանային և անձրևային հրթիռներ, հակամառախուղային ազդանշաններ և այլ հրատեխնիկական ապրանքներ
370110100 Բժշկական, ատամնաբուժական և անասնաբուժական նպատակների համար ռենտգենյան լուսանկարչական թիթեղիկներ և հարթ ժապավեններ, զգայունացրած, չլուսակայած, հարթ ժապավեններ` վայրկենական լուսանկարման համար` զգայունացրած, չլուսակայած, փաթեթավորված կամ չփաթեթավորված
370790300 Այլ երևակիչներ և սևեռակիչներ` լուսանկարչական նպատակների համար օգտագործվող, ներկայացված չափավոր բաժնեմասերով, մանրածախ առևտրի համար բաժնեծրարված կամ փաթեթավորված` օգտագործման համար պատրաստի վիճակում
3802 Ակտիվացրած ածուխ, ակտիվացրած բնական հանքանյութեր` կենդանական ածուխ, ներառյալ` օգտագործված կենդանական ածուխը
3803 Թալիումի յուղ, զտած կամ չզտած
3808 Միջատասպան նյութեր, ռոդենցիտիդներ, ֆունգիցիդներ, հերբիցիդներ, հակածիլային և բույսերի աճը կարգավորող միջոցներ, ախտահանիչ և համանման միջոցներ, բաժնեծրարված փաթեթավորումով մանրածախ առևտրի համար կամ պատրաստի պատրաստուկների ու արտադրանքի ձևով ներկայացված (օրինակ` ծծմբով մշակած ժապավեններ, պատրույգներ, մոմեր, կպչուն թուղթ ճանճերի դեմ)
3810 Պատրաստուկներ մետաղական մակերեսները խածագծելու համար, հալանյութեր և օժանդակ այլ պատրաստուկներ դժվարահալ զոդանյութերով զոդելու կամ եռակցելու համար, փոշիներ և մածուկներ դժվարահալ զոդանյութով զոդելու կամ եռակցելու համար, բաղկացած մետաղներից և այլ նյութերից. նյութեր, որոնք օգտագործվում են որպես միջաձողեր կամ պատվածքներ եռակցման էլեկտրոդների կամ ձողիկների համար
3811 Հակաճայթիչներ, հակաօքսիդիչներ, խեժագոյացման արգելակիչներ, թանձրացիչներ, հակաքայքայիչ նյութեր, պատրաստի այլ հավելանյութեր նավթանյութերի (ներառյալ` բենզինը) և այլ հեղուկների նկատմամբ, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ և նավթանյութերը
3815 Ռեակցիաների ակտիվարարներ, ռեակցիաների արագարարներ և կատալիզատորներ` այլ տեղում չնշված
3821 Մշակային միջավայրեր մանրէներ աճեցնելու համար
3822 Ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով և նախապատրաստված ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով կամ առանց տակդիրի, բացի 3002 կամ 3006 ապրանքային դիրքերի ապրանքներից
3823 Արդյունաբերական միակարբոնային ճարպաթթուներ, թթվայուղեր զտումից հետո, արդյունաբերական ճարպային սպիրտներ 
3907 Պոլիացետալներ, այլ պարզ պոլիեթերներ և էպօքսիդային խեժեր` սկզբնական ձևերով. պոլիկարբոնատներ, ալկիդային խեժեր, պոլիալիլային բարդ եթերներ և այլ բարդ պոլիեթերներ` սկզբնական ձևերով
3912 Թաղանթանյութ և դրա քիմիական ածանցյալները սկզբնական ձևերով, այլ տեղում չնշված
3913 Բնական պոլիմերներ (օրինակ` ալգինաթթու) և բնական բարեփոխված պոլիմերներ (օրինակ` պնդացած պրոտեիններ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ)` սկզբնական ձևերով, այլ տեղում չնշված
3915 Պլաստմասսաների մնացուկներ, կտորտանք և ջարդոն
391710 Արհեստական թաղանթներ (երշիկեղենի համար)` պնդացած պրոտեիններից կամ թաղանթանյութերից
391910150 Պոլիմերային նյութերից սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ, ժապավեններ, շերտեր և այլ հարթ ձևեր, ինքնակպչուն, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով` պոլիպրոպիլենից
392020210 Էթիլենի պոլիմերներից սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (կամ ժապավեն), ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով կամ համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ
392020290 Պրոպիլենի պոլիմերներից այլ սալիկներ, թերթեր, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (կամ ժապավեն), ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով կամ համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ
392071190 Վերականգնված թաղանթանյութից թերթեր, թաղանթներ կամ շերտեր, կծկված կամ չկծկված, 0,75 մմ-ից պակաս հաստությամբ, տպագրական նկարով
392190300 Ֆենոլային խեժերից սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (ժապավեններ)
392190410 Ամինային խեժերից բարձր ճնշման շերտավոր, մեկ կամ երկու կողմից գեղազարդված մակերեսով սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր (կամ ժապավեն)
392190900 Պլաստմասսայից այլ սալիկներ, թաղանթներ, նրբաթիթեղներ և շերտեր` 392190 ենթադիրքի այլ ծածկագրերում չնշված
4002 Սինթետիկ կաուչուկ և յուղերից ստացված ֆակտիս` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով. 4001 ապրանքային դիրքի նյութերի խառնուրդներ տվյալ ապրանքային դիրքի ցանկացած նյութի հետ` սկզբնական ձևերով կամ սալիկների, թերթերի կամ շերտերի (կամ ժապավենների) տեսքով
4008 Վուլկանացված ռետինե սալիկներ, թերթեր, շերտեր (կամ ժապավեններ)  և ձևավոր պրոֆիլներ, բացի կարծր ռետինից
4009 Խողովակներ, ճկափողեր և ճկախողովակներ` վուլկանացված ռետինից (բացի կարծր ռետինից), առանց կցամասերի և կցամասերով (օրինակ` միացումներ, ծնկաձև խողովակիկներ, կցաշուրթեր)
4014 Հիգիենիկ կամ դեղագործական ապրանքներ (ներառյալ` ծծակներ) վուլկանացրած ռետինից` բացի կարծր ռետինից, կարծր ռետինից կցամասերով կամ առանց դրանց
401511 Վիրահատական ձեռնոցներ ռետինից
4104 Խոշոր եղջերավոր անասունների կամ ձիազգի կենդանիների կաշի, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից
4105 Կաշի` ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից
4107 Կաշի` այլ կենդանիների մորթիներից` առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից
4108 Թավշակաշի (այդ թվում` ֆորմալդեհիդաճարպային դաբաղման)
4109 Լաքապատ կաշի` բնական կամ բնական կաշվից լաքապատմանը նմանեցվող, մետաղացված կաշի
4110 Բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ` կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ալյուր
4111 Համակցված կաշի, բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով (ժապավեն), գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով
4302 Դաբաղած կամ մշակված մուշտակամորթիներ (ներառյալ` գլուխները, պոչերը, թաթերը և այլ մասերը կամ կտորտանքը)` չհավաքված կամ  հավաքված (առանց այլ նյութերով լրացնելու)
4407 Անտառանյութեր` երկայնակի սղոցված կամ ճեղքված, ռանդված կամ կեղևահանված, տաշված կամ չտաշված, հղկված կամ չհղկված, բութակներով միացումներ ունեցող կամ առանց միացումների, 6 մմ-ից ավելի հաստությամբ
4409 Սղոցանյութեր (ներառյալ` փայտասալիկային զոլակներն ու ծոփորները հատակների մանրահատակային ծածկապատման համար, չհավաքված) պրոֆիլավորված գծային տեսքով (կատարներով, փորակներով, ագուցներով, տաշած եզրերով, կիսակլոր մատնեքի ձևի միացումով, ձևավոր, կլորացված և այլն), ցանկացած եզրով կամ հարթությունով, ռանդված կամ չռանդված, հղկված կամ չհղկված, բութակով միացված  կամ չմիացված
441019500 Հարդարված մելամինային խեժով տոգորված թղթով փայտատաշեղային սալեր և փայտանյութից պատրաստված համանման սալեր
4810 Թուղթ և ստվարաթուղթ` մեկ կամ զույգ կողմերից ճենակավով (չինական կավով) կամ այլ անօրգանական նյութերով կավճապատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի, առանց որևէ այլ պատվածքի, այդ թվում` ներկված, գեղազարդված մակերեսով կամ տպված պատկերներով, գլանափաթեթներով կամ թերթերով
481190100 Թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութի բամբակ և պաստառ թաղանթանյութի մանրաթելերից` չկտրատված տպագրած ձևեր
4902 Լրագրեր, ամսագրեր և այլ պարբերական հրատարակություններ. նկարազարդ կամ ոչ նկարազարդ, գովազդային նյութեր պարունակող կամ չպարունակող
4905 Աշխարհագրական քարտեզներ, հիդրոգրաֆիկական և ցանկացած այլ քարտեզներ, ներառյալ` ատլասներ, պատի քարտեզներ, տեղագրական պլաններ և գլոբուսներ, տպագրած
4906 Պլաններ և գծագրեր ճարտարապետական, ճարտարագիտական, արդյունաբերական, առևտրական, տեղագրական և համանման այլ նպատակների համար, բնագիր հանդիսացող, կատարված ձեռքով, ձեռագիր տեքստեր, ֆոտովերաարտադրանկարներ զգայունացված թղթի վրա և վերոհիշյալ ապրանքների պատճենահանված օրինակներ
4907 Չմարած փոստային նամականիշեր, պետտուրքի նամականիշեր կամ ընթացիկ կամ նոր թողարկման համանման նամականիշ այն երկրում, որի համար դրանք նախատեսված են, դրոշմաթուղթ, չեկագրքույկներ, թղթադրամներ, բաժնետոմսեր, փոխառության տոմսեր, բոներ և արժեթղթերի համանման տեսակներ
4908 Փոխադրանկարներ (պատճենատիպ)
4909 Փոստային բացիկներ` տպագիր կամ պատկերազարդ, շնորհավորական, հրավերքի և համանման բացիկներ, պատկերազարդ կամ ոչ պատկերազարդ, ծրարներով կամ առանց ծրարների, զարդերով կամ առանց զարդերի
4910 Բոլոր տեսակի տպագրած օրացույցներ, ներառյալ` պոկովի օրացույցները
4911 Տպագրական այլ արտադրանք, ներառյալ` տպագրած վերարտադրանկարները և լուսանկարները
5004 Մետաքսե թել (բացառությամբ մետաքսի մնացորդներից միաթել մանվածքի)` մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված
5101 Բուրդ (չգզված)
5106 Բրդյա մանվածք մեքենայական մանումի, չբաժնեծրարած (վաճառքի համար)
5109 Մանվածք ոչխարի բրդից կամ կենդանիների նուրբ բրդից, բաժնեծրարված (վաճառքի համար)
5201 Բամբակե նրբաթել` չգզած
5202 Բամբակի մնացորդներ
5204 Կարի բամբակյա թել (վաճառքի համար)
5206 Բամբակե մանվածք, բացի կարի թելերից (85 զանգ. %-ից պակաս բամբակի պարունակությամբ, վաճառքի համար)
5207 Բամբակե մանվածք, բացի կարի թելերից (վաճառքի համար)
5302 Կանեփի մանրաթել (Cannabis sativa L.), չմշակած կամ մշակած, բայց չմանած, կանեփաթելի քոլք կամ մնացորդներ (ներառյալ` մանապակասորդը կամ փխրունացրած հումքը)
5303 Ջուտային մանրաթել կամ թելատուների այլ մանածագործական մանրաթելեր (բացի վուշից, կանեփաթելից և ճենականեփի մանրաթելից), չմշակած կամ մշակած, բայց չմանած, դրանց քոլքերը կամ մնացորդները (ներառյալ` մանապակասորդը կամ փխրունացրած հումքը)
5304 Սիզալի մանրաթել (պիտ) և այլ մանածագործական մանրաթելեր Agave տեսակի բույսերից` չմշակած կամ մշակած, բայց չմանած, դրանց  քոլքերը կամ մնացորդները (ներառյալ մանապակասորդը և փխրունացրած հումքը)
5307 Մանվածք ջուտից կամ այլ թելատուների մանածագործական մանրաթելերից, 5303 ապրանքային դիրք
5308 Մանվածք այլ բուսական մանածագործական մանրաթելերից, բամբակե  մանվածք
5401 Կարի թել` ստացված քիմիական թելիկներից (վաճառքի համար)
5402 Համակցված սինթետիկ թել (բացի կարի թելերից), ներառյալ` սինթետիկ միաթելերը, գծային խտությամբ 6,7 տեքսից պակաս (վաճառքի համար)
5403 Կոմպլեքսային արհեստական թելեր (բացի կարի թելերից), ներառյալ` արհեստական միաթելերը` 6,7 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ (վաճառքի համար)
5404 Սինթետիկ միաթելեր` 6,7 տեքսից ոչ պակաս գծային խտությամբ և լայնական հատվածքով 1 մմ-ից ոչ ավելի, ժապավենային և համանման թելեր (օրինակ` արհեստական ծղոտ) սինթետիկ մանածագործական նյութերից, լայնությամբ 5 մմ-ից ոչ ավելի
5406 Կոմպլեքսային քիմիական թելեր, բացի կարի թելերից (վաճառքի համար)
5501 Լարան` սինթետիկ թելերի
5502 Լարան` արհեստական թելերի
5512 Գործվածքներ` սինթետիկ մանրաթելերից, որոնք պարունակում են 85 զանգ. % կամ ավելի այդ մանրաթելերից
5514 Գործվածքներ` սինթետիկ մանրաթելերից, 85 զանգ. %-ից պակաս այդ մանրաթելերի պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես 170 գ/մ2 մակերեսային խտությամբ բամբակի հավելումով
5515 Գործվածք` սինթետիկ այլ մանրաթելից
5516 Գործվածք` արհեստական մանրաթելից
5601 Բամբակ` մանածագործական նյութերից և դրանից պատրաստած ապրանքներ. մանածագործական մանրաթելեր, որոնք երկարությամբ չեն գերազանցում 5 մմ (նրբախավ), մանածագործական փոշի և հանգուցիկներ
5602 Նրբաթաղիք և թաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, կրկնակված կամ չկրկնակված
5603 Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, կրկնակված կամ չկրկնակված
5604 Ռետինե թելեր և կորդ` մանածագործական նյութերի պատվածքով, մանվածք, ժապավենային թելեր և 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում համանման թելեր` ներծծված, պատվածքով, ռետինով կամ պոլիմերային նյութերով շերտավորված
5606 Տրեզային թել և ժապավենային կամ 5404 կամ 5405 ապրանքային դիրքերի համանման թել, բավթայի (բացի 5605 ապրանքային դիրքում դասակարգվածներից և յին թելը ձիու մազից). թավաթելի մանվածք (ներառյալ` աղվամազից թավաթելը), ձևավոր հանգուցավոր մանվածք
5607 Թոկեր, քուղեր, պարաններ, ճոպաններ և կառաններ` հյուսված կամ չհյուսված, ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, ռետինե կամ պլաստմասսայե թաղանթով կամ առանց թաղանթի
5608 Ցանցեր և ցանցիկներ` հյուսված թոկից, պարաններից կամ ճոպաններից, ձկնորսական ուռկաններ և այլ պատրաստի ցանցեր մանածագործական նյութերից
5609 Գործվածքաթելերից այլ իրեր
6406 Կոշիկի մասեր
7002 Ապակի գնդերի (բացի 7018 ապրանքային դիրքում ընդգրկված այլ մանրագնդերից), ճաղերի կամ խողովակների ձևով, չմշակված
7007 Ապակի անվտանգ, ներառյալ` ամրացված (կոփած) կամ բազմաշերտ ապակին
7020 Ապակե այլ արտադրանք
7112 Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների մնացուկներ և ջարդոն, այլ մնացուկներ և ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար
7213 Ձողեր` տաք գլանումով ազատ փաթաթված կապոցներով ածխածնային պողպատից
7214 Ձողեր` ածխածնային պողպատից, առանց հետագա մշակման, բացի կռումից, տաք գլանումից, տաք կորզանումից կամ տաք էկստրադիրումից, ներառյալ` գլանումից հետո ճկված ձողերը, այլ 
7215 Այլ ձողեր` ածխածնային պողպատից
7216 Անկյունիկ, ձևավոր և հատուկ պրոֆիլ` ածխածնային պողպատից
7228 Ձողեր` որակավորված պողպատներից, այլ. անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ` որակավորված այլ պողպատներից, սնամեջ ձողեր հորատման աշխատանքների համար` որակավորված կամ չորակավորված պողպատից
7303 Խողովակներ և փողակներ, չուգունից ձուլված սնամեջ տրամատներ
7304 Խողովակներ, փողակներ և սնամեջ պրոֆիլներ` անկարան, սև մետաղներից (բացի ձուլաչուգունից)
7305 Խողովակներ և փողակներ, այլ (օրինակ` եռակցված, գամակցված կամ համանման եղանակով միակցված)` կլոր հատումով, որոնց արտաքին տրամագիծը 406,4 մմ-ից ավելի է, սև մետաղներից
7306 Խողովակներ և փողակներ, սնամեջ պրոֆիլներ, այլ (օրինակ` անկարան կամ եռակցված, գամակցված կամ միացված համանման եղանակով), սև  մետաղներից
7307 Կցամասեր խողովակների կամ փողակների համար (օրինակ` միացքներ, ծունկեր, խողովակակցիչներ)` սև մետաղներից
7308 Մետաղակոնստրուկցիաներ` սև մետաղներից, որոնք դասակարգված են 9406 ապրանքային դիրքում (բացի հավաքովի շինարարական  կոնստրուկցիաներից) և դրանց մասերը (օրինակ` կամուրջներ և դրանց սեկցիաներ, ջրարգելակների դարբասներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմքեր. շերտափեղկեր,  բազրիքներ, հենարաններ և դրանց հենասյուներ), մետաղակոնստրուկցիաների մեջ օգտագործվող թերթեր, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ և համանման ապրանքներ` սև մետաղներից
7309 Ամբարներ, ցիստեռններ, անոթներ, բաքեր և համանման տարողություններ` սև մետաղներից, ամեն տեսակի նյութերի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից)` 300 լ-ից ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների
7310 Ցիստեռններ, տակառներ, թմբուկներ, կանիստրներ, արկղեր և համանման տարողություններ` սև մետաղներից, ցանկացած նյութի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից)` 300 լ-ից ոչ ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց  մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների
7311 Տարողություններ` սեղմված կամ հեղուկացված գազի համար, սև մետաղներից
7312 Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր և համանման ապրանքներ` սև մետաղներից, առանց էլեկտրական մեկուսացման
7313 Փշալար` սև մետաղներից. գործած կամ հարթ մետաղալար, փշապատ կամ ոչ փշապատ, մետաղալար ցանկապատման համար` կրկնակի ազատ հյուսվածքով, սև մետաղներից
7314 Մետաղագործվածք (ներառյալ` անընդհատ ժապավենները), վանդակաճաղեր, ցանցեր և ցանկապատեր մետաղալարից, սև մետաղներից, ծակոտկեն-օդաքաշ թիթեղաթերթ` սև մետաղներից
7315 Շղթաներ և շղթաների մասեր` սև մետաղներից
7317 Մեխեր, կոճգամներ, գծագրական կոճգամներ, ակոսավոր մեխեր, բռնակներ (բացի 8305 ապրանքային դիրքում ընդգրկվածներից) և համանման ապրանքներ` սև մետաղներից, գլխիկներով կամ առանց գլխիկների այլ նյութերից, բացի պղնձե գլխիկով ապրանքներից
7318 Պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, հաստամեխեր, ներպտտային կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ (այդ թվում` զսպանականման) և համանման ապրանքներ` սև մետաղներից
7419 Պղնձից այլ արտադրատեսակներ
7505 Նիկելի ձող, պրոֆիլ, լար
830140110 Գլանաձև կողպեքներ, նախատեսված շենքերի դռների վրա տեղադրելու համար
830140190 Այլ կողպեքներ` նախատեսված շենքերի դռների վրա տեղադրելու համար
8403 Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից
8409 Մասեր` նախատեսված հատկապես կամ հիմնականում 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար
8413 Պոմպեր` հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրա. հեղուկների վերհաններ
8414 Պոմպեր` վակուումային և օդային. այլ օդային և գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ. օդափոխիչ կամ օդաքաշ պահարաններ` օդափոխիչներով և քամիչով կամ առանց դրա
8417 Վառարաններ և խուցեր` արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ` աղբայրիչ վառարանները, ոչ էլեկտրական
8428 Այլ մեքենաներ և հարմարանքներ` բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու և բեռնաթափելու համար (օրինակ` վերելակներ, շարժասանդուղքներ, փոխակրիչներ, ճոպանուղիներ և այլ)
8430 Այլ մեքենաներ և մեխանիզմներ` տեղափոխության, համահարթման, պրոֆիլավորման, փորելու, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի հորատման, հանքային կամ ոչ հանքային նյութերի հանման համար, սարքավորում` ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ
850152 750 Վտ-ից ավելի, բայց 75 կՎտ-ից ոչ ավելի հզորությամբ էլեկտրական գեներատորներ և շարժիչներ
850162 75 կՎԱ-ից ավելի, բայց 375 կՎԱ-ից ոչ ավելի հզորությամբ էլեկտրական գեներատորներ և շարժիչներ
850211 75 կՎԱ ոչ ավելի հզորությամբ էլեկտրական գեներատորներ և շարժիչներ
8503 Մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8501 կամ 8502 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար
8504 Էլեկտրական տրանսֆորմատորներ, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ` ուղղիչներ), ինդուկտիվ կոճեր և դրոսելներ
8511 Էլեկտրասարքավորումներ` ներքին այրման շարժիչների վառման և գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով. գեներատորներ (հաստատուն և փոփոխական հոսանքի) և այդ շարժիչներում օգտագործվող ապահովիչներ
851621 Ջերմամեկուսիչ ռադիատորներ
851629 Այլ էլեկտրասարքեր` շենքերի ջեռուցման և բնահողի էլեկտրատաքացման համար
8530 Էլեկտրաազդանշանային սարքավորումներ, սարքավորումներ` անվտանգությունն ապահովելու, վերահսկողության կամ երթևեկությունը կարգավորելու համար երկաթուղային գծերում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանային հրապարակներում, նավահանգիստներում կամ օդանավակայաններում (բացի 8608 ապրանքային դիրքում դասակարգված սարքավորումներից)
8531 Էլեկտրասարքավորումներ` ձայնային կամ լուսաազդանշանային (բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերում դասակարգվածներից)
8546 Էլեկտրական մեկուսիչներ` ցանկացած նյութերից
8547 Մեկուսիչ ամրաններ` էլեկտրական մեքենաների, հարմարանքների կամ սարքավորումների համար, ամբողջովին պատրաստված մեկուսիչ նյութերից, չհաշված որոշ մետաղական կազմամասեր (օրինակ` պարուրակավոր կոթառներ), օգտագործվում են կաղապարման դեպքում բացառապես հավաքման նպատակով, բացի 8546 ապրանքային դիրքում նշված մեկուսիչներից. էլեկտրամեկուսիչ խողովակներ և միակցիչ դետալներ` ոչ թանկարժեք մետաղներից, երեսպատված մեկուսիչ նյութով
9014 Կողմնացույցներ` ուղղություն որոշելու համար, նավագնացային f5v սարքեր և գործիքներ
9015 Սարքեր և գործիքներ տեղագրական (ներառյալ` լուսանկարչատարածաչափականներ), հիդրոգրական, օվկիանոսագրական, հիդրոլոգիական, օդերևութաբանական կամ երկրաֆիզիկական, բացի կողմնացույցներից. հեռաչափեր
9016 Կշեռքներ` 0,05 գ կամ ավելի զգայնությամբ, մանրակշռաքարերով կամ առանց դրանց
9028 Հաշվիչներ` գազի, հեղուկի, էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտադրության, ներառյալ` ստուգարկիչներ
9029 Հաշվիչներ` պտույտների թվի և արտադրանքի քանակության, սակաչափեր, քայլաչափեր և համանման սարքեր. արագաչափեր և պտուտաչափեր, բացի 9014 կամ 9015 ապրանքային դիրքերում նշվածներից. ստրոբոսկոպներ
9201 Դաշնամուր, ներառյալ` ավտոմատ դաշնամուրները, կլավեսինները և այլ ստեղնավոր լարային գործիքները
9202 Երաժշտական այլ լարային գործիքներ (օրինակ` կիթառներ, ջութակներ, տավիղներ)
9203 Երգեհոն
9205 Երաժշտական փողային այլ գործիքներ (օրինակ` կլարնետներ, տրուբաներ, պարկապզուկներ)
9206 Հարվածային երաժշտական գործիքներ (օրինակ` թմբուկներ, քսիլոֆոններ, ափսեներ, կաստանետներ, մարակասներ)
9207 Երաժշտական գործիքներ, որոնց մոտ ձայնը վերարտադրվում է կամ պետք է ուժեղացվի էլեկտրականության միջոցով (էլեկտրաերաժշտական գործիքներ) (օրինակ, երգեհոններ, կիթառներ, ակորդեոններ)
9208 Երաժշտական արկղիկներ, երգեհոններ` տոնավաճառային, երգեհոնիկներ` մեխանիկական, երգող մեխանիկական թռչուններ, սղոցներ երաժշտական և երաժշտական այլ գործիքներ` այլ տեղում չանվանված. մանկաներ ամեն տեսակի. սուլիչներ, շեփորներ և փողային այլ ազդանշանային գործիքներ
9209 Երաժշտական գործիքների մասեր (օրինակ` երաժշտական արկղիկների մեխանիզմներ) և պարագաներ (օրինակ` երաժշտական գործիքների քարտեր, սկավառակներ և գլանիկներ մեխանիկական գործիքների համար). մետրոնոմներ, կամերտոններ, տրուբաներ ամեն տեսակի` ձայնի սևեռված բարձրությամբ
9402 Բժշկական կահույք

 

բ) համապատասխան ծածկագրերից հետո ցանկը լրացնել հետևյալ տողերով`

 

Ծածկագիրը

Ապրանքի համառոտ անվանումը

39162010 Միաթել` լայնական հատվածքով 1 մմ-ից ավելի, ձողիկներ, կաղապարաձողեր և ձևավոր պրոֆիլներ` մշակած կամ չմշակած մակերևույթով, բայց այլ մշակման չենթարկված պոլիվինիլքլորիդից
853110100 Էլեկտրական ազդանշանային սարքավորումներ` հրդեհային անվտանգությունն ապահովելու կամ կոտրանքից պաշտպանվելու համար` քաղաքացիական ավիացիայի համար
853120100 Ինդիկատորային վահաններ, որոնք ներառում են իրենց մեջ հեղուկ բյուրեղներով կամ լուսադիոդներով սարքեր` քաղաքացիական ավիացիայի համար
853180100 Այլ էլեկտրասարքավորումներ` քաղաքացիական ավիացիայի համար

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 9
Երևան
ՀՕ-377-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան