Գլխավոր տեղեկություն
Номер
N 1935-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.12.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.12.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.2020
Дата вступления в силу
13.12.2020

03.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1935-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու, աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման հավելվածի 2-րդ կետում «իր տարածքային բաժինների (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերը փոխարինել «իր համապատասխան ստորաբաժանումների (այսուհետ՝ ստորաբաժանում)» բառերով, իսկ որոշման հավելվածի ամբողջ տեքստում (ներառյալ ձևում) «տարածքային բաժին» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «ստորաբաժանում» բառով.

2) որոշման հավելվածի 3-րդ և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Գործատուները «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա, իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները ներկայացնում են հետևյալ ժամկետներում`

1) 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` սույն կարգով ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում.

2) 300-1000 աշխատող ունեցող գործատուները՝ սույն կարգով ծանուցվելուց հետո վեց ամսվա ընթացքում.

3) 100-300 աշխատող ունեցող գործատուները՝ սույն կարգով ծանուցվելուց հետո ինն ամսվա ընթացքում.

4) 50-100 աշխատող ունեցող գործատուները՝ սույն կարգով ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում.

5) մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ սույն կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում։».

4) որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ծառայությունը, աշխատանքային գրքույկները ներկայացնելու մասին սույն կարգի 3.1-ին կետում նշված գործատուներին ծանուցում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրացուցային օրվա ընթացքում՝ այդ մասին հաղորդագրություն ուղարկելով գործատուի ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին կամ փոստային առաքմամբ։».

5) որոշման հավելվածի 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Ծառայությունը (ստորաբաժանումը) անձի թվայնացված աշխատանքային գրքույկի տեսաներածված օրինակը, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է դիմումում նշված եղանակով (էլեկտրոնային փոստի կամ փոստային առաքման միջոցով կամ առձեռն), իսկ դրա բացակայության դեպքում՝ փոստային առաքման միջոցով:».

6) որոշման հավելվածը 6.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.2-րդ կետով.

«6.2. Սույն կարգի 6.1-ին կետում նշված դեպքերում՝ դիմումատուն ներկայացնում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը։».

7) որոշման հավելվածի 7-րդ կետի 1-ին պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստորաբաժանմանն աշխատանքային գրքույկները հանձնվում են ստորագրված հանձնման-ընդունման ակտով (այսուհետ՝ ակտ, ձևը կցվում է)՝ երկու օրինակից: ».

8) որոշման հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետի 2-րդ նախադասությունը «Վարձու աշխատողի» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձի՝» բառերով․

9) որոշման հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) ֆիզիկական անձի (աշխատանքային հարաբերությունների մեջ չգտնվող անձ, ինչպես նաև ինքնազբաղված անձ, անհատ ձեռնարկատեր, նոտար, պայմանագրային եկամուտ ստացող անձ) կողմից աշխատանքային գրքույկը ներկայացնելու դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, աշխատանքային գրքույկի սերիան և համարը:».

10) որոշման հավելվածի 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց չթվայնացված աշխատանքային գրքույկները ներկայացնում է սույն կարգի 3.1ին կետում նշված գործատուն։».

11) որոշման հավելվածի 12-րդ կետում «համապատասխան մատյանում (այսուհետ՝ մատյան)» բառերը փոխարինել «շտեմարանում» բառով.

12) որոշման հավելվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

13) որոշման հավելվածի 14-րդ կետում «մատյանում» բառը փոխարինել «Շտեմարանում» բառով.

14) որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Ակտը հաշվառելուց հետո ստորաբաժանումը լրացնում է ստացական՝ երկու օրինակից: Ստացականի մեկ օրինակը կնքվում և կցվում է ակտի մեկ օրինակին, որը տրվում է գործատուի ներկայացուցչին, ֆիզիկական անձի կողմից ներկայացնելու դեպքում՝ ֆիզիկական անձին։ Ստացականի մյուս օրինակը կցվում է ակտի մյուս օրինակին ու մնում է ստորաբաժանումում:».

15) որոշման հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Ստացականում ներառվում են՝

1) գործատուի անվանումը և ՀՎՀՀ-ն.

2) գործատուի ներկայացուցչի, իսկ ֆիզիկական անձի կողմից ներկայացնելու դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

3) աշխատանքային գրքույկների փաստացի թիվը.

4) աշխատանքային գրքույկները ստորաբաժանում ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) ստորաբաժանման անվանումը, աշխատանքային գրքույկներն ընդունող մասնագետի անունը, ազգանունը, պաշտոնը.

6) աշխատանքային գրքույկները գործատուին, իսկ ֆիզիկական անձի կողմից ներկայացնելու դեպքում՝ ֆիզիկական անձին վերադարձնելու օրը (այն օրը, երբվանից սկսած գործատուի ներկայացուցիչը կամ ֆիզիակական անձը կարող են այցելել Ստորաբաժանում և հետ վերցնել աշխատանքային գրքույկները).

7) ակտի հաշվառման հերթական համարը».

16) որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Աշխատանքային գրքույկները վերադարձվում են դրանք ստորաբաժանում ներկայացնելուց հետո վեցամսյա ժամկետում:».

17) որոշման հավելվածի 18-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «գործատուին» բառը, իսկ 18-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ակնհայտ անհամապատասխանությունների առկայության դեպքում սույն կարգի 5րդ կետում նշված կարգով տեղեկացնում է գործատուին կամ ֆիզիկական անձին՝ վերադարձնելով այն աշխատանքային գրքույկները, որոնց կապակցությամբ առկա են ակնհայտ անհամապատասխանություններ:».

18) որոշման հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետից հանել «վարձու աշխատողի բառը», իսկ 2-րդ ենթակետում «վարձու աշխատող» բառերը փոխարինել «անձը» բառով.

19) որոշման հավելվածի 19.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19.1. Թվայնացման աշխատանքների ավարտից հետո ստորաբաժանման ղեկավարը թվայնացված աշխատանքային գրքույկում նշագրում է «Թվայնացված է, ---- ----------- 202—թ.», ստորագրում, կնքում և աշխատանքային գրքույկը վերադարձնում է ներկայացրած անձին:».

20) որոշման հավելվածի 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

21) որոշման հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Ակնհայտ անհամապատասխանությունների մասին տեղեկանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն կամ ֆիզիկական անձը շտկված աշխատանքային գրքույկները սույն կարգով սահմանված կարգով կրկին ներկայացնում է ստորաբաժանմանը:».

22) որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Ստացականում նշված՝ աշխատանքային գրքույկները վերադարձնելու ժամկետը լրանալուց հետո առաջին իսկ պահանջով աշխատանքային գրքույկները վերադարձվում են աշխատանքային գրքույկները ներկայացրած անձին։».

23) որոշման հավելվածի 23-րդ կետը «լիազորություն ունեցող այլ անձը» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձը» բառերով.

24) որոշման հավելվածի 24-րդ կետը բոլոր «լիազորություն ունեցող այլ անձին» բառերից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձին»՝ համապատասխան հոլովաձևերով, բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2020 թվական: