03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1936-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից հանձնված՝ 768000 դրամ արժողությամբ տեխնիկական սարքավորումները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ քսանօրյա ժամկետում, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1936-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Տեխնիկական սարքավորման անվանումը |
Տեխնիկական սարքավորման տեսակը |
Քանակը |
Միավորի ձեռքբերման արժեքը |
1. |
Համակարգչային բարձրախոս |
SP-HF180 USB, Speakers համակարգչային, լարային, ձայնի աստիճանի կարգավորումով (դիապազոնը` 150-20000 Hz, |
80 |
4400 |
2. |
Համակարգչային տեսախցիկ |
USB Digital, PC Camera (մեգապիքսել` 1.3) |
80 |
5200 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|