Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-321
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.05.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.05.10/24(548) Հոդ.320
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.04.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.04.2002
Дата вступления в силу
10.05.2002

Հայաստանի Հանրապետության

 

օ ր ե ն ք ը

 

Ընդունված է 2002 թվականի ապրիլի 3-ին

 

«պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում`

ա) 9.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9.7. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար`

այդ թվում`

ա) 9.7.1. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար`

 

9.7.1.1.

Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 300-պատիկի չափով

9.7.1.2.

Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 200-պատիկի չափով

9.7.1.3.

Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 100-պատիկի չափով

9.7.1.4.

Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 50-պատիկի չափով

 

բ) 9.7.2. ռադիոհաղորդումների հեռարձակման համար`

 

9.7.2.1.

Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 150-պատիկի չափով

9.7.2.2.

Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 100-պատիկի չափով

9.7.2.3.

Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 50-պատիկի չափով

9.7.2.4.

Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 25-պատիկի չափով

 

       Միաժամանակ հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:».

բ) ուժը կորցրած ճանաչել 9.6-րդ և 9.8-րդ կետերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

Երևան
29 ապրիլի 2002 թ.
ՀՕ-321