Գլխավոր տեղեկություն
Номер
N 671-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
29.10.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
29.10.2020
Дата вступления в силу
30.10.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2020 թվականի N 671-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 222-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին (իններորդ փուլ)» ծրագրի մասին» N 222-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետը «ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:» բառերից հետո լրացնել «Որպես ծրագրի բարեգործ հանդես է գալիս նաև «BirthLink» բարեգործական կազմակերպությունը:» բառերով:

2. Սահմանել, որ «BirthLink» բարեգործական կազմակերպության կողմից «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռը (շնչառական խոնավացուցիչներ, 1 տեղ, 15 կգ ընդհանուր քաշով, 2,000 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և ապահովագրական ծախսերը կազմել են 127,032 դրամ Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

(2-րդ կետը փոփ. 30.11.20 N 714-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. հոկտեմբերի 29

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.11.2020, N 714-Ա 01.12.2020, N 671-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան