ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2020 թվականի N 707-Ա
«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,197,233 դրամ ընդհանուր արժողությամբ «Կապի միջոցների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188)՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տոպազ-95» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00010717) 2020 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով կապի և ցանցային սարքավորումների ձեռքբերում՝ 1,566,400 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02247256) 2020 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային սարքավորումների ձեռքբերում՝ 630,833 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. նոյեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. նոյեմբերի 30-ի N 707-Ա որոշման |
«ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
ԱՀ պաշտպանության նախարարության համար կապի միջոցների ձեռքբերում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Թուֆենկյան հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, ք. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919 |
4. |
Ծրագիրը կատարողը |
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,197,233 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2021 թվականի հունվարի 7-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության համար կապի միջոցների և համակարգչային սարքավորումների ձեռքբերում՝ 2,197,233 դրամ արժողությամբ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Կապի և համակարգչային սարքավորումների ձեռքբերում ընդհանուր 2,197,233 դրամ գնով: Ապրանքները ձեռք են բերվելու ըստ ստորև նշված պայմանագրերի. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|