Գլխավոր տեղեկություն
Номер
N 707-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.11.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.11.2020
Дата вступления в силу
01.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2020 թվականի N 707-Ա

 

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,197,233 դրամ ընդհանուր արժողությամբ «Կապի միջոցների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188)՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Տոպազ-95» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00010717) 2020 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով կապի և ցանցային սարքավորումների ձեռքբերում՝ 1,566,400 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02247256) 2020 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային սարքավորումների ձեռքբերում՝ 630,833 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

նոյեմբերի 30-ի N 707-Ա

որոշման

 

«ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

ԱՀ պաշտպանության նախարարության համար կապի միջոցների ձեռքբերում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Թուֆենկյան հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ, Նյու-Յորք նահանգ, ք. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919

4.

Ծրագիրը կատարողը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ, Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ` 90026188

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, տարածքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

2,197,233 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2021 թվականի հունվարի 7-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության համար կապի միջոցների և համակարգչային սարքավորումների ձեռքբերում՝ 2,197,233 դրամ արժողությամբ:
2020 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2021 թվականի հունվարի 7-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Կապի և համակարգչային սարքավորումների ձեռքբերում ընդհանուր 2,197,233 դրամ գնով: Ապրանքները ձեռք են բերվելու ըստ ստորև նշված պայմանագրերի.
1) «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02247256) 2020 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային սարքավորումների ձեռքբերում՝ 630,833 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տոպազ-95» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00010717) 2020 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կապի և ցանցային սարքավորումների ձեռքբերում՝ 1,566,400 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ