Գլխավոր տեղեկություն
Номер
N 728-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.11.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.11.2020
Дата вступления в силу
01.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

30 նոյեմբերի 2020 թվականի N 728-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00222722) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19‑ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքված N IC-2020091 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում ինտերնետի ծառայությունների մատուցում՝ 2,083,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00258778) 2020 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված N 3815-110920 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իրավաբանական աջակցության և ֆինանսական խորհրդատվական ծառայությունների մատուցում ու 2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով կառավարման և անվտանգության ծառայությունների մատուցում՝ 5,814,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

       

2020 թ. նոյեմբերի 30

Երևան