Գլխավոր տեղեկություն
Номер
N 1068-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2020
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.09.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2020
Дата вступления в силу
23.09.2020

 

18.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2020 թվականի N 1068-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1884-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. 2019 թվականի դեկտեմբերի 11-ի Հայաստանի Հանրապետության վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 27-ի N 449-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1884-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Մ. Բադալյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Գալոյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ» բառերով.

2) «Հ. Ավետիսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքաբանական փորձաքննության բաժնի պետ» բառերը փոխարինել «Ս. Մամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության ընդերքաբանական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.

3) «Հ. Ղազանչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավաբանական վարչության իրավական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավախորհրդատու» բառերը փոխարինել «Մ. Մարկոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական» բառերով.

4) «Ա. Սարգսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) բառերը փոխարինել «Հ. Մովսիսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան