ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2019 թվականի N 565-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի հունիսի 11-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրիում նոր, ժամանակակից բժշկական հաստատության կառուցում» ծրագրի մասին» N 379-Ա որոշման 2-րդ կետում «և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացում՝ 9,000,000 դրամի» բառերը փոխարինել «, հեղինակային հսկողության և վերանախագծման աշխատանքների իրականացում՝ 11,000,000 դրամի» բառերով:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԱԼԳԱՐԵ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05521865) 2019 թվականի հուլիսի 8-ին կնքված N 035/15 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացու փողոց 181/4 ու 181-6 հասցեներում գտնվող հողատարածքների և վերջիններիս միջև գտնվող հողակտորի վրա նոր եռահարկ շինության կառուցման աշխատանքների իրականացում` 253,634,200 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2019 թվականի հուլիսի 29-ին կնքված N 38-Լ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պորտլանդ-ցեմենտի ձեռքբերում` 8,983,333.33 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2019 թվականի հունիսի 14-ին կնքված N 0853349 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ոչ կենցաղային նշանակության սպառման համակարգի միացում էլեկտրական ցանցին` 481,666.60 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:
(2-րդ կետը փոփ. 30.11.20 N 703-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2019 թ. սեպտեմբերի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.03.2021, N 256-Ա | 31.03.2021, N 565-Ա | |
30.11.2020, N 703-Ա | 01.12.2020, N 565-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|