Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-362-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.07.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.529
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
29.05.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.06.2002
Дата вступления в силу
04.07.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձատու կարող է լինել բանկը կամ օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած մասնագիտացված կազմակերպությունը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 677-րդ հոդվածի 1-ին կետից հանել «՝ ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու համար» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 680-րդ հոդվածից հանել «ձեռնարկատիրական գործունեության համար օգտագործվող» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հունիսի 22
Երևան
ՀՕ-362-Ն