Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 25-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2020
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
28.12.2020
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 դեկտեմբերի 2020 թ.

թիվ 25-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի օգոստոսի 4-ի թիվ 34-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 07-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական: