Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-244
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.11.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.11.26/36(168) Հոդ.880
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.10.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.11.2001
Дата вступления в силу
26.11.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների` 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված և չվճարված (չգանձված) հարկերի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը` նախատեսելով դրանց մարումը 2006-2009 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկերի գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերի և տուգանքների վճարումից:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
15 նոյեմբերի 2001 թ.
ՀՕ-244

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան