Գլխավոր տեղեկություն
Номер
N 1888-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.16-2020.11.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.2020
Дата вступления в силу
28.11.2020

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1888-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման հավելվածի 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմաբագրությամբ՝

«գ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետների և 2019-2020 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությամբ՝ հաշվառման պահին իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակությունը.».

2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝

«2.1. Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքի կազմը` որպես մեկ միասնական ընտանիք, որոշվում է հետևյալ չափանիշներից առնվազն երկուսի առկայության դեպքում.

ա. ընտանիքի անդամ հանդիսանալը (ամուսիններ, ծնողներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ)՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն, կամ

բ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքների հաշվառման փաստաթղթերում որպես մեկ ընտանիք հաշվառված լինելը, կամ

գ. համատեղ տնտեսություն վարելը (միևնույն հասցեում փաստացի միասին բնակվելը, միասնական խոհանոցից կամ սանհանգույցից օգտվելը կամ համատեղ կոմունալ վճարումներ իրականացնելը):».

3) որոշման հավելվածի 5-րդ կետում «այլ անձի փոխանցման» բառերից հետո լրացնել «՝ ներառյալ ժառանգական կարգով» բառերը.

4) որոշման հավելվածի 21-րդ կետի առաջին երեք նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վկայագրի միջոցով աջակցություն ստացող ընտանիքի համար սույն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով մեկից ավելի բնակարան նախատեսված լինելու դեպքում վերջիններիս տրամադրվում են վկայագրեր ըստ բնակարանների քանակի։ Մի քանի բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում աջակցություն ստացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է լինել վկայագրերի միջոցով ձեռք բերված բնակարաններից (բնակելի տներից) միայն մեկի համասեփականատեր։ Ըստ յուրաքանչյուր բնակարանի՝ սեփականության իրավունքը որոշվում է ընտանիքի անդամների համաձայնությամբ:».

5) որոշման հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28. Միգրացիոն ծառայությունը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու պահից եռօրյա ժամկետում հարցում է կատարում Կադաստրի կոմիտե՝ աջակցություն ստանալուն հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության պետական ռեգիստրի միջոցով էլեկտրոնային եղանակով ստուգում է անձնագրային հաշվառման (մշտական բնակության) տվյալները:».

6) որոշման հավելվածի 37-րդ կետի՝

ա. առաջին նախադասությունում «վկայագիր ստացած անձը 10-օրյա ժամկետում կնքում է բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր» բառերը փոխարինել «վկայագրի միջոցով աջակցություն ստացող ընտանիքի չափահաս անդամները 15-օրյա ժամկետում կնքում են բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր» բառերով,

բ. վերջին նախադասությունը «քաղվածքի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ նոտարի նշումը, որ արժեքի տարբերությունը փոխանցվել է կանխիկ՝ իր ներկայությամբ».

7) որոշման հավելվածի 38-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում վկայագրում նշված գումարի մնացած 40 տոկոսին համապատասխանող գումարը փոխանցվում է վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան)՝ ստորագրված հանձնմանընդունման ակտն ստանալու և վկայագրի միջոցով աջակցություն ստացողի կողմից կացարանը պետությանը նվիրելու համապատասխան դիմումը Պետական գույքի կառավարման կոմիտե մուտքագրելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում։».

8) որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«39. Վկայագիր ստացած անձի կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը պետությանը նվիրելու վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտե դիմում (առաջարկ) ներկայացնելու դեպքում` այդ դիմումը (առաջարկը) համարվում է ընդունված: Կոմիտեն 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է այդ կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին պայմանագիր՝ սահմանված կարգով իրականացնելով պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ իր միջոցների հաշվին։ Վկայագիր ստացած անձի կողմից դիմումին կից ներկայացվում են նաև միասնական տեղեկանքը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև համապատասխան բնակարանի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների անձնագրերի կամ նույնականացման քարտի պատճենները։».

9) որոշման N 4 ձևով հաստատված պայմանագրի 2.1.2-րդ կետի «ներկայացնելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում` օրենսդրությամբ սահմանված» բառերը փոխարինել «ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

3. Այն դեպքերում, երբ շահառուները մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը դիմել են Պետական գույքի կառավարման կոմիտե կացարանը պետության նվիրելու մասին պայմանագիր կնքելու համար, վերջիններիս հետ նվիրատվության պայմանագիրը կնքվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2020 թվական: