Գլխավոր տեղեկություն
Номер
N 1268-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.11.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.11.2020
Дата вступления в силу
25.11.2020

 

24.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2020 թվականի N 1268-Ա

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

24.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

նոյեմբերի 24-ի N 1268-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

Միջոցառման անվանումը

Իրավական ակտը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

2020 թվականի դեկտեմբերի

3-րդ տասնօրյակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 23-րդ մաս

2.

«Տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների ստանդարտները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2021 թվականի սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան