Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-349-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.06.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.483
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.05.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.06.2002
Дата вступления в силу
26.06.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը «դրա» բառից հետո լրացնել «կատարումը ավելի կարճ ժամկետում կամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի առաջին մասը «պարտապանի գույքի» բառերից հետո լրացնել «կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի» բառերով.

բ) 2-րդ կետի 1-ին ենթակետը «գույքի» բառից հետո լրացնել «կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հունիսի 12
Երևան
ՀՕ-349-Ն