Գլխավոր տեղեկություն
Номер
N 1809-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.11.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.11.2020
Дата вступления в силу
19.11.2020

 

18.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2020 թվականի N 1809-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 517-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌՈԶ ՖԻԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 517-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.

 

«

2.

0602400000

Հոլանդական վարդերի ծիլեր

Հոլանդական սպիտակ և գունավոր վարդերի ծիլեր՝ 18 տեսակի, որոնցից 14-ը միագլխիկ, իսկ մնացած 4-ը փնջային տեսակի են։ Ծիլերը ներմուծման պահին ունենալու են 20-25 սմ բարձրություն, դրանցից յուրաքանչյուրը դրված է լինելու 7,5 * 7,5 չափերի հանքային բամբակի խորանարդիկներում։

հատ

360 000

Հոլանդիա

475 000 000

».

 

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «2 215 000 000» թիվը փոխարինել «2 690 000 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան