Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-342-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.06.2002-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.26/22(197) Հոդ.476
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
15.05.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.06.2002
Дата вступления в силу
26.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 15-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. 18 և ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներով` օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում վճարողն ամսվա ընթացքում կարող է այն ժամանակավորապես փոխարինել նույն ելակետային տվյալներ ունեցող ավտոբուսով` նախապես այդ մասին տեղեկացնելով հարկային տեսչության մարմնին: Եթե անսարք ավտոբուսների փոխարեն շահագործված ավտոբուսների թվաքանակը չի գերազանցում նախապես ներկայացված ավտոբուսների ընդհանուր թվաքանակի 20 տոկոսը` արտահայտված ամբողջ թվերով, ապա հաստատագրված վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով նախապես հայտարարագրված ավտոբուսների ելակետային տվյալները:

Սույն կետի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքում, Երևան քաղաքի հետ կապված և միջպետական երթուղիներով ուղևորափոխադրումների վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ կետում`

ա) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) երթուղիների հետ կապված`

միջքաղաքային

1.0

Երևան քաղաքի հետ

1.2

ներմարզային, բացառությամբ միջքաղաքային և

ներքաղաքային`

- Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում

0.75

- այլ մարզերում

0.5

միջպետական

1.2

միջմարզային (բացառությամբ` միջքաղաքային և

Երևան քաղաքի հետ) ուղևորափոխադրումների

իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար

սույն ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը.».

բ) «բ» ենթակետից հանել «լրացուցիչ» բառը.

գ) «գ» ենթակետում «13» թիվը փոխարինել «17-ը ներառյալ» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
11 հունիսի 2002 թ.
ՀՕ-342-Ն