Գլխավոր տեղեկություն
Номер
N 722-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.11.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.11.2020
Дата вступления в силу
01.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2020 թվականի N 722-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, անհատ բարերար Սերժիկ Ղազարյանի (հասցե՝ 10605 Walnut Drive Sunland, CA 91040) կողմից՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած երեխաներին անհատույց բաշխելու նպատակով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ստացված մանկական կոշիկների (289.1 կգ ընդհանուր քաշով, 14,484 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 2,024 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 16.12.20 N 801-Ա)

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 30

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.12.2020, N 801-Ա 17.12.2020, N 722-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան