ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2020 թվականի N 492-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող` 132,688,587 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք Գյումրիում տեղի ունեցած կարկտահարության հետևանքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. օգոստոսի 26 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. օգոստոսի 26-ի N 492-Ա որոշման |
«ԱՐՁԱԳԱՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
Նպաստել կարկտահարությունից տուժած համայնքներում կենսապայմանների վերականգնմանը և ամրապնդմանը՝ սոցիալական և մարդասիրական աջակցության տրամադրման միջոցով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: |
3. |
Բարեգործը |
Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Շիրակի մարզ ք․Գյումրի,` Սոցիալական՝ հումանիտար օգնության տրամադրում |
6. |
Ծրագրի բյուջեն |
132,688,587 դրամ (259,504.30 Շվեյցարական ֆրանկ) |
7. |
Բարեգործություն ստացողը |
Սույն թվականի հուլիսի 13-ին Գյումրիում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած առավել խոցելի 600 ընտանիքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արձագանքել կարկտահարությունից առավել տուժած 600 ընտանիքների սոցիալական խնդիրներին՝ մասնավորապես՝ տրամադրել անվերապահ/բազմանպատակ օգտագործման դրամային աջակցություն և անկողնային պարագաներ՝ աղետից առավել տուժած 400 ընտանիքներին, ինչպես նաև 200 առավել խոցելիների ընտանիքներին տրամադրել հագուստի աջակցություն վաուչերների տեսքով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր` |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 3,966,613 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 1,661,725 դրամ արժողությամբ, գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայությունների ձեռք բերման ծախսերը՝ 1,001,073 դրամ արժողությամբ, ծրագրի լուսաբանման նպատակով նախատեսված ծախսերը՝ 460,170 դրամ, մեքենաների պահպանման ծախսեր՝ 511,300 դրամ և մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծախսեր 332,345 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում, իրականացվելու է արտաքին աուդիտ: Նաև ՀՀ Կառավարության 2003թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.12.2020, N 803-Ա | 17.12.2020, N 492-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|