ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Ուժը կորցրած ճանաչել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հոկտեմբերի 1998 թվական, ՀՕ-250, այսուհետ` օրենք) 19-22-րդ հոդվածներն ու 28-րդ հոդվածի 2-րդ կետը` հետագա փոփոխություններով և լրացումներով:
Հոդված 2.
Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի «սույն օրենքի 21 հոդվածում» բառերը փոխարինել «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|