Գլխավոր տեղեկություն
Номер
N 242-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2020
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
10.07.2020
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
10.07.2020
Дата вступления в силу
11.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 հուլիսի 2020 թվականի
ք. Երևան

N 242-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԿԱԶՄՈՂ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈԻՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով՝

ա) «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2020 թվականի հունիսի 8-ի N 153/20-Ս11 գրությունը, որով վերջինս խնդրել է համաձայնություն տալ Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցել «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը,

բ) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2020 թվականի հուլիսի 8-ի N 01/11.1/3721-2020 և հուլիսի 9-ի N 01/11.1/3743-2020 գրությունները, որոնց համաձայն՝ նախարարությունն առարկություններ չունի Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն, և

հիմք ընդունելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Համաձայնություն տալ Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր՝ «ՎԵՈՆ» ընկերությունների խմբում ընդգրկված «Վիմպել–կոմունիկացիի» հանրային բաժնետիրական ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնետոմսերը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով տրված համաձայնությունը գործարքի կնքման համար վավեր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում։

3. Ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել դրան առնչվող փաստաթղթերը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2020 թվական: