ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Հայաստանի Հանրապետության
Նախագահի առաջարկություններով
2001 թվականի դեկտեմբերի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 11-րդ հոդվածի 3-րդ կետի «96 ժամից ավելի» բառերը փոխարինել «72 ժամից ավելի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ կետի «96 ժամից ավելի» բառերը փոխարինել «72 ժամից ավելի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ կետի «96 ժամից ավելի» և «96 ժամվա ընթացքում» բառերը համապատասխանաբար փոխարինել «72 ժամից ավելի» և «72 ժամվա ընթացքում» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետում «96 ժամից ավելի» և «96 ժամվա ընթացքում» բառերը համապատասխանաբար փոխարինել «72 ժամից ավելի» և «72 ժամվա ընթացքում» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ կետում «96 ժամից ավելի» բառերը փոխարինել «72 ժամից ավելի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|