Գլխավոր տեղեկություն
Номер
N 2127-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (23.12.2020-19.06.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.12.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2020
Дата вступления в силу
23.12.2020

22.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2020 թվականի N 2127-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման N 9 հավելվածում նշված պայմանագրերում (այսուհետ՝ պայմանագրեր) կատարել փոփոխություն՝ պայմանագրերով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը չկատարված աշխատանքների մասի համար սահմանել կատարման նոր ժամկետ՝ 2021 թվականի մայիսի 15-ից սկսած՝ 60 օր, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի հուլիսի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման N 9 հավելվածի 14-րդ կետով նախատեսված՝ ՏԿԵՆ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/29 պայմանագրի 1-ին չափաբաժնի ծավալաթերթնախահաշվում կատարել փոփոխություն՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները` մինչև 20 տոկոսի չափով, և 3-րդ ենթակետի պահանջները` մինչև 25 տոկոսի չափով։

3. Սահմանել, որ՝

1) սույն որոշման N 9 հավելվածում նշված շինարարական կապալի պայմանագրերի շրջանակներում հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը երկարաձգվում են սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետով.

2) սույն որոշման 1-ին, 2-րդ կետերում և 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերում համապատասխան փոփոխությունները կատարվում են մինչև 2021 թվականի հունվարի 31-ը։

4. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

5. Գաղտնի:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» միջոցառման համար սահմանված 2,800,000.0 հազ. դրամ գումարից՝

1) ջրօգտագործողների ընկերությունների փոխարեն և նրանց անունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 2,023,596.0 հազ. դրամ՝ օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտավորությունները մարելու նպատակով՝ համաձայն N 10 հավելվածի N 1 աղյուսակի.

2) ջրօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով հատկացնել 776,404.0 հազ. դրամ՝ համաձայն N 10 հավելվածի N 2 աղյուսակի:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2127-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2127-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2127-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2127-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2127-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2127-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2127-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2127-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2127-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2127-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.06.2021, N 1020-Ն 19.06.2021, N 2127-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան