Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-307
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (12.04.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.229
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.02.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.03.2002
Дата вступления в силу
12.04.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի փետրվարի 20-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը չորրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներին և դրանց հիման վրա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած համապատասխան կարգերին:»:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի «10. Հեռահաղորդակցության բնագավառ» բաժնում`

ա) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցում».

բ) հանել 6-րդ և 8-րդ ենթակետերը, և այդ կապակցությամբ 7-րդ ենթակետը համարել 6-րդ ենթակետ:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
21 մարտի 2002 թ.
ՀՕ-307