ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի փետրվարի 19-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.«Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող քաղաքացիական ավիացիայի օդային նավատորմի անձնակազմի անդամների, թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնների և կոչումների ցանկը, կենսաթոշակի չափը և նրանց կենսաթոշակի վճարման համար ֆինանսավորման աղբյուրները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ընդ որում, կենսաթոշակի չափերը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը ելնում է զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի գործող պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից և դրանց համամասնություններից:»:
ՀՈԴՎԱԾ 2.
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են սույն օրենքին համապատասխան: Եթե վերահաշվարկված կենսաթոշակը ցածր է նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
ՀՈԴՎԱԾ 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.11.2002, ՀՕ-519-Ն | 10.04.2003, ՀՕ-303 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|