Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-303
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2002-10.04.2003)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.173
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.02.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.03.2002
Дата вступления в силу
01.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.04.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի փետրվարի 19-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող քաղաքացիական ավիացիայի օդային նավատորմի անձնակազմի անդամների, թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմի անդամների պաշտոնների և կոչումների ցանկը, կենսաթոշակի չափը և նրանց կենսաթոշակի վճարման համար ֆինանսավորման աղբյուրները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ընդ որում, կենսաթոշակի չափերը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը ելնում է զինծառայողների սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական անձնակազմի գործող պաշտոնների և կոչումների համար սահմանված դրույքաչափերից և դրանց համամասնություններից:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են սույն օրենքին համապատասխան: Եթե վերահաշվարկված կենսաթոշակը ցածր է նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
7 մարտի 2002 թ.
ՀՕ-303