ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2020 թվականի N 16-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 482-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի մասին» N 482-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ի կետում «260,000,000 դրամ» բառերը փոխարինել «470,000,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ալինա Իսպիրյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 35160604) 2019 թվականի նոյեմբերի 28-ին կնքված՝ N 28/11/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապակյա արտադրանքի, դռների ու փեղկերի մատակարարում և տեղադրում` 64,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04000255) 2019 թվականի նոյեմբերի 8-ին կնքված՝ N 62-Լ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցեմենտի ձեռքբերում` 11,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մարմարի աշխարհ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00808678) 2019 թվականի նոյեմբերի 14-ին կնքված՝ N 03/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրանիտե սալիկների ձեռքբերում` 1,280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. հունվարի 31 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունվարի 31-ի N 16-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՏԱՇԻՐԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացումը պայմանավորված է առկա անցուղիների կիսաքանդ վիճակով և գյուղի գլխավոր փողոցի հարակից տարածքը ավելի բարեկարգ դարձնելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ծրագրի նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, քաղաքաշինության բնագա- վառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
470,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիրի խոշորացված համայնքը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների 8000 ք. մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման և արտաքին լուսավորության աշխատանքներ` 460,000,000 դրամ, Տաշիրի խոշորացված համայնքի Լեռնահովիտ գյուղի փողոցների հարակից տարածքների կանաչապատման և հողային աշխատանքներ` 10,000,000 դրամ Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև - 30.11.2020 թ.: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ակնկալվում են ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց հարկային արտոնություններ: 1. 8000 ք. մ քայլուղիների կողային պատերի երեսպատման, 10000 ք. մ հարակից շինությունների տանիքների, դարպասների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ` 165,000,000 դրամ, 2. 8000 ք. մ քայլուղիների, հարակից շինությունների բարեկարգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 144.000.000 դրամ, 3. 4000 ք. մ հարակից շինությունների տանիքների հիմնանորոգման համար շինանյութերի ձեռքբերում՝ 61.500.000 դրամ, 4. 4000 ք. մ քայլուղիների կողային գազատարների ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ՝ 15,000,000 դրամ, 5. 1550 ք. մ քայլուղիների հարակից շինությունների ճակատային պատուհանների, դռների պատրաստման և մոնտաժման աշխատանքներ՝ 65,000,000 դրամ, 6. 40 հատ լեդ լուսատուների ներմուծում՝ 7,000,000 դրամ, 7. 1000 հատ ծառերի, տնկիների ձեռքբերում՝ 7.000.000 դրամ, 8. 1000 հատ ծառերի, տնկիների տնկման և հողային աշխատանքներ՝ 3.000.000 դրամ 9. Նախագծային աշխատանքներ ՝ 2,500,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Լոռու մարզ, Տաշիր քաղաքի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև տեղեկատվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |