Գլխավոր տեղեկություն
Номер
N 2025-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.12.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.12.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.12.2020
Дата вступления в силу
21.12.2020

 

10.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 2025-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 3 հավելվածի 45-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝

«7) Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում տեղում ուսումնասիրության ժամանակ վերանորոգում է ընթանում, ուսումնասիրության վայրը փակ է, չի ներկայանում իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը կամ վերջիններիս կողմից լիազորված անձը:».

2) որոշման N 5 հավելվածի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով՝

«9) Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրում տեղում ուսումնասիրության ժամանակ վերանորոգում է ընթանում, ուսումնասիրության վայրը փակ է, չի ներկայանում իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը կամ վերջիններիս կողմից լիազորված անձը:».

3) որոշման N 5 հավելվածի N 2 ձևի 8-րդ կետը, N 8 ձևի 9-րդ կետը, N 9 ձևի 9-րդ կետը «գործունեության տեսակները համապատասխանում են» բառերից հետո լրացնել «,Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բժշկական օգնության և սպասարկման պայմաններին (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, հիվանդանոցային),» բառերով.

4) որոշման N 6 հավելվածի N 1 ձևում և N 2 ձևում «ձևը» բառը փոխարինել «պայմանը» բառով, «արտահիվանդանոցային, հիվանդանոցային» բառերը փոխարինել «բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, հիվանդանոցային» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան