Գլխավոր տեղեկություն
Номер
N 642-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.10.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.10.2020
Дата вступления в силу
15.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

14 հոկտեմբերի 2020 թվականի N 642-Ա

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N Մ-1091-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերում նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից «Վայրի կենդանիների փրկարար, բազմացման և վերականգնողական կենտրոն» ծրագրի մասին» N Մ-1091-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝

1) «Արտկոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00403814) 2020 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N ԿՊ-20/08 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Reverside մոդուլային կառույցի կառուցման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 8,657,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արտկոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00403814) 2020 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N ԿՊ-20/09 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Ինֆորմացիոն կենտրոն մոդուլային կառույցի կառուցման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 7,903,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

        

2020 թ. հոկտեմբերի 14

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան